Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշավին, 363-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ այմանները։ Համաձայն դաշնագրի, որը հռոմեացի պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը․ Շապուհի հետ գործարք է կնքել ի հաշիվ հայկ․ տարածքների (Աղձնիք, Մոկք, Կորդուք, Ծավդեք, ՌԵհիմենե)։
Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ը արշավել է Հայաստան։ Քառամյա պատերազմի (364-368) ընթացքում Արշակ Բ-ն անհավասար պայքարում պահպանել է Մեծ Հայքի սահմանները, իսկ Փավստոս Բուգանդի վկայությամբ՝ հոների և ալանների դաշնակցությամբ նա նույնիսկ ասպատակել է Ատրպատականը։ Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների. Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա հաշտություն կնքելու պատրվակով մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել նրան։ Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյաևին (Վահան Մամիկոնյանի եղբայրը) բանտարկել են Խուժիստան նահանգի Անհուշ բերդում։ Շապուհի հրամանով Արշավին կուրացրել և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորթազերծել։
368-ի աշնանը պարսկ. 50-հազ–անոց բանակը ներխուժել է Մեծ Հայք, ավերել բազմաթիվ քաղաքներ, գերեվարել 100-հազարավոր բնակիչների։ Հայոց Փառանձեմ թագուհին փոքրաքանակ արքունի կայազորով ամրացել է Արշարունիք գավառի Արտագերս ամրոցում։ 14 ամիս դիմադրելով թշնամուն՝ ի վերջո, սովի և համաճարակի հարկադրանքով, Շապուհին է հանձնվել Արտագերսը, որը կողոպտել են, իսկ Փառանձեմին տանջամահ արել։
369-ին և 370-ական թթ-ին պարսկ.զավթիչների դեմ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի շուրջ համախմբված նախարարների մղած մի քանի հաջող մարտերը հար- կադրել են Հռոմի Վաղես կայսրին (364-378) օգնական զորամաս ուղարկել Մեծ Հայք։ 371-ի գարնանը հայ-հռոմ. միացյալ ուժերը (հայոց զորքն ավելի քան 90 հազար էր) Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում ջախջախել են պարսկ. զորաբանակը։ Շապուհ II-ը, լքելով իր բանակն ու կանանոցը, փախել է Պարսկաստան, ապա հաշտության պայմանագրով ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը և Պապ Արշակունու գահը (370-374)։ Վերջինս, ճնշելով երկրի կենտրոնախույս իշխաններին, վերամիավորել է մի շարք «աշխարհներ» (Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Աղձնիք, Ծուիք), սահմանափակել է եկեղեց. հողատիրության իրավունքը, բարձրադաս հոգևորականության իրավունքները քաղաքական կարևոր հարցերում, ձգտել է անկախության։ Հեռատես քաղաքականությամբ խրախուսել է երկրի բնակչության և հայոց բանակի (մոտ 100-հզ-անոց) թվաքանակի աճը։ Հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը Պապին բնութագրել է որպես եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել։
Պապի ընդգծված ազգ․ քաղաքականությունը հարուցել է հռոմ. արքունիքի դժգոհությունը. Հայոց արքան սպանվել է Վաղես կայսեր կազմակերպած դավադրության հետևանքով։ Երկյուղելով հայ ժողովրդի ընդվզումից՝ կայսրը Հայոց թագավոր է ճանաչել Պապի մերձավոր ազգական, Հռոմում կրթված, օլիմպ, խաղերի հաղթող Վարազդատին (374-378), որը վարել է Հռոմի և Պարսկաստանի միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, սակայն, Պարսկաստանին դիմակայելու միջոց է համարել Մեծ Հայքում հռոմ. զորքերի կենտրոնացումը։ Թագավորի և սպարապետի միջև տարաձայնությունները հանգեցրել են ողբերգ. վախճանի. Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին համարելով Մեծ Հայքը հռոմ. նահանգ դարձնելու կողմնակից ու Պապի սպանության հանցակից, 376-ին կազմակերպել է նրա սպանությունը և սպարապետությունը հանձնել իր դայակ Բատ Սահառունի նախարարին։ 378-ին Մուշեղ Մամիկոնյանի ազգական Մանվելը պարտության է մատնել արքունի զորաբանակին և Վարագդատին հարկադրել փախչել Հռոմ։ Մեծ Հայքի թագավոր է օծվել Պապի անչափահաս որդին՝ Արշակ