Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1097

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արա Վլադիմիրի (ծ. 1973, Ստեփանակերտ), ԼՂՀ վարչապետ՝ 2007-ից։ Ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակ-ը (1995) և ասպիրանտուրան (1998)։ 1992-ից ԻՊՈՒ-ի կազմում մասնակցել է պատերազմական գործողություններին։ 1995-97-ին՝ ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի օգնական, 1997-99-ին և 1999-2004-ին՝ «Հայագրոբանկի» Ասկերանի, ապա՝ Ստեփանակերտի մասնաճյուղերի կառավարիչ։ 2005-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ-ի պատգամավոր և մինչև 2007-ը՝ ԱԺ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտ. հանձնաժողովի նախագահ, միաժամանակ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար։ 2005-07-ին՝ «Ազատ Հայրենիք» կուս-յան համանախագահ, ապա՝ նախագահ։ Պատգամավոր․ և կուսակցական գործունեությունը դադարեցրել է 2007-ին՝ ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ 2009-ին վերընտրվել է «Ազատ հայրենիք» կուս-յան նախագահ։

ՀԱՎԵԼՎԱԾ 2-3. ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով՝ նախագահ Բակո Սահակյանը 2012-ի սեպտ. 22-ի հրամանագրով հաստատել է Կառավարության հետևյալ կազմը՝ փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահ-յան, արդարադատության, արտադրական ենթակառուցվածքների, արտաքին գործերի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի, պաշտպանության, քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, և Կառավարությանն առընթեր 9 մարմիններ։

2-3.1. ԼՂՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԱԽԱՐԱՐՆԵՐ

Փոխվարչապետ՝ Արթուր Աղաբեկյան, 2012-ից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նախարարներ՝ Նարինե Նարիմանյան՝ 2012-ից, Նարինե Ասծատրյան՝ 2007-12

Առողջապահության նախարարություն, նախարարներ՝ Զոյա Լազարյան՝ 2012-ից, Սերգեյ Մովսիսյան՝ 2010-12

Արդարադատության նախարարություն, նախարարներ՝ Արարատ Ղանիելյան՝ 2012-ից, Նարինե Նարիմանյան՝ 2007-12

Արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, նախարարներ՝ Լևոն Մևացականյան՝ 2012-ից, Կսալեն Պետրոսյան՝ 2011-12

Արտաքին գործերի նախարարություն, նախարար՝ Կարեն Միրզոյան՝ 2012-ից

Գյուղատնտեսության նախարարություն, նախարար՝ Անդրանիկ Խաչատրյան՝ 2012-ից

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարներ՝ Լևոն Գրիգորյաև՝ 2012-ից, Արմեն Ավագյան՝ 2012

Կրթության և գիտության նախարարություն, նախարարներ՝ Սլավիկ Ասրյան՝ 2012-ից, Վլադիկ Խաչատրյան՝ 2007-12

Մշակույթի և երիտասարդության նախարարություն, նախարար՝ Նարինե Աղաբալյան՝ 2009-ից

Պաշտպանության նախարարություն, նախարար՝ Մովսես Հակոբյան՝ 2007-ից

Քաղաքաշինության նախարարություն, նախարար՝ Կարեն Շահրամանյան՝ 2010-ից

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, նախարար՝ Սպարտակ Թևոսյան՝ 2007-ից

2-3.2. ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ, ՊԵՏԵՐ

Ազգային անվտանգության ծառայություն, տնօրեն՝ Վիկտոր Քոչարյան՝ 2007-ից

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, նախագահներ՝ Կառլեն Պետրոսյան՝ 2012-ից, Լևոն Գրիգորյան՝ 2011-12

Զբոսաշրջության վարչություն, պետ՝ Սերգեյ Շահվերդյան՝ 2008-ից

Հարկային պետական ծառայություն, պետ՝ Արտակ Բալայան՝ 2007-ից

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն, պետ՝ Գարի Գրիգորյան՝ 1993-ից

ԼՂՀ ոստիկանություն, պետ՝ Ռոբերտ Շեֆերյան՝ 2008-ից

Սպորտի պետական կոմիտե, նախագահ՝ Ռազմիկ Հովսեփյան՝ 2008-ից

Փրկարար ծառայություն, պետ՝ Արթուր Հարությունյան՝ 2010-ից

Քաղաքացիական ավիացիայի վարչություն, պետ՝ Դմիտրի Աթբաշյան՝ 2010-ից

ՀԱՎԵԼՎԱԾ 2-4. ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍՆԵՐ

ԼՂՀ բարձրագույն պետական՝ Արցախի հերոսի կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է «Ոսկե արծիվ» շքանշանը։ Շնորհվում է ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ ԱԺ-ի, Կառավարության ներկայացմամբ։

ԲԱԲԱՅԱՆ Սամվել Անդրանիկի (ծ. 5.03.1965, Ստեփանակերտ), Արցախի հերոս (1997)։ ՊԲ-ի գեն-լեյտ. (1996)։ 1989-ից զինվորագրվել է Արցախյան ազատագր. շարժմանը։ 1991-92-ին՝ ԼՂՀ ԻՊՈւ-ի հրամանատարի տեղակալ, 1992-99-ին՝ ՊԲ-ի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար։ 1992-94-ին ղեկավարել է Ասկերանի, Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Օմարի, Շուշիի (հվ. ուղղության) ինքնապաշտպան․ և ազատագր. մարտերը։ ԼՂՀ ԳԽ (1992-95) պատգամավոր։

ՍԱՐԳՍՅԱՆ Վազգեն Զավենի, Արցախի հերոս (1998), Հայաստանի ազգային հերոս (1999, հետմահու), տես ՀՀ զինված ուժեր հոդվածում։

ՂՈՒԼՅԱՆ Աշոտ Հմայակի [Բեկոր, 6.10.1959, Բաքու-24.8.1992, Դրմբոն (ԼՂՀ Մարտակերտի շրջան)], Արցախի հերոս (1999, հետմահու)։ Արցախյան շարժման սկզբին ընկերների աջակցությամբ պատրաստել է ինքնաշեն զենքեր, զբաղվել է զենքի գաղտնի փոխադրմամբ և մասնակցել պարտիզան․ գործողություններին։ Աչքի է ընկել Բաքվից Քելբաջար ուղարկվող ռազմ․ օգնության շարասյան ոչնչացման ժամանակ։ 1991-ից եղել է 1-ին վաշտի հրամանատար։

Մասնակցել է տարբեր ինքնապաշտպան․ և ազատագր. մարտերի։ Շուշիի ազատագրման ժամանակ առաջիններից է մտել քաղաք։ 11 անգամ վիրավորվել է, մարմնում ունեցած մեկ տասնյակից ավելի բեկորների համար ստացել է «Բեկոր» մականունը։ Պարգևատրվել է նաև ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով։ Ամփոփված է Ստեփանակետում, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին։

ՄԵԼՔՈՆՅԱՆ Մոնթե Չարլզի, Արցախի հերոս (1999, հետմահու), Հայաստանի ազգային հերոս (1996, հետմահու), տես Հավելված 1-6.1։