Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքնապաշտպանության կազմակերպումը, ապստամբության միջոցով օսմ. բռնապետության տապալումը։ 1881-ին Կարինում (Էրզրում) հիմնադրվել է «Պաշտպան հայրենյաց» խմբակը։ Անդամները տեղի Սանասարյան վարժարանի սաներն էին, արհեստավորներ ու գյուղացիներ, ղեկավարները՝ Խաչատուր Կերեկցյանը և Կարապետ Նշկյանը։ Խմբակի նպատակը թուրք, բռնակալների դեմ պայքարելն էր և Հայաստանն ազատագրելը, կապեր է հաստատել Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ հայրենասերների հետ, զենք ու դրամ ձեռք բերել, սեփական պատճենահան սարքերով տպել ու տարածել է հայրենասիր. կոչեր, կապեր պահպանել «Սև խաչի» հետ։ 1882- ի նոյեմբ. վերջին սուլթան, կառավարությունը հայտնաբերել է խմբակը և ձերբակալել 70 անդամի։ 1883-ի ապրիլին Կաբինում Աբդուլ Համիդ II-ի անձնական վերահսկողությամբ տեղի է ունեցել դատավարությունը, մեծ մասին դատապարտել են 5-10 տարվա բանտարկության, 5 հոգու նախ՝ մահապատժի, ապա՝ երկարաժամկետ բանտարկության։ 1880-ական թթ-ի սկզբներին Երևանում գործել է «Հայասեր» («Ազգասեր») խմբակը (մոտ 30 անդամ), որի նպատակը հայոց լեզվի և դպրոցի պահպանման, Հայաստանը ցար. ու սուլթան, լծից ազատագրելու համար պայքարն էր։ 1883-ին խուզարկություններ ու բանտարկություններ են կատարվել, անդամներից շատերն աքսորվել են։ 1882-83-ին Թիֆլիսում Գրիգոր Արծրունու գլխավորությամբ հիմնադրվել է գաղտնի խմբակ (գործել է մինչև 1886-ը), որի գլխ․ նպատակը նույնպես Հայկ․ հարցի լուծումն էր։ 1885-ին հայկ․ դպրոցների փակման առնչությամբ խմբակն անլեգալ թռուցիկ է հրապարակել ցար. կառավարության դեմ։ Խմբակի աշխատանքներին մասնակցել են Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը և ուր.։ 1870-80-ական թթ-ին ագգ-ազատագր. խմբակները նախադրյալներ են ստեղծել ավելի կազմակերպված քաղ․ պայքար ծավալելու համար։ Նրանց հիմքի վրա 1880-ական թթ-ի կեսերից ստեղծվել են հայ ագգ-քաղաքական կուս-ները։ 1885-ին Վանում Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան) հիմնադրել է առաջին հայ քաղ․ կուս-ը, որը Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի գաղափարներին հետևելու համար կոչվել է «Արմենականներ»։ Վերջիններս Մ. Փորթուգալյանին հետևել են որպես ուսուցչի, ոմանք նույնիսկ նրան սխալմամբ համարել են կուս-յան հիմնադիրը։

Արմենականները Հայկական հարցի լուծումը կապել են Արևմտյան Եվրոպայի ու Ռուսաստանի օգնության, համաժողովրդական ապստամբության հետ և պահանջել են իրագործել Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով նախատեսված բարեփոխումները։ Նրանք հիմնել են ավելի քան 150 խմբակ (յուրաքանչյուրը՝ 12 հոգուց)։ Գործել են հիմնականում Վան-Վասպուրականում, ինչպես նաև Կովկասում, Իրանում, Կ. Պոլսում և Բալկաններում։ Հայաստանի ազգ․ ազատագրությունը համարել են առաջնակարգ խնդիր, իսկ սոցիալ․ ազատագրությունը՝ հետագայի հարց, արմենականներն ընդունել են մասնավոր սեփականությունը, և իրենք էլ զբաղվել են տնտ․ գործունեությամբ։ Դեմ են եղել պայքարի անհատական ձևերին։ 1896-ին և 1915-ին գլխավորել են Վանի հերոսամարտերը։ Հայտնի գործիչներից էր Արմենակ Եկարյանը (1870-1925)։ 1921-ին Կ. Պոլսում արմենականները միավորվել են Վերակազմյալ հնչակյանների, Սահմանադիր ռամկավարների և Հայ ժող․ կուս-յան հետ՝ վերակազմվելով Ռամկավար ազատական կուս-յան։ 1887-ին ժնևի (Շվեյցարիա) համալսարանի մի խումբ կովկասահայ ուսանողների (Ավետիս և Մարո Նազարբեկյաններ, Ռուբեն Խանազատ, Գաբրիել Կաֆյան և ուր․) հիմնադրած կուս-ն իրենց հրատարակած «Հնչակ» թերթի անունով կոչվել է Հնչակյան, որը 1909-ին պաշտոնապես վերանվանվել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուս-յան (ՍԴՀԿ)։ Սկզբում եղել է ռուս, նարոդնիկության ազդեցության տակ։ Շփվելով Ժնևում գործող Գեորգի Պչեխանովի «Աշխատանքի ազատագրություն» խմբի անդամների հետ՝