Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1081

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաբաջանյան Առնո Հարությունի՝ «Հերոսական բալլադի» համար

Մուրադելի Վանո (Հովհաննես) Եղիայի՝ «Մոսկվա-Պեկին», «Ուսանողների միջազգային միության հիմնը», «Հիմն Մոսկվային», «Խաղաղության մարտիկների երգը» և այլ երգերի համար

Դուլուխանյան Զարուհի Աղասու՝ վերջին տարիների համերգային ծրագրերի համար

Քոչարյան Սուրեն Հովակիմի՝ գեղարվեստական ասմունքի համար

Պետրոսյանց Աշոտ Հովհաննեսի, Ուզբեկ, պետական ֆիլհարմոնիայի ժողգործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկ.

Նալբանդյան Դմիտրի Արշակի՝ «Իշխանությունը սովետներին։ Խաղաղություն ժոդովուրդներին» (համահեղ․) և «Մեծ բարեկամություն» նկարների համար

Իսրայելյան Ռաֆայել Սարգսի՝ Երևան քաղաքում «Ի. Վ. Ստալին» մոնումենտ-քանդակի համար

Գրիգորյան Մարկ Վլադիմիրի՝ ՀԿԿ ԿԿ (այժմ՝ ՀՀ ԱԺ) շենքի համար

Ստեփանյան Հարո Լևոնի, Թավրիզզյան Միքայել Արսենի, Աճեմյան Վարդան Մկրտչի, Միրզոյան Աշոտ Հովհաննեսի, Սազանդարյան Տաթևիկ Տիգրանի, Գասպարյան Գոհար Միքայելի, Պետրոսյան Ավագ Գեղամի, Գրիգորյան Վահրամ Մկրտչի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրված «Հերոսուհին» ներկայացման համար

Աթաբեկով Գենադի Իվանի, ֆիզիկոս

1952 Մերգելյան Սերգեյ Նիկիտայի՝ ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսության բնագավառում կատարած աշխատանքի համար

Միրիմանով Ռուբեն Գայի՝ տեխնիկայի ասպարեզում կատարած հետազոտությունների համար (համահեղ․)

Վահրամյան Աշոտ Տիգրանի՝ մետաղների էլեկտրանստեցման բնագավառում կատարած հետազոտությունների համար

Սիսակյան Նորայր Մարտիրոսի՝ «Պրոտոպլազմային կառուցվածքների ֆերմենտատիվ ակտիվությունը» (ռուսումնական, 1951) աշխատության համար

Աթաբեկով Դավիթ Ներսեսի՝ «Ակնարկներ ուրոգինեկոլոգիայի վերաբերյալ» մենագրության համար

Կարապետյանց Միքայել Քրիստափորի՝ «Քիմիական թերմոդինամիկա», «Քիմիական թերմոդինամիկայի օրինակներ ու խնդիրներ» ուսումնական ձեռնարկների համար

Պողոսյանց Անդրեյ Իսահակի՝ մելիորատիվ և ոռոգման աշխատանքների մեքենայացման բարձրարտադրող. առվահան մեքենաներ ստեղծելու և նրանց արտադրությունը յուրացնելու համար (համահեղ․)

Ավակով Արտեմ Հովհաննեսի (Իվանի)՝ երկաթբետոնի համար սառը եղանակով տափակացրած ամրան ու վերջինի պատրաստման հաստոցներ մշակելու և արմատավորելու համար (աշխատանքի ղեկ.)

Բաղդատև Ռուբեն Գրիգորի՝ պարուրաձև գայլիկոնների արտադրության նոր տեխնոլոգիա ստեղծելու համար

Տեր-Պողոսյան Արամ Միսակի՝ նավաշին. արդ-յան մեջ արտադրության մեթոդների արմատական կատարելագործման համար

Գաբրիելյան Ալեքսանդր Գաբրիելի, Հովհաննիսյան Ռուբեն Ավետիսի՝ նավթահանքի շահագործման կոմպլեքսային մեթոդի մշակման և յուրացման համար (համահեղ․)

Ծատուրով Գուրգեն Ավանեսի՝ օգտակար հանածոյի հայտնաբերման, հետազոտման և արդյունաբերական յուրացման համար (աշխատանքի ղեկ.)

Բարոնյան Աստվածատուր Գաբրիելի՝ նավթահորերի շահագործման նոր եղանակ մշակելու համար (աշխատանքի ղեկ.)

Կլորիկյան Սուրեն Խորենի՝ բարակ ածխաշերտերում մաքրման հանքախորշերից ածխահանումը մեքենայացնելու նպատակով կոնվեյերների ստեղծման ու ներդրման աշխատանքների համար (համահեղ․)

Համբարձումով Տրոֆիմ Գերասիմի՝ նոր ագրեգատների մշակման համար (աշխատանքի ղեկ.)

Պողոսով Աշոտ Գրիգորի, Սիմոնով (Սիմոնյան) Միքայել Զաքարի՝ բետոնի վակուումավորման մեթոդ մշակելու և հիդրոտեխ. ու արդյունաբերական կառույցները շին-յան մեջ արմատավորելու համար (համահեղ․)

Սարգսյանց Գեորգի Հայրապետի՝ քարախճի մեծ կարողության մեքենայացված գործարան ստեղծելու համար (աշխատանքի ղեկ.)

Աճեմով Սերգեյ Արտեմի՝ բարձրորակ հեռախոսային կապի բազմաանցուղային համակարգ մշակելու համար (համահեղ․)

Վրթանեսյան Վարդգես Ահարոնի՝ ռադիոապարատուրայի ստեղծման համար (համահեղ․)

Մազլումով Ավետիք Ղուկասի՝ շաքարի ճակնդեղի նոր սորտեր ստանալու և արտադրության մեջ արմատավորելու համար (Ն. Ա. Սավչենկոյի հետ)

Բաղդասարով (Բաղդասարյան) Անդրեյ Արկադիի՝ արյան պահեստավորման և արյան բուժիչ պատրաստուկներ ստանալու նոր մեթոդներ մշակելու համար (աշխատանքի ղեկ.)

Կապուտիկյան Սիլվա Բարունակի՝ «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժող-ի համար

Արիստակեսով Լևոն Ղազարի՝ «Գյուղատնտեսության նորություններ» գունավոր կինոժուռնալի համար (համահեղ․)

Սաթյան Աշոտ Մովսեսի՝ «Արարատյան հովտի երգեր» շարքի համար

Վաղարշյան Վաղարշ Բոգդանի, Ջանիբեկյան Գուրգեն Ջանիբեկի, Աշուղյան Գևորգ Ալեքսանդրի, Գուլազյան Օլգա Նիկողայոսի, Մալյան Դավիթ Մելքումի, Եղյան Անատոլիա Բենիամինի՝ Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկ․ թատրոնում բեմադրված «Խիզախում» ներկայացման համար

1953 Բուռնազյան Ավետիք Իգնատի՝ ճառագայթային բժշկագիտության վերաբերյալ աշխատությունների համար

Համբարձումյան Ռուբեն Սարգսի՝ մետաղագիտության բնագավառում կատարած աշխատանքների համար

Ալիխանով Աբրահամ Իսահակի՝ միջուկային ֆիզիկայի բնագավառում կատարած հետազոտությունների համար

1967 Բաղդասարյան Գեորգի Ստեփանի՝ լեռնահանք․ բարդ պայմաններում Կուրսկի մագնիսային անոմալիայի հանքավայրերում երկաթի հանքավայրի (Լեբեդինսկի) շահագործման մեթոդների ստեղծման և յուրացման համար (համահեղ․)

1968 Տեր-Մարտիրոսյան Կարեն Ավետիքի՝ միջուկների կուլոնային գրգռումների հետազոտման վերաբերյալ 1956-66-ին հրատարակված աշխատությունների շարքի համար (համահեղ․)

Աբրահամյան Շահեն Գրիգորի՝ հզոր հիդրոգեներատորների և սինքրոն կոմպենսատորների համար կառավարվող փոխակերպիչներով գրգռման արագագործ համակարգեր մշակելու համար (համահեղ․)

Մարգարյանց Աշոտ Համբարձումի՝ 200-300-500 հզ. կՎտ հզորությամբ տուրբոգեներատորների ինքնատիպ նախապատրաստուկների մշակման և դրանց սերիական արտադրության տեխնոլոգիայի ներդրման համար (համահեղ․)

Կլորիկյան Սուրեն Խորենի՝ փոքր կարողության թեք ածխաշերտերի հանքախորշերում աշխատանքների լրիվ մեքենայացման համար շարժական ամրակապի բազայի վրա «ԿՄ-87» սարքավորման համալիրների ստեղծման և արմատավորման համար (համահեղ․)