ՀՀ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ
Զինված ուժերը (ԶՈՒ) պետության կարևորագույն զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ ՀՀ ԶՈՒ կոչված է դիմակայելու հակառակորդի զինված հարձակմանը, պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես Նաև լուծելու միշագգ. պայմանագրերով (համաձայնագրեր) սահմանված խնդիրներ։
ՀՀ ԶՈՒ-ն կազմավորվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 18 տարին լրացրած ՀՀ քաղաքացիների ընդհանուր և պարտադիր զինակոչի միջոցով։
ԶՈՒ-Ն ներառում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու ռազմաուսումնական հաստատությունների ամբողջ, համակարգը։
ՀՀ ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է, ընդհանուր ղեկավարը՝ ՀՀ նախագահը և ՀՀ Կառավարությունը, իսկ գլխավոր հրամանատարը (անմիջական ղեկավարը)՝ ՀՀ պաշտպանության նախարարը (2008-ից՝ գեն-գնդապետ Սեյրան Օհանյան)։
ՀՀ ԶՈՒ-ն անցել է կայացման 3 հիմն, փուլեր։
Առաջին փուլն ընդգրկում է 1988-ի փետր.-1992-ի մայիսը, երբ Դարաբա¬ ղյան շարժման ակտիվացման ու հայադրբ. հարաբերությունների սրման պայմաններում ՀՀ և ԼՂ բնակչության ռազմ, անվտանգության ապահովումը դարձել էր հրատապ։ Կազմավորվել են (մասամբ՝ տարերայնորեն) կամավոր, ջոկատներ, որոնց նպատակը ՀՀ սահմանների և ԼՂ հայ բնակչության պաշտպանությունն էր։
1990-ի սեպտ-ին կազմավորվել է Երևանի Հատուկ գունդը (3 գումարտակ, 21 վաշտ և 2 դասակ)։ 1991-ի մայիսին ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության կոմիտե (ՊԿ, գլխավոր շտաբի պետ՝ գեն-մայոր Գուրգեն Դալիբալթայան), որի հիմքի վրա 1992-ի հունվ. 28-ին ձևավորվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 1991-ի դեկտ. 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը, գլխավոր շտաբի պետ՝ Գուրգեն Դալիբալթայանը (այժմ գեն-գնդապետ)։ ՊՆ ենթակայությանն են հանձնվել ՆԳՆ պարեկապահակային, հատուկ նշանակության օպերատիվ, քաղաքաց. պաշտպանության գնդերը և զինվորական կոմիսարիատը։
Երկրորդ փոզն ընդգրկում է 1992-ի հունիս-1994-ի մայիսը, Երբ անկախ ՀՀ-ն և ԼՂՀ-ն չհայտարարված պատերազմի մեջ էին Ադրբեջանի հետ, որն ավարտվել է վերջինիս զինադադարի պարտադրումով։ 1992-ի մայիսին ՊՆ-ն հանրապետության տարածքում սկսել է զորակոչ և ծավալել խորհրդային բանակում ծառայող հայ սպաներով հայկական ԶՈՒ-ն համալրելու աշխատանք։ ԳԵն-ներ Միքայել Հարությունյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հայկ Աևդրեասյանը, Քրիստափոր հվանյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, գնդ-ներ Արկաղի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վլադիմիր Հայրապետյանը, Մուրազ