Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1083

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաչատուրով Հրաչ Հակոբի՝ «Մեդեո» սպորտային համալիր (Ալմա Աթա) ստեղծելու համար (համահեղ․)

Մանուչարով Անդրեյ Արսենի՝ կործանիչների փորձարկման և «Բուրան» հրթիռակրի ստեղծման աշխատանքների համար

Ադամով Լևոն Տիգրանի՝ Տաշքենդ քաղաքի կենտրոնի ճարտ-յան (1966-74) համար (համահեղ․)

Գրիգորյան Աբրահամ Հովասափի՝ տեխ., բանջարաբոստանային բույսեր և կարտոֆիլ մշակելիս կոմպլեքսային մեքենայացումը յուրացնելու, արմատավորելու և կայուն բարձր բերք ստանալու համար

Չեքիջյան Հովհաննես Հարությունի՝ 1971-73-ի համերգային ծրագրերի համար

1976 Ասլիբեկյան Ֆելիքս Սուրենի՝ 1Կ282 և. 1283 մոդելների խառատային բազմաիլ ուղղաձիգ կիսաավտոմատների մշակման, սերիական արտադրության յուրացման և ԽՍՀՄ ժողտնտեսության մեջ դրանց լայն արմատավորման համար (համահեղ․)

Աղամալով Յուրի Ռուբենի՝ կոմպլեքսային էլեկտր․ մեծությունների ավտոմատ չափիչների կառուցման սկզբունքների և տես. հիմունքների մշակման, այդ հիմքի վրա փոփոխական հոսանքի թվային ավտոմատ կամրջակներ ստեղծելու և դրանք սերիական արտադրության մեջ ներդնելու համար (համահեդ.)

Վայրադյան Հակոբ Սիմոնի՝ կիբեռնետիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար

Բալիկյան Ալեքսանդր Ալեքսանդրի՝ հանքերում հրդեհների մեկուսացման և պայթյունների կանխման ԳԻԳ տիպի չեզոք գազերի գեներատորների նախագծման և արմատավորման համար (համահեղ․)

Դանիելյանց Մուշեղ Իշխանի՝ Աշխաբադ քաղաքի Կարլ Մարքսի անվան պետական գրադարանի շենքի ճարտ-յան համար (1969-74, համահեղ․)

Միքայելյան Սերգեյ Գերասիմի՝ «Պարգև» կինոնկարի համար (համահեղ․)

Մուրադյան Սարգիս Մամբրեի՝ «Արևածագից առաջ» և «Խաղաղ երկնքի տակ» նկարների համար

Խաչատրյան Կարեն Սուրենի՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրված «Չիպոլինո» բալետի համար

Էմին Գևորգ Գրիգորի՝ «Դար, հող, սեր» (1974) բանաստեղծությունների գրքի համար

Ստեփանյան Միհրան Հովհաննեսի՝ աշխատանքային պրոցեսների կատարելագործման, սպասարկման գոտիների ընդլայնման, մասնագիտությունների համատեղման, աշխատանքի առաջավոր մեթոդների արմատավորման համար

Մովսիսյան Ժորա Եգորի՝ բանջարանոցային և պտղատու բույսերի մշակության կոմպլեքսային մեքենայացման հիման վրա բարձր ու կայուն բերքի ստացման ակնառու նվաճումների համար

Աբրահամյան Արամ Հակոբի, ուրոլոգիայի բնագավառում կատարած աշխատանքների համար

Հովնաթանյան Պարույր Մելիքսեթի՝ աշխատանքում մեծ անձն․ ներդրման համար

1977 Մարտիրոսով Էդուարդ Բագրատի՝ ալմաստի արդ-յան զարգացման արագ տեմպերն ու ժողտնտեսության պահանջների բավարարումն ապահոված գիտատեխ. նոր լուծումների հիման վրա հայրեն․ ալմաստե գործիքների զանգվածային արտադրություն ստեղծելու համար (համահեղ․)

Դոնգարյան Շահեն Սահակի՝ կարճ ժամանակամիջոցում «Սամոտլոր» (Տյումենի մարզ) նավթի հանքավայրի յուրացման նոր բարձրարդյունավետ գիտատեխ. և ինժեներ. լուծումներ մշակելու և արմատավորելու համար (համահեղ․)

Հովնաթանյան Պարույր Մելիքսեթի՝ աշխատանքի արդյունավետության, որակի էական բարձրացման և դրա հիման վրա բանջարեղենի ու խաղողի բարձր բերքի ստացման համար

Թարիվերդիև Միքայել Լևոնի՝ «Ճակատագրի հեգնանք կամ Բաղնիքդ անուշ» հեռուստատեսային կինոնկարի երաժշտության համար

Դուրգարյան Եղիշե Ասատուրի՝ Շևչենկո քաղաքի ճարտ-յան համար (համահեղ․)

Նիկողոսյան Նիկողայոս Բագրատի՝ Ռուբեն Զարյանի, Ի. Կիտայգորոդսկու, Վ. Զագորյանսկայայի, Մ. Մարտինսոնի դիմաքանդակների, Թորոսյան Ջիմ Պետրոսի՝ Լենինական քաղաքում կանգնեցված Ավետիք Իսահակյանի հուշարձանի համար

Բաբլոև Սուրեն Իսահակի, զինվորական երգչախմբի դիրիժոր

1978 Վեքիլով Էդուարդ Խորենի՝ ջրային տարածությունների համար «ոչ պայթուցիկ» սեյսմիկ աղբյուրների մշակման և արդ-յան մեջ արմատավորման համար (համահեղ․)

Աղաջանյան Ժորա Մելքոնի՝ օպտիկ․ միկրոսկոպիայի ավտոմատացված տեսածրային համակարգերի կառուցման սկզբունքների մշակման, դրանց հիման վրա գիտական հետազոտություններում և արդ-յան մեջ միկրոօբյեկտների վերլուծության սարքերի համալիրի ստեղծման և արմատավորման համար (համահեղ․)

Բուդիշտյան Ելիզավետա Վլադիմիրի՝ արտադրական խնայողությունների հմուտ օգտագործման շնորհիվ աշխատանքի բարձր արդյունավետություն և որակ ապահովելու համար

Տրոյան Էդուարդ Գրիգորի՝ բարձրավոլտ նոր ավտոտրանսֆորմատորների համալիրների ստեղծման և էներգետիկայում դրանց արմատավորման համար (համահեղ․)

Մկրտչյան Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի՝ «Միմինո» կինոնկարի համար (Գեորգի Դանելիայի և Վախթանգ Կիկաբիձեի հետ)

1979 Ղազարյան Կարլեն Գրիգորի՝ «Հակադարձ տրանսկրիպտազա (ռևերտազա)» նախագծի գիտական ծրագրի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքների շարքի համար (համահեղ․)

Ղազարով Լևոն Ալեքսանդրի, Իոսիֆյան Անդրանիկ Ղևոնդի՝ «4 Ա» ասինքրոն էլեկտրաշարժիչների միասնական շարքի ստեղծման և սերիական յուրացման համար (համահեղներ)

Դելյան Աշոտ Բորիսի՝ ածխի և նավթի արդյունահանման աշխատանքի բարձր արդյունավետության և որակի համար

Մանասյան Գառնիկ Խաչատուրի՝ պակաս թվով բանվորներով շին-յան ծավալների կատարման հիման վրա աշխատանքի բարձր արտադրողականության հասնելու համար

Մարտիրոսյան Սամսոն Ենոքի՝ տեխնիկայի բարձրարդյունավետ օգտագործման, կերի արտադրության և գյուղատնտեսական օբյեկտների շին-յան մեջ առաջադիմական տեխնոլոգիայի արմատավորման համար

Խալփախչյան Հովհաննես Խաչատուրի (համահեղ․), Յարալով (Յարալյան) Յուրի Ստեփանի (աշխատանքի ղեկ.)՝ «Ճարտարապետության համընդհանուր պատմություն» (ռուս․, հ. 1-12, 1970-75) աշխատության համար

Հովհաննիսյան Էդգար Սերգեյի՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օպերայի երաժշտության և «Փառք Լենինի կուսակցությանը» վոկալ-սիմֆոնիկ պոեմի համար

1980 Ղազարյան Միշիկ Հայրազատի՝ մետաղների գոլորշիներով իմպուլսային լազերների և դրանց պայծառության ուժեղարարներով օպտիկ. համակարգերի ֆիզիկական սկզբունքների մշակման, այդ լազերների ու համակարգերի ստեղծման ու հետազոտման համար (համահեղ․)