Մելիք-Ստեփանյան Արամ Մաթևոսի՝ կինոնկարների ձայնագրման նոր մեթոդ մշակելու և կիրառելու համար (համահեղ․)
Լալայանց Մուշեղ Լևոնի՝ նավթահորերի արագ հորատման մեթոդներ մշակելու և իրագործելու համար (համահեղ․)
Շահնագարով Ջորջ Սամսոնի՝ տեխնիկայի բնագավառում կատարած աշխատանքի համար (աշխատանքի ղեկ.)
Խաչատրյան Արամ Եղիայի՝ «Ստալինգրադյան ճակատամարտ» կինոնկարի երաժշտության համար
Հովհաննիսյան Արշակ Համբարձումի՝ «Աշխարհի երիտասարդությունը» կինոնկարի համար (Գեորգի Բոբրովի և Լև Օշաևինի հետ)
Ալթունյան Թաթուլ Տիգրանի՝ համերգային կատարող․ գործունեության համար
Գուլակյան Արմեն Կարապետի, Մալյան Դավիթ Մելքումի, Գաբրիելյան Գուրգեն Բախշիի, Ավագյան (Թադևոսյան) Հովհաննես Ստեփանի, Խաժակյան Գարուշ (Կարապետ) Խաչատուրի, Դովլաթյան Ֆրունզե Վաղինակի, Սիմոնյան Մետաքսյա Միհրանի՝ «Այս աստղերը մերն են» ներկայացման համար
Սիմոնով Ռուբեն Նիկոլայի՝ Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում բեմադրված «Մահապարտների դավադրությունը» ներկայացման համար (համահեղ․)
1951 Իսակով Իվան (Հովհաննես) Ստեփանի՝ «Ծովային ատլաս» (1950) աշխատության առաջին հատորի համար (համահեղ․)
Ավագյան Արտավազդ Արշավի՝ բուս․ օրգանիզմների զարգացման տեսության բնագավառում կատարած հետազոտությունների (1948-51) համար
Աղաբաբյան Շավարշ Մնացականի՝ «ՍՍՀՄ խոտհարքների և արոտների կերաբույսերը» (ռուս․, հ. 1-3, 1950-56) աշխատության առաջին հատորի համար (համահեղ․)
Մուրզաև Էդուարդ Մակարի՝ «Մոնղոլական ժողովրդական հանրապետություն» գիտահանրամատչելի աշխատության համար
Մարդանյան Մարդան Եփրեմի՝ քարի բազմազան տեսակների մշակման բարձր արտադրող, հաստոցների նոր կոնստրուկցիաներ մշակելու համար (աշխատանքի ղեկ.)
Գուլյանց Ենոք Հայրապետի՝ մեքենաշինության բնագավառում կատարած աշխատանքի համար (համահեղ․)
Սաֆյանց Հովհաննես Իոսիֆի՝ ժամացույցի զսպանակների արտադրության տեխնոլոգիա մշակելու և յուրացնելու համար (աշխատանքի ղեկ.)
Եվանգուլյանց (Եվանգուլով) Լևոն Բաղդասարի՝ ավիացիայի բնագավառում կատարած աշխատանքների համար (համահեղ․)
Մկրտչյան Դերենիկ Պետրոսի՝ նոր սարքեր ստեղծելու համար (աշխատանքի ղեկ.)
Տեր-Պողոսով Վլադիմիր Վահանի՝ մետաղի ստացման նոր մեթոդ մշակելու և արդ-յան մեջ ներդնելու համար (համահեղ․)
Ամարյան Անդրանիկ Պողոսի՝ երկրորդային մետաղների ստացման նոր տեխնոլոգիա մշակելու և արտադրության մեջ արմատավորելու համար (համահեղ․)
Մեժլումով Լևոն Արսենի, Մելիք-Փաշաև Վռամ Սամսոնի, Սահակով Նիկոլայ Վարդանի, Տեր-Ավակով Գուրգեն Մովսեսի՝ ծովային նավթահանքավայրեր հայտնաբերելու և յուրացնելու համար (համահեղներ)
Քեչեկ Գեորգի Համբարձումի, Եվանգուլով Բորիս Բաղդասարի՝ օգտակար հանածոների հանքավայրեր հայտնաբերելու և հետախուզելու համար (համահեղ-ներ)
Վարդանյան Կոնստանտին Տիգրանի՝ օգտակար հանածոների հանքավայրի հետախուզման համար
Մեժլումով Օնիկ Արսենի, Ստեփանյան Գևորգ Գրիգորի՝ նավթահորերի ու գազի հորերի երկփողային հորատում մշակելու և արմատավորելու համար (համահեղներ)
Հախնազարով Հմայակ Նիկոլայի՝ քիմիական տեխնոլոգիայի բնագավառում կատարած աշխատանքների համար (համահեղ․)
Կոստանդով Լեոնիդ Արկադիի՝ ցածրորակ վառելանյութից տեխնոլոգ․ գազի ստացման մեթոդ մշակելու և արմատավորելու համար (համահեղ․)
Տեր-Շմավոնով Գեորգի Արամի՝ քիմիական նոր նյութերի արտադրության մեթոդ մշակելու համար (համահեղ․)
Ատալյան Արֆենիա Արկադիի՝ քսայուղի նոր տեսակ մշակելու և արմատավորելու համար (համահեղ․)
Տերտերյանց Արտաշես Բաբայի՝ շարժիչի վառելանյութի նոր նմուշ ստեղծելու համար (համահեղ․)
Ավետիսյան Լև Բորիսի՝ մխոցավոր մեքենաների գրաֆիտով ներգլանային յուղեր մշակելու և արդ-յան մեջ արմատավորելու համար
Չարախչյան Իոսիֆ Նազարի՝ ասինքրոնային էլեկտրաշարժիչների միասնական սերիա մշակելու և արտադրության մեջ արմատավորելու համար (համահեղ․)
Սաֆրազբեկյան Գուրգեն Սադաթի՝ Ուզբեկստանի և Մոսկվայի էներգահամակարգերի ավտոմատացման և հեռուստամեքենայացման համար (համահեղ․)
Խաչատրյան Պյոտր Ելիսեյի՝ էլեկտրասարքավորման նմուշ ստեղծելու համար (համահեղ․)
Հովհաննիսյան Լևոն Տիգրանի, Իսագուլյան Ամասիա Վասակի, Գալֆայան Մարգար Կարապետի՝ մեխանիկական համուղղիչով եռաֆազ սինքրոնային գեներատորի նոր տիպ ստեղծելու և նրա արդյունաբերական յուրացման համար (Մ. Գ. Թամանցևի ղեկավարությամբ)
Սարուխանով Գուրգեն Լևոնի՝ Վոլգայի կույբիշևյան ջրէկի նախագծային առաջադրանքը մշակելու համար (համահեղ․)
Սարգսյանց Գեորգի Ալեքսանդրի՝ ավտոմոբիլային մայրուղի նախագծելու և արագընթաց շին-յան համար (համահեղ․)
Էթմեքջյան Աշոտ Հարությունի՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների վերականգնման նոր մեթոդներ մշակելու և շին. պրակտիկայում արմատավորելու համար (համահեղ․)
Շահբազյանց Գուրգեն Գեորգիի՝ միամետաղ մարդատար վագոնի կոնստրուկցիա մշակելու համար (համահեղ․)
Հակոբյան Կոստանդին Հարությունի՝ ղազախ․ սպիտակագլուխ խոշոր եղջերավոր կենդանիների նոր ցեղ ստանալու համար (համահեղ․)
Աղասիև Հայկ Հովհաննեսի (Իվանի)՝ ջրասույզ նավերը բարձրացնելու մեթոդներն արմատապես կատարելագործելու համար (համահեղ․)
Ադիբեկով Օհան Ալեքսանդրի, Սևումյան Գրիգոր Հովհաննեսի (Իվանի)՝ բամբակենու և գյուղատնտեսական այլ բույսերի ոռոգման մեթոդներն արմատապես կատարելագործելու և արտադրության մեջ նոր մեթոդներ արմատավորելու համար (համահեղ-ներ)
Շանշիև (Շանշյան) Սերգեյ Կոստանդինի՝ հիդրոէներգետիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար
Բագրատյան Մալխաս Գալուստի՝ ճագարների նոր ցեղեր ստանալու համար (համահեղ․)
Սիմոնով (Սիմոնյան) Միքայել Զաքարի՝ վակուումով սնամեջ խոշոր պանելներ մշակելու և դրանք Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաշենքերի ծածկերում օգտագործելու համար
Շահինյան Մարիետա Սերգեյի՝ «Ճանապարհորդություն Սովետական Հայաստանում» (ռուս․, 1950) ակնարկների ժող-ի համար
Էմին Գևորգ Գրիգորի՝ «Նոր ճանապարհ» (1949) բանաստեղծությունների ժող-ի համար