Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1057

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1.3.5. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ, ՊԵՏԵՐ

ՀՀ Կառավարությանն առընթեր ստեղծված (2008) մարմիններն են ազգային անվտանգության ծառայությունը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ՀՀ ոստիկանությունը, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, Պետական գույքի կառավարման վարչությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Քաղաքաց. ավիացիայի գլխավոր վարչությունը։

Ազգային անվտանգության ծառայություն՝ 2002-ից, 1999-2002-ին և 1995-1996-ին՝ ազգային անվտանգության նախարարություն, 1996-99-ին՝ ԱԱ ԱՆԳ նախարարություն, 1991-95-ին՝ Ազգային անվտանգության պետական վարչություն։

Նախարարներ (պետեր)՝ Գորիկ Հակոբյան՝ 2004-ից, Կառլոս Պետրոսյան՝ 1999-2004, Սերժ Սարգսյան՝ 1995-99, Դավիթ Շահնազարյան (պաշտոնակատար)՝ 1994-95, Էդուարդ Սիմոնյանց՝ 1993-94, Վալերի Պողոսյան՝ 1992-93, Հուսիկ Հարությունյան՝ 1991-92։

ՀԽՍՀ ՊԱԿ նախագահներ Գեորգի Բադամյանց՝ 1954-72, Արկադի Ռագոզին՝ 1972-77, Հրայր Միքայելյան՝ 1977-78, Մարիուս Յուզբաշյան՝ 1978-88, Վալերի Բադամյանց՝ 1988-91։

Անշարժ գույքի կադաստրի պետկոմ՝ 1999-ից, 1997-99-ին՝ ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն։

Նախագահներ (պետեր)՝ Երվանդ Զախարյան՝ 2009-ից, Մանուկ Վարդանյան՝ 1997-2009։

ՀՀ ոստիկանություն՝ 2002-ից, 1991-2002-ին՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն։

Ոստիկանապետեր (նախարարներ)՝ Վլադիմիր Գասպարյան՝ 2011-ից, Ալիկ Սարգսյան՝ 2008-11, Հայկ Հարությունյան՝ 1999-2008, Սուրեն Աբրահամյան՝ 1999, Սերժ Սարգսյան՝ 1996-99, Վանո Սիրադեդյան՝ 1992-96, Վալերի Պողոսյան՝ 1991-92, Աշոտ Մանուչարյան՝ 1991։

Հայաստանի առաջին հանրապետության ՆԳ նախարարներ՝ Արամ Մանուկյան՝ 1918-1919-ի հունվ․, Ալեքսանդր Խատիսյան՝ 1919-ի փետր-օգոստ., Աբրահամ Գյուլխանդանյան՝ 1919-ի օգոստ-1920-ի մայիս, Ռուբեն Տեր-Մինասյան՝ 1920-ի մայիս-սեպտ., Սարգիս Արարատյան՝ 1920-ի սեպտ-նոյեմբ., Սիմոն Վրացյան՝ 1920-ի նոյեմբ-դեկտ.։

ՀԽՍՀ ՆԳ Ժողկոմներ՝ Իսահակ Դովլաթյան՝ 1920-21, Պողոս Մակինցյան՝ 1921-ի ապրիլ-հուլիս, Ավիս Նուրիջանյան՝ 1921-ի հուլիս-օգոստ., Շավարշ Ամիրխանյան՝ 1921-24, Հովհաննես Դուրգարյան՝ 1924-27, Սերգեյ Մելիք-Հովսեփյան՝ 1927-28, Սեդրակ Մարգարյան՝ 1929-ի փետր-նոյեմբ., Հայկ Պետրոսյան՝ 1929-30, Սեդրակ Օթյան՝ 1930-ի մայիս-հոկտ., Արմենակ Աբուլյան՝ 1930-34, Խաչիկ Մուղդուսի՝ 1934-37, Վիկտոր Խվորոստով՝ 1937-39, Ալեքսեյ Կորոտկով՝ 1939-41։

ՀԽՍՀ ՆԳ նախարարներ՝ Գեորգի Մարտիրոսով՝ 1941-43 և 1953-54, Իվան Մաթևոսով՝ 1943-47, Խորեն Գրիգորյան՝ 1947-53, Պյոտր Պիսկունով՝ 1954-57, Հայկ Մելքոնյան՝ 1957-61, Սերգեյ Արզումանյան՝ 1961-68, Վլադիմիր Դարբինյան՝ 1968-74, Եվգենի Պատալով՝ 1974-83, Հայկազ Շահինյան՝ 1983-88, Հուսիկ Հարությունյան՝ 1988-90, Լևոն Գալստյան՝ 1990-ի հունիս-օգոստ., Կառլոս Ղազարյան՝ 1990-91։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ 2008-ից, 2002-08-ին՝ Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ճառագայթային անվտանգության տեսչություն (բնապահպանության նախարարության կազմում), 1993-2002-ին՝ Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն։

Նախագահ (պետ)՝ Աշոտ Մարտիրոսյան՝ 1993-ից։

Պետական գույքի կառավարման վարչություն՝ 2003-ից, 2000-03-ին՝ պետական գույքի կառավարման, 1997-2000-ին՝ սեփականաշնորհման, 1996-ին՝ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն։

Պետեր (նախարարներ)՝ Արման Սահակյան՝ 2011-ից, Կարինե Կիրակոսյան՝ 2004-11, Դավիթ Վարդանյան՝ 2000-04, Պավել Ղալթախչյան՝ 1997-2000, Նորայր Խաչատրյան՝ 1996-97։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ 2008-ից, 2002-08-ին՝ Հարկային պետական ծառայություն, 1998-2002-ին՝ ՀՀ պետական եկամուտների նախարարություն, 1991-98-ին՝ Պետական հարկային տեսչություն։

Նախարարներ (պետեր)՝ Գագիկ Խաչատրյան (կոմիտեի նախագահ)՝ 2008-ից, Վահրամ Բարսեղյան՝ 2007-08, Ֆելիքս Ցոլակյան՝ 2003-07, Երվանդ Զախարյան՝ 2001-03, Անդրանիկ Մանուկյան՝ 2000-01, Գագիկ Պողոսյան՝ 2000, Սմբատ Այվազյան՝ 1998-2000, Արտաշես Թումանյան՝ 1997-98, Պավել Սաֆարյան՝ 1994-97, Սուրեն Սահակյան՝ 1991-92 (պաշտոնակատար) և 1992-94, Հուսիկ Հարությունյան՝ 1992։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ 1993-ից, 1992-93-ին՝ Ավիացիայի գլխավոր վարչություն։

Պետեր՝ Արտյոմ Մովսեսյան՝ 2004-ից, Սամվել Մարգարյան՝ 2002-04, Հովհաննես Երիցյան՝ 2000-02, Վյաչեսլավ Յարալով՝ 1998-2000, Վաղարշակ Մնացականյան՝ 1996-98, Շահեն Պետրոսյան՝ 1993-96։

Ազգային վիճակագրական ծառայություն՝ 2000-ից, 1992-98-ին՝ ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն, 1998-2000-ին՝ ՀՀ վիճակագրության, պետական ռեիգստրի և վերլուծության նախարարություն։

Նախագահներ (նախարարներ, պետեր)՝ Ստեփան Մնացականյան՝ 1998-ից, Էդուարդ Աղաջանով՝ 1995-98, Լևոն Դավթյան՝ 1991-95, Վահան Մելքոնյան՝ 1991։


ՀԱՎԵԼՎԱԾ 1-4. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուրուգվայ (1965-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004-ին՝ օրենքով),

Կիպրոս (1982-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),

Արգենտինա (1988, 1993, 2005-06-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007-ին՝ օրենքով),

Ռուսաստան (1995-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),

Կանադա (1996, 2002, 2004-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),

Հունաստան (1996-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Լիբանան (1997, 2000-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),

Բելգիա (1998-ին՝ Սենատի բանաձևով),

Ֆրանսիա (1998 և 2000-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001-ին՝ օրենքով),

Շվեդիա (2000-ին՝ Խորհրդարանի զեկույցով),

Վատիկան (2000-ին),

Իտալիա (2000-ին՝ Խորհրդարանի որոշումով),