Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ։ Ցար. կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձավոր Արևելքում ու Արևմտյան Հայաստանում և վստահաբար ապավինելով Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին, 1914-ի սեպտ-ին թույլատրել է կազմակերպել հայկական կամավոր, ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արև․ Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հավատալով ցար. կառավարության հավաստիացումներին՝ կամավորական շարժմանը զորավիգ են եղել Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը, հայտնի դաշնակցականներ Հակոբ Զավրիևը (Զավրյան), Ալեքսանդր Խատիսյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Համո (Համազասպ) Օհանջանյանը և ուր․։

Կամավոր․ ջոկատներ կազմակերպելու և նրանց զենքով ու սննդամթերքով ապահովելու համար ստեղծվել է ռազմ․ խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն է ունեցել Ռուս․ կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Թիֆլիսի Հայոց ազգային բյուրոն ենթաբաժիններ է ունեցել Մոսկվայում, Պետրոգրադում (Ս. Պետերբուրգ), Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։

Կամավոր․ շարժմանն զգալի նյութ, օգնություն են ցույց տվել հատկապես Մոսկվայի, Պետրոգրադի, Բաքվի, Թիֆլիսի, ինչպես նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները (միայն 1915-ին հավաքվել է 1 մլն 444 հազար ռուբլի), իսկ զենքով ու ռազմահանդերձանքով՝ ցար. կառավարությունը։ Կազմակերպվել է կամավորական 8 ջոկատ։ Հրամանատարներ են նշանակվել Անդրանիկը (Օզանյան, 1-ին