Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1084

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սեմերջյան Միհրան Արամի, Ալանակյան Հենրի Անդրանիկի, Ղազարյան Էդվարդ Անուշավանի, Աբրահամյան Լյովա Լիպարիտի, Բաքարյան Գրիգոր Գրիգորի, Մելիքյան Հենրի Աշոտի՝ ավտոմատացման միջոցների համակարգ մշակելու և ստեղծելու համար

Պողոսյան Խորեն Պետրոսի՝ «Օվկիանոսների ատլաս» («Խաղաղ օվկիանոս», «Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներ») աշխատության համար (համահեղ․)

Բաշինջաղյան Եվգենի Արտեմի՝ ԽՍՀՄ 50-ամյակի անվան վոլգյան ավտոգործարանում արտադրության կազմակերպման, կառավարման և աշխատանքի համալիր համակարգ ստեղծելու և արմատավորելու համար (համահեղ․)

Սարգսյան Թոմ Եսայու, Գասպարյան Լևոն Խաչիկի, Մկրտչյան Ժիրայր Արտաշեսի՝ հաշվող․ տեխնիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար

Ավանեսով Յուրի Բորիսի՝ հիմն․ և ջրովի ճակնդեղացման գոտիներում շաքարի ճակնդեղի հավաքման ՌԿՍ-6 և ՌԿՍ-4 բարձրարտադրոդ. մեքենաներ մշակելու և արտադրության մեջ ներդնելու համար (համահեղ․)

Ակուբով Գլեբ Սամսոնի, Միրզոյան Հենրի Սերգեյի, Բուդաղյանց Նիկոլայ Աբրահամի՝ եզակի սարքավորումների համալիրի և հատուկ նշանակության միաշերտ ու երկմետաղյա իրերի արտադրության սկզբունքորեն նոր տեխնոլոգ․ պրոցեսների ստեղծման և արդ-յան մեջ լայն ներդրման համար (համահեղ-ներ)

Մութաֆյան Օնիկ Ստեփանի, Տեր-Միքայելյան Ֆիլիպ Միքայելի՝ կամուրջների և արդյունաբերական ու էներգետիկ խոշոր օբյեկտների խոր հիմքերի կառուցման նոր կոնստրուկցիայի և տեխնոլոգիայի մշակման ու ներդրման համար (համահեղ-ներ)

Վարդանյան Գումեդին Սուրենի՝ տեխ. գիտությունների բնագավառում կատարած աշխատանքների համար

Շահնազարով Գեորգի Խոսրովի՝ «Հասարակագիտություն» (ռուս․, 1978) դասագրքի համար (համահեղ․)

Իսրայելյան Վիկտոր Լևոնի՝ «Խորհրդային Միության արտաքին քաղաքականությունը» (ռուս․,1978) բուհ․ դասագրքի համար (համահեղ․)

Գրիգորյանց Ռաֆայել Գուրգենի՝ Ադրբեջանի Միրզա Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրված «Հազար ու մի գիշեր» բալետի համար (համահեղ․)

Դոխոլյան Արշալույս Հայկի՝ աշխատանքում ակնառու նվաճումների, տեխնիկայի բարձրարդյունավետ օգտագործման, կերի արտադրության մելիորատիվ և գյուղ․ շին-յան մեջ առաջադիմական տեխնոլոգիայի ներդրման համար

Պոդոլյան Միխայիլ Նեստերի՝ տրանսպորտային ոլորտում աշխատանքի բարձր արդյունավետություն և որակ ապահովելու համար

1981 Թախտաջյան Արմեն Լևոնի՝ «Երկրի բուսական մարզերը» մենագրության (1978) համար

Խանջյան Իրիսա Ղևոնդի՝ «Գրադարանա-մատենագիտական դասակարգում» աշխատանքների շարքի (1960-78) համար (համահեղ․)

Սարկիսով Դոնատ Սիմեոնի՝ «Կոմպենսատորային հարմարվողական պրոցեսների ուլտրակառուցվածքային հիմունքները» աշխատանքների շարքի համար

Տեր-Ասատուրով Գենադի Պարիսի՝ ծամող ապարատի անատոմ. ամբողջականության և ֆունկցիաների վերականգնման նպատակով ստորին ծնոտի և քիմքծնոտային հոդի վերականգնող․ վիրաբուժության մեթոդների մշակման համար (համահեղ․)

Հարությունով Ռաֆայել Նժդեհի՝ սորուն բեռների փոխադրման ինքնաթափ ձագարաձև վագոնների ընտանիքի մշակման, ստեղծման և ներդրման համար (համահեղ․)

Սարգսյան Ֆադեյ Տաճատի՝ մեծ աստիճանակարգության կառավարման ավտոմատ համակարգերի մշակման և ստեղծման աշխատանքների համար

Մարութով Ռոբերտ Հովհաննեսի՝ նավաշինության մեջ, ծովային նավատորմի ձեռնարկություններում և ժողտնտեսության այլ ճյուղերում աշխատանքների մեքենայացման առաջադիմական մեթոդներն ապահովող դարպասային ամբարձիչների կոնստրուկցիաների մշակման, սերիական արտադրության յուրացման և շահագործման մեջ դրանց ներդրման համար (համահեղ․)

Մելքումով Գեորգի Աշոտի՝ բազմակոորդինատային էլեկտրահաղորդակների արտադրության նոր սկզբունքների, կոնստրուկցիաների, արտադրության տեխնոլոգիայի մշակման և դրանց հիման վրա գերճշգրիտ գործիքային սարքավորումների նոր սերնդի ստեղծման համար (համահեղ․)

Ղափլանյան Հրաչյա Մկրտչի, Սաֆրոնով Եվգենի Իվանովիչ, Աբրահամյան Խորեն Բաբկենի, Մանուկյան Մամիկոն Հակոբի, Նազարեթյան Խաչիկ Հակոբի, Հովհաննիսյան Լյուսյա Իվանի՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկ․ թատրոնում բեմադրված «Կորիոլան» ներկայացման համար

Սիմոնով Եվգենի Ռուբենի՝ Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմ. թատրոնում վերջին տարիների ռեժ. աշխատանքների համար

Գրիգորյանց Ալեքսանդր Գրիգորի՝ Մոսկվայի Իվան Լիխաչովի անվան ավտոգործարանում գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներն արագ ներդնելու հիման վրա արտադրության տեխնոլոգիայի արմատական կատարելագործման համար (համահեղ․)

Չատիկյան Աշոտ Մկրտչի՝ անասնապահության բարձրորակ արտադրանքի արտադրության ավելացման, առաջավոր տեխնոլոգիայի կիրառման, ներքին ռեզերվների որոնման և օգտագործման համար

Պետրոսյան Էդուարդ Հարությունի՝ III սերնդի K-27 ուղղաթիռի ստեղծման համար

Ստամբոլցյան Ռաֆայել Պարույրի, թերապևտ-սրտաբան

Շեկ-Հովսեփյանց Ռուբեն Աշոտի՝ հաշվող․ ավտոմատ սարքերի նախագծման բնագավառի կատարած աշխատանքի համար

Կոստյան Միքայել Իվանի՝ աշխատանքում ձեռք բերած ակնառու նվաճումների համար

1982 Ստեփանյանց Վիկտոր Արկադիի՝ Արեգակնային համակարգի ներքին մոլորակների շարժման միասնական ռելյատիվիստ․ տեսության ստեղծման աշխատանքների շարքի համար (համահեղ․)

Պետրոսյան Լեոնիդ Գրիգորի՝ նավթի և գազի հանքավայրերի որոնման, հետախուզման ու շահագործման արդյունավետությունը բարձրացնելու համար լայնաշերտ ակուստիկ և նեյտրոնային կարոտաժի բարձր ինֆորմատիվ իմպուլսային մեթոդների ստեղծման ու արմատավորման համար

Գրիգորյանց Ռեբեկա Իսահակի՝ գորշ վարդագույն և սպիտակ երանգի կարակուլատու ցեղի նոր տիպի ոչխարների, Բուխարայի և Սուրխանդարյայի սուրայի ստեղծման և արտադրության մեջ ներդրման համար (համահեղ․)

Ստեպանով Գեորգի Աղասու՝ մատների և դաստակի տրավմատիկ անդամահատման ժամանակ շտապ միկրովիրահատությունների մշակման համար (համահեղ․)

Թութելյան Գարեգին Հովհաննեսի՝ առաջադիմական տեխնոլոգիայի միավորային մեծ կարողություն ունեցող հայրենական սարքավորումների բազայի վրա Շատլիկի (Թուրքմ. ԽՍՀ) խոշոր գազարդյունահաևման համալիրի արագ ստեղծումն ապահովող գիտատեխ. լուծումներ մշակելու և ներդնելու համար