Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սարգսյանը, Մարտին Կարապետյանը, Տիգրան Գասպարյանը, Ալիկ Միրզաբեկյանը, Անատոլի Զինևիչը և ուրիշներ ծառայության են անցել Հայոց ազգային բանակում։ Ամրագրվել և ձևավորվել են բանակի ղեկավարման օղակները, առաջին հերթին՝ գլխավոր շտաբը, ստեղծվել են թիկունքի և սպառազինության ծառայությունները, կազմավորվել զորատեսակները, զորամիավորումների և զորամասերի մարտ, կազմերն ու կառուցվածքները, ներքին ու սահմանապահ զորամասերը և այլն։

Երրորդ փուլն ընդգրկում է 1994-ի հունիսից, երբ կյանքի են կոչվել ու շարունակվում են բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, զինվորական կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմերի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերությունների սերտացման, ռազմ, պաշտպանական համակարգի ձևավորման, անհրաժեշտ ստորաբաժանումների ստեղծման գործընթացները։

2007-ի փետրվարին ընդունվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որով սահմանվել են Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար արժեքները՝ անկախությունը, պետության և ժողովրդի պաշտպանվածությունը, խաղաղությունը և միջազգային համագործակցությունը, հայապահպանությունը, բարեկեցությունը, ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմն, երաշխիքները, այդ թվում՝ նաև ԶՈւ-ի մարտունակության բարձրացումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման գործունեությանը վերաբերող այլ համապետական խնդիրներ։

2007-ի դեկտեմբերին ընդունված ՀՀ ռազմական դոկտրինով սահմանվել են պետության ռազմ, անվտանգության ռազմաքաղաքական հիմնադրույթները, ՀՀ պաշտպան, ռազմավարությունը, ռազմական անվտանգության ապահովման համակարգը և պետության ռազմ, անվտանգության ապահովմանը նպատակաուղղված գործունեությունը։

Ռազմական դոկտրինը նպատակաուղղված է ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքների հետևող, պաշտպանությանը, ՀՀ ռազմական անվտանգության համակարգի հնարավորությունների, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման միջոցով ռազմական անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

ՀՀ ՊՆ-ն երկկողմ համագործակցության շրջանակներում ակտիվ ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխ. համագործակցություն է ծավալում ՌԴ-ի, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության հետ, պաշտպանական ոլորտի շփումներ են սկսվել Ուկրաինայի և Վրաստանի հետ։ Սկսվել է երկկողմ արդյունավետ համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ։ Զարգանում են կապերը Ֆրանսիայի, Չեխիայի, Սլովակիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Նիդեռլանդների, ԻԻՀ-ի, ռազմակրթական և ռազմատեխնիկական համագործակցություն՝ Չինաստանի հետ։

ՀՀ ՊՆ-ն համագործակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և նրանց փոխանակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու նպատակով։
ՀՀ-ն ռազմական ներկայացուցիչներ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում (Մոսկվա, ՌԴ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել, Բելգիա), Եվրոպայում դաշնային ուժերի գերագույն հրամանատարությունում (Մոնս, Բելգիա) և