ԼՂՀ-ում սահմանվել են «Ոսկե արծիվ», Մարտական խաչի 1 -ին և 2-րդ աստիճանների, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լոաավորչի շքանշանները։
«Ոսկե արծիվ» շքանշանը ԼՂՀ բարձրագույն պետական պարգևն է։ Հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց։
Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնազոհության և հմտության համար։
Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվում են տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահ-յան ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության և բարգավաճման առաջընթացին։
Գրիգոր Լոաավորչի շքանշանով պարգևատրվում են ԼՂՀ-ի բարօրությանը նպատակամղված բացառիկ ծառայությունների համար։
ԼՂՀ-ում սահմանվել են Անանիա Շիրակացու, Վաչագան Բարեպաշտի, Մխիթար Գոշի, Մարտական ծառայության, Շուշիի ազատագրման համար, Արիության համար և Երախտագիտության մեդալները։
Շիրակացու մեդալով պարգևատրվում են հանրապետության բարգավաճմանն ու զարգացմանը նպաստած ճարտարապետները, գիտնականները և գյուտարարները։
Վաչագան Բարեպաշտի մեդալով պարգևատրվում են մշակույթի, գրակ-յան, հումանիտար գիտությունների, արվ-ի, առողջապահ-յան ասպարեզներում ունեցած ստեղծագործ․ նվաճումների, ինչպես նաև ԼՂՀ-ում նշանակալի բարեգործ․ գործունեության համար։
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են ակնառու պետական և հաս-քաղաքական գործունեության համար։
Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, ՆԳՆ, ազգային անվտանգության պետական վարչության ծառայողները, այն անձինք, ովքեր նպաստում են մարտ․ խնդիրների հաջող կատարմանը, ինչպես նաև զորքերի մարտ․ պատրաստվածությաև, ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։
Շուշիի ազատագրման համար մեդալով պարգևատրվում են ԼՂՀ ԶՈւ-ի, ՆԳՆ այն զինծառայողները, որոնք Շուշիի ազատագրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են. ինչպես նաև Շուշիի գործողության կազմակերպիչներն ու ղեկավարները։
Արիության համար մեդալով պարգևատրվում են ԼՂՀ ՊԲ-ի շարքային, հրամանատար․ ու ղեկավար կազմի զինծառայողները՝ մարտ․ գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս և անվտանգության ապահովման ժամանակ դրսևորած անձնական արիության համար։
Երախտագիտության մեդալով պարգևատրվում են այն անձինք, կազմակերպություններն ու կոլեկտիվները, որոնք ծանրակշիռ ավանդ ունեն ԼՂՀ տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման և զարգացման գործում, նպաստել են ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը։
Գիտության, կրթության, մշակույթի, գրակ-յան, լրագրության, առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի, տնտեսության բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար սահմանվել են նաև ԼՂՀ գիտության վաստ. գործիչ, ԼՂՀ վաստ. մանկավարժ, ԼՂՀ վաստ. արտիստ, ԼՂՀ ժողովրդական արտիստ, ԼՂՀ վաստ. նկարիչ, ԼՂՀ ժողովրդական նկարիչ, ԼՂՀ արվեստի վաստ. գործիչ, ԼՂՀ վաստ. ճարտ., ԼՂՀ վաստ. լրագրող, ԼՂՀ վաստ. բժիշկ, ԼՂՀ վաստ. իրավաբան, ԼՂՀ տնտեսության վաստ. աշխատող, ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստ. գործիչ, ԼՂՀ վաստ. մարզիչ, ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստ. աշխատող պատվավոր կոչումները։
ՔՈՉԱՐՅԱՆ Ռոբերտ Սեդրակի, ԼՂՀ նախագահ՝ 1994-97-ին, տես Հավելված 1-2.1։
ՂՈՒԿԱՍՅԱՆ Արկադի Արշավիրի (ծ. 22. 06. 1957, Ստեփանակերտ), ԼՂՀ նախագահ՝ 1997-2007-ին։ Արցախի հերոս (2008)։ 1992-ից՝ ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահի խորհրդական, ԵԱՀԿ շրջանակներում անցկացվող բանակցություններում ԼՂՀ պատվիրակության ղեկավար, 1993-97-ին՝ ԼՂՀ արտգործնախարար, 2009-ից՝ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով արտակարգ և լիազոր դեսպան։
ՍԱՀԱԿՅԱՆ Բակո Մահակի, ԼՂՀ նախագահ՝ 2007-ից, տես ԼՂՀ նախագահ հոդվածում։