Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ-ն (378-389)՝ սպարապետ Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ։

378-ին վեստգոթերի դեմ Ադրիանապոլսի ճակատամարտում հռոմ. զորքերի կրած ծանր պարտությունից և Վազես կայսեր զոհվելուց հետո «բարբարոս» ցեղերի հարձակումները թուլացրել են Հռոմ. կայսրությունը և նրան զրկել Մերձավոր Արևելքում գործուն քաղաքականություն վարելու, Սասանյան Պարսկաստանի առաջխաղացումները կանխելու հնարավորությունից։ Պարսկա-հռոմ. բանակցությունները հանգեցրել են 387-ի հաշտության պայմանագրի կնքմանը, որով Հայաստանը բաժանվել է նրանց ազդեցության ոլորտների։ Մեծ Հայքի արմ. (հռոմ.) մասում գահակալել է Արշակ Գ-ն, իսկ արլ. (պարսկ.)՝ մեծագույն մասում՝ Խոսրով Դ-ն (387-389)։ Արշակ Գ-ի մահից (389) հետո Հռոմը վերացրել է Հայկ․ թագավորությունը։ 389-ին Մեծ Հայքը վերամիավորելու մեղադրանքով Սասանյանները տապալել ու բանտարկել են Խոսրով Դ Արշակունուն, աթոռազրկել Սահակ Ա Պարթև կաթողիկոսին։ Սակայն բախվելով հայ ժողովրդի հուժկու դիմադրությանը՝ Սասանյան Վռամ IV արքան (388-399) նույն թվականին հայկական գահը և Հայոց մեծաց թագավոր տիտղոսը շնորհել է Խոսրով Դ-ի եղբորը՝ Վաղարշին՝ նրան տալով նոր՝ Վռամշապուհ անունը (Վռամ IV-ի և նրա հայր Շապուհ IV-ի անուններով)։

Վռամշապուհը (389-414), օգտվելով Պարսկաստանի և Հռոմի միջև ստեղծված քաղ հավասարակշռությունից, բարեկամ. կապեր է հաստատել նրանց հետ, նպաստել երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային կրթության զարգացմանն ու մշակույթի բուռն վերելքին, որոնցով սկզբնավորվել է հայոց ոսկեդարը։ Վռամշապուհի հոգածությամբ Հայոց կաթողիկոս, աթոռին վերահաստատվել է Սահակ Ա Պարթևը։ Նա կարգավորել է Հայոց նոր Գահնամակը՝ նախարարությունների տեղերն ու պաշտոնները կառավարման նվիրապետ, համակարգում։ Համոզվելով, որ անհնարին է օտարալեզու (հուն., ասոր.,