Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1058

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շվեյցարիա (2003-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),

Սլովակիա (2004-ին՝ Խորհրդարանի որոշումով),

Նիդեռլանդներ (2004-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Լեհաստան (2005-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Վենեսուելա (2005-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Գերմանիա (2005-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Լիտվա (2005-ին՝ Ասամբլեայի որոշումով),

Չիլի (2007-ին՝ Սենատի բանաձևով),

ԱՄՆ (2007 և 2010-ին՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթակոմիտեի որոշմամբ),

Շվեդիա (2010-ին՝ Խորհրդարանի բանաձևով)։

ՀԱՎԵԼՎԱԾ 1-5. ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

1-5.1 ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորանկախ Հայաստանում աշխույժ գործունեություն են ծավալել ինչպես ազգային ավանդ., այնպես էլ բազմաթիվ այլ կուս-ներ ու հասարակական կազմակերպություններ։ 2002-ին ընդունվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, որտեղ կուս-ը սահմանվել է ՀՀ քաղաքացիների՝ իրենց քաղաքական համոզմունքներին համապատասխան, կամավոր հիմունքներով ստեղծված հասարակական միավորում՝ հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելու նպատակով։

Ներկայումս ՀՀ-ում գրանցված 75 կուս-ներից առավել ճանաչվել և տարբեր ժամանակահատվածներում ՀՀ ԱԺ-ի (ԳԽ) մանդատներ են ստացել հետևյալները.

Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ). հիմնադրվել է 1990-ի ապրիլի 2-ին Երևանում (1966-87-ին ընդհատակյա ԱՄԿ-ի գաղափար․ ժառանգորդն է)։ Հիմնադիր-նախագահը և ՀՀԿ խորհրդի առաջին նախագահը Աշոտ Նավասարդյանն էր։ ՀՀԿ խորհրդի նախագահի՝ 1993-ից, իսկ ՀՀԿ նախագահի պաշտոնում 1997-ից նրան փոխարինել է Անդրանիկ Մարգարյանը։

1999-ից կուս-յան նախագահի պաշտոնը վերացվել է, Ա. Մարգարյանն ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ (1998-2005)։ 2005-ին վերականգնվել է ՀՀԿ նախագահի պաշտոնը (վերընտրվել է Ա. Մարգարյանը (2005-07)], իսկ խորհրդի նախագահի պաշտոնը՝ լուծարվել։ 2006-ին վերականգնված կուս-յան խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Սերժ Սարգսյանը, որը 2007-ին ընտրվել է նաև ՀՀԿ նախագահ։ 2007-ին կուս-յան ղեկավար մարմին է ընտրվել մշտապես գործող գործադիր մարմինը՝ ՀՀԿ նախագահի գլխավորությամբ, իսկ կուս-յան խորհուրդը վերածվել է ներկայացուցչական մարմնի, որտեղ ի պաշտոնե ընդգրկվում են կուս-յան նախագահը, գործադիր մարմնի անդամները, կուս-յան անդամ պատգամավորները, կառավարության անդամները, տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները, կուս-յան ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և ուրիշներ։

ՀՀԿ-ն ազգային պահպանող․ կուսակցություն է, որի գաղափարախոսության հիմքում Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի հիմնադրույթներն են (ցեղի ճանաչում, հայրենի հողի պաշտամունք, հոգևոր կապ սերունդների միջև, սեփական ճակատագիրն արդար պայքարով կերտելու վճռականություն, ազգային հոգևոր-բարոյական ու մշակութային արժեքների զարգացում և այլն)։ Ըստ ՀՀԿ-ի՝ իր դավանած արժեքների կենսագործման լավագույն միջավայրը ժողովրդավարական, իրավ․ պետությունն է, պետության մեջ՝ սեփականության բազմաձևությունն ու ազատ տնտեսական հարաբերությունները։

Հայ իրականության մեջ գործող բոլոր հասարակական, քաղաքական ուժերի հետ ՀՀԿ-ն իր հարաբերությունները կառուցում է ազգային և պետական շահերի առաջնայնության սկզբունքով, որոնք բարձր է դասում կուսակցական, սոցիալական, կրոն․ և հատվածական այլ շահերից։ ՀՀԿ բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է, գումարվել են 9 հերթական (1992-2009) և 3 արտահերթ (1996, 2002, 2006) համագումարներ։ ՀՀԿ կառուցվածքային հիմքը կուս-յան սկզբն. 1942 կազմակերպություններն են։ Ունի 81 շրջ. և 22 տարածքային կազմակերպություններ։

Մինչև 1992-ը, երբ դեռ չէր կազմավորվել Հայոց ազգային բանակը, ՀՀԿ-ն իր կազմում ուներ ռազմ․ միավորումներ («Անկախության բանակ»), որոնք գործունորեն մասնակցել են Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու Արցախյան ազատագր. պայքարին։

ՀՀԿ-ն 1992-ին կազմավորված «Ազգային դաշինքի» հիմնադիրներից է։ 1995-ին ՀՀԿ-ի մասնակցությամբ ստեղծվել է «Հանրապետություն» նախընտրական միավորումը։ Արցախի հիմնախնդրի լուծման ուղիների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով 1998-ի փետր. 2-ին ՀՀԿ-ն դուրս է եկել «Հանրապետություն» միավորումից։ 1998-ին ՀՀԿ-ի, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) և ԱԺ-ի «Երկրապահ» պատգամավոր․ խմբի համատեղ հայտարարությամբ սկիզբ է դրվել ՀՀԿ-ի շուրջ քաղաքական համախմբման գործընթացին։ ԵԿՄ-ի քաղաքականացված հատվածն ընդգրկվել է ՀՀԿ-ի շարքերում, կուս-յան առաջնորդ է դարձել Վազգեն Սարգսյանը։ 1999-ին ՀՀԿ-ն և ՀԺԿ-ն (նախագահ՝ Կարեն Դեմիրճյան) ստեղծել են «Միասնություն» նախընտրական դաշինքը և հաղթել խորհրդարան․ ընտրություններում։ ՀՀԿ-ն առաջին անգամ հնարավորություն է ստացել մասնակցելու կառավարության ձևավորմանը։ Վարչապետ է նշանակվել Վազգեն Սարգսյանը։

1999-ի խորհրդարան, ընտրություններից հետո (24 պատգամավոր) տեղի ունեցած քաղաքական վերադասավորումների արդյունքում ՀՀԿ-ն մնացել է երկրի առաջատար քաղաքական ուժը և ավելի է ամրապնդել իր դիրքերը։ 2003-ին ընտրված Աժ՜ում ուներ 40, 2007-ին՝ 64, 2012-ին՝ 69 պատգամավոր։

2008-ին ՀՀԿ-ն և ՌԴ առաջատար քաղաքական ուժը՝ «Միասնական Ռուսաստան» կուս-ը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, իսկ 2012-ի փետր-ից ՀՀԿ-ն անդամակցում է Եվրոպայի ամենաազդեցիկ պահպանող.՝ Եվրոպայի ժողովրդական կուս-յանը։

1991-ից հրատարակվում է ՀՀԿ «Հանրապետական» պաշտոն․ պարբ-ը, 2003-ից՝ «Հանրապետական» գաղափարաքաղաքական, վերլուծ. հանդեսը, որն արտահայտում է կուս-յան տեսակետներն ու գնահատականները։ Հանդեսում էական տեղ են հատկացվում ցեղակրոնության պատմության և գաղափարախոսության հարցերին։ 1996-97-ին լույս է տեսել «Ազգայնական մատենաշարը» (9 գրքույկ)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ). ստեղծվել է 2004-ին։ Հիմնադիր-նախագահ՝ Գագիկ Ծառուկյան։ ԲՀԿ-ն քաղաքաց. համաձայնության կուսակցություն է, գործում է «մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսով։ Գումարել է 6 հերթական համագումար (2004-12)։ 2007-ին ընտրված ԱԺ-ում ուներ 25, 2012-ին՝ 37 պատգամավոր։ Եղել է իշխող քաղաքական կոալիցիայի անդամ (2007-12)։

Համագործակցության ընդգրկուն ծրագրեր է իրականացնում ԱՊՀ երկրների մի շարք առաջատար կուս-ների հետ։ 2008-ին ԲՀԿ-ն և ՌԴ «Միասնական Ռուսաստան» կուս-ը ստորագրել են համագործակցության համաձայնագիր; 2009-ից համագործակցում է Ուկրաինայի ռեգիոնների կուս-յան հետ։ Միջկուսակցական հարաբերություններ ունի Բուլղարիայի «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման», Խորվաթիայի ժողովրդական կուս-յան, Չինաստանի կոմունիստական կուս-յան և եվրոպ. մի շարք քաղաքական կազմակերպությունների հետ։