1764-ին էմինը և Հերակլ ll-ը խրախուսական նամակներ են ուղարկել Հովնան Մշեցուն։ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին (1763-80), անիրագործելի համարելով այդ ծրագիրը, նամակով կշտամբել է Հերակլ ll-ին՝ էմինին ընդառաջելու համար։ Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլ ll-ն էմինից պահանջել է հեռանալ Վրաստանից։ Հովսեփ էմինը 2 տարի ապրել է Հյուսիսային Կովկասում և բարիդրացիական հարաբերություններ հաստատել լեռնականների հետ, որի շնորհիվ նրան հաջողվել է Վրաստանը և Արցախը զերծ պահել վերջիններիս ասպատակություններից։ 1766-ին Արցախում հանդիպել է Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան- Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել։ 1773-ին Հնդկաստանում կապեր է հաստատել Շահամիր Շահամիրյանի հետ և մասնակցել Մադրասի խմբակի (հայ գրական-քաղ․ կազմակերպություն Հնդկաստանի Մադրաս քաղաքում) գործունեությանը։ Խմբակի անդամների և հնդկահայ մեծահարուստների նյութ․ օժանդակությամբ փորձել է վերադառնալ Հայաստան, զորախմբեր ստեղծել և շարունակել պայքարը։ 1777-83-ին գործել է Նոր Ջուղայում՝ ապարդյուն ջանալով իրագործել Հայաստան անցնելու իր ծրագիրը։ 1783-ից վերջնականապես հաստատվել է Հնդկաստանում։ 1788-ին գրել է «Հովսեփ էմին հայի կյանքն ու արկածները» (1792 և 1918-ին՝ անգլ., 1958- ին՝ հայ․) ինքնակենսագր. երկը, որը հայ ազգ-ազատագր. շարժումների պատմության մասին անփոխարինելի աղբյուր է։
Հայ ազգ-ազատագր. շարժման մեջ մեծ դեր է խաղացել հարուստ ակնավաճառ, Մադրասի խմբակի նշանավոր ներկայացուցիչ Շահամիր Շահամիրյանը (1723-1797)։ Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաստատված Մովսես Բաղրամյանը։ Շահամիրյանը 1771-ին Մադրասում հիմնադրել է հայկ․ տպարան, որտեղ 1772-ին լույս է ընծայել հայերեն առաջին հրապարակախոս․ գիրքը՝ Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» աշխատությունը, 1773-ին՝ իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը՝ որդու՝ Հակոբի անունով։ Իսկ 1783-ին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը՝ «Տետրակ որ կոչի նշավակ»։ «Որոգայթ փառաց» երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում։ Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգ-ազատագր. շարժման կենտրոնների հետ։ Ձգտել է շարժման մեջ ներգրավել Վրաց Հերակլ II թագավորին՝ համարելով, որ հայ-վրաց. ռազմ․ դաշինքն ամուր հենարան է Այսրկովկասը թուրք-պարսկ. նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար։ Որպես հայ-վրաց. դաշինքի խորհրդանշան՝ Շահամիրյանը Հերակլ ll-ին ուղարկել է իր պատրաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը։ Հետագայում հասկանալով, որ հայ-վրաց. ուժերն առանց Ռուսաստանի ռազմա-քաղաքական օգնության անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևական անկախությունը, կապեր է հաստատել ռուս․ արքունիքի, ինչպես նաև հայ ազգ-ազատագր. շարժման գործիչներ Հովսեփ արք. Արղությանի (Ռուսահայոց թեմի առաջնորդ), Հովհաննես Լազարյանի և ուրիշներ հետ։ 1780-ական թթ-ին, երբ ռուս․ արքունիքը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկ․ պետության հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախագիծ է ներկայացրել արքունիքին, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետ․ կարգեր։ 1768-74-ի ռուս-թուրք. պատերազմը վերստին հուսադրել է ազատագր. շարժման նվիրյալներին։ Աստրախանցի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, 1769-ի հունիսին ռուս․ կառավարությանն է ներկայացրել Հայաստանի ազատագրության և Ռուսաստանի հովանու ներքո հայկ․ պետության ստեղծման ծրագիր։ 1770-ական թթ-ի վերջերից Ռուսաստանն ուշադրությունը սևեռել է Պարսկաստանի հետ առնչվող խնդիրներին՝ օգտագործելով քաղաքական գործիչներ Հովհաննես Լազարյանի և Հովսեփ արք. Արղությանի հնարավորությունները։ 1780-ին իշխան․ ռուս․ պետական գործիչ Գեորգի Պոտյոմկինին ներկայացվել է «Պարոն Հովհաննես Լազարյանի հուշագիրը», որով առաջարկվում