Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոմանք հակվել են դեպի մարքսիզմը, հայերեն են թարգմանել Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ էնգելսի որոշ երկեր։ 1888-ին հրատարակվել է կուս-յան ծրագիրը։ Հնչակյանների գլխ․ նպատակը Հայկ․ հարցի լուծումն էր, Արմ․ Հայաստանի ազատագրումը, ապագայում սոցիալիզմին հասնելու շնորհիվ մարդու կողմից մարդու շահագործման վերացումը։ Նպատակին հասնելու համար նրանք Արմ․ Հայաստանում ստեղծել են գաղտնի կազմակերպություններ, կազմակերպել ցույցեր, զինված գործողություն ևն։ 1890- ին Կ. Պոլսում կազմակերպել են Գում Գափուի, 1895-ին՝ Բաբը Ալիի ցույցերը՝ պահանջելով կենսագործել 61-րդ հոդվածը։ Մասնակցել են 1894-ի Սասունի և 1895-96-ի Ձեյթունի ապստամբություններին։ 1896-ին Լոնդոնի առաջին համագումարում Հնչակյան կուս-ը պառակտվել Խանասորի արշավանքի (1897) հրամանատարական կազմը է 2 թևի՝ սոցիալ․ և ազգ․։ Առաջինը, Ա. Նազարբեկյանի ղեկավարությամբ, որը կարևոր խնդիր է համարել սոցիալական ազատագրությունը և սոցիալիզմը, կազմել է փոքրամասնություն, իսկ երկրորդը՝ մեծամասնություն։ Վերջիններս իրենց անվանել են «Վերակազմյալ հնչակյաններ» կամ «Արփիարականներ»՝ գրող Արփիար Արփիարյանի գլխավորությամբ (1898-ից՝ Վերակազմյալ հնչակյան կուս․)։ Հետագայում սոցիալական թևի ներկայացուցիչները, որոնք դեմ էին սոցիալիզմի մասին կետը ծրագրից հանելուն, մեծ մասամբ մտել են Սոցիալ-դեմոկրատ. կուս-յան շարքերը։ 1890-ի օգոստ-ին Թիֆլիսում «Երիտասարդ Հայաստան» հայրենասիր. կազմակերպության (1889, Թիֆլիս) հիմքի վրա ստեղծվել է հայ իրականության ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունը՝ Սիմոն Զավարյանի, Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Ձորյանի (Ռոստոմ), Խաչատուր Մալումյանի (Ակնունի) և այլոց ջանքերով։ Նպատակ ունենալով միավորել բոլոր հայ քաղաքական ուժերին՝ նրանք հանդես են եկել դաշնակցելու կոչով և իրենց անվանել «Հայ յեղափոխականների դաշնակցութիւն» (ՀՅԴ)։ Հրատարակել են «Դրոշակ» թերթը, հայտնի են եղել նաև «Դրոշակականներ» անունով։ 1891-ին դաշնակցականները փորձել են միավորվել հնչակյանների հետ և այդ մասին հանդես են եկել հայտարարությամբ։ Սակայն, դեռ չմիավորված, հնչակյանների մեղքով նրանք շուտով պառակտվել են։ 1892-ին Թիֆլիսում հրավիրվել է դաշնակցականների առաջին համագումարը, որտեղ կուս-ը վերանվանվել է «Հայ յեղափոխական դաշնակցութեան»։ Նրանց գլխ․ խնդիրը եղել է Հայկ․ հարցը, որի լուծման համար կուս-ը պայքարում է ցայսօր։ Դեռևս 1890-ի սեպտ-ին դաշնակցականները կազմակերպել են Սարգիս Կուկունյանի արշավանքը Արլ․ Հայաստանից Արմ. Հայաստան՝ երկիրն ազատագրելու նպատակով։ 1896-ի օգոստ. 14-ին 30 հայ երիտասարդներ Բաբկեն Սյունու և Արմեն Գարոյի (ՀՅԴ գործիչներ) գլխավորությամբ ներխուժել են Կ. Պոլսի Օտոմանյան բանկը՝ պահանջելով անհապաղ իրագործել 61-րդ հոդվածը, հակառակ դեպքում սպառնում էին պայթեցնել բանկը։ Միայն եվրոպ. դեսպանների միջամտությամբ երիտասարդները համաձայնվել են ազատել բանկի շենքը և անցնել Եվրոպա։ 1897-ին դաշնակցությունը կազմակերպել է Խանասորի արշավանքը դեպի Վան և կոտորել քուրդ մազրիկ ցեղը (խնայել են միայն կանանց ու երեխաներին), որը 1896-ին իրականացրել էր վանեցիների սպանդը։ Դեկավարելով ֆիդայական շարժումը՝ դաշնակցությունը տվել է մի շարք փայլուն դեմքեր, գլխավորել Սասունի 1904-ի ապստամբությունը։ 1905-07-ի ռուս, առաջին հեղափոխության ժամանակ դաշնակցությունն առաջ է քաշել նաև սոցիալիզմի գաղափարը։ Ինքնապաշտպան, մեծ աշխատանք է կատարել 1905-06-ի հայ-թաթար. կռիվներում, 1914-16-ին կազմակեպել է կամավոր, շարժում, 1918-ի մայիսին գլխավորել է հայկ․ պետականության վերականգնման գործընթացը և մինչև 1920-ի դեկտ. 2-ը կառավարել Հայաստանի առաջին հանրապետությունը։