նահանգի 200 հզ․ մարդ բռնել է գաղթի ճանապարհը։ Թուրքերը գրավել են Վանը և կոտորել տեղում մնացած հայերին։ Հուլիսի 23-ին ռուսները վերագրավել են մոխրակույտի վերածված քաղաքը։
Վանի ինքնապաշտպանությունը հայ ազգ-ազատագր. պայքարի փառավոր էջերից է։ Այն ավելի քան 180 հզ․ հայերի հնարավորություն է տվել փրկվել անխուսափելի ոչնչացումից։
Ջարդարարներին ուժեղ դիմադրություն է ցույց տվել Մուշ քաղաքի ու գավառի հայությունը։ Թուրք․ բանակը 7 ամիս չի կարողացել տեղահանել Մուշի հայ ազգաբնակչությանը։ 1915-ի հունիսի 13-ին պաշտպանների մի խումբ Ռուբեն Տեր-Մինասյանի ու Կոմսի (Վահան Փափազյան) գլխավորությամբ Մշո դաշտից նահանջել է Սասուն, որտեղ միացել է տեղացիներին և դիմադրել թուրք. 30 հզ-անոց բանակին։ Ծանր ու անհավասար մարտեր մղող սասունցիների հույսը ռուս․ հարձակվող բանակն ու հայկ․ կամավոր․ գնդերն էին, որոնք կանգ էին առել ընդամենը 1 օրվա ռազմերթի հեռավորության վրա։ 1916-ի ապրիլի 18-ին ռուս․ զորքերը (նրանց հետ՝ նաև Անդրանիկը) գրավել են Մուշն ու Սասունը։ Ցավոք. սակայն, հայ հերոսամարտի այդ կենտրոններն արդեն հայաթափվել էին (գերակշիռ մասը սրի էր քաշվել), բնակավայրերը թալանվել ու ավերվել էին։
1915-ի հունիսի 2-ին սկսվել է Շապին-Գարահիսարի հերոսամարտը։ Կազմվել է զինվ․ խորհուրդ՝ Ղուկաս Տեովլեթյանի գլխավորությամբ։ 5 հզ-ի հասնող հայ բնակչությունն ամրացել է քաղաքի մերձակա բերդում և արիաբար պաշտպանվել։ 14-ամյա Հայկ Թևեքելյանն իր կյանքի գնով ձախողել է թուրք․ գրոհը և փախուստի մատնել թշնամուն։ 1000 քաջարի մարտիկներ հունիսի 29-ի գիշերը ճեղքել են պաշարման օղակը և դուրս եկել շրջապատումից։ Դրանից հետո միայն թուրք զինվորները ներխուժել են բերդ և հաշվեհարդար տեսել խաղաղ բնակչության հետ։
Մեծ եղեռնի ժամանակ հաջողությամբ ավարտված ինքնապաշտպան․ կռիվներից է Մուսա լեռան հերոսամարտը (1915-ի հուլիս-սեպտ.)։ Հուլիսի 30-ին գաղթի հրաման է տրվել նաև Միջերկրականի առափնյա շրջանի՝ Սուեդիայի (Հալեպի նահանգի Անտիոք գավառ) 6 հայկ․ գյուղերի ավելի քան 6 հզ․ բնակչությանը։
Մի մասը, ենթարկվելով հրամանին, բռնել է գաղթի ճանապարհը (մեծ մասն սպանվել է), մնացածը՝ մոտ 5 հզ․ հոգի, բարձրացել է ծովափնյա Մուսա լեռը և ստեղծել ռազմ․ ճամբար։ Դիմադրությունը ղեկավարելու համար ընտրվել է զինվ․ խորհուրդ, որի մեջ ընդգրկվել են Եսայի Յաղուբյանը, Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Պետրոս Տմլաքյանը և ուր․։ Զինված էր ընդամենը 600 ռազմիկ՝ սահմանափակ զինամթերքով։
Լեռան պաշտպանությունը բաժանվել է 4 շրջանի, որտեղ ամրացել են մարտ․ ջոկատները։ Օգոստ. 7-ին թշնամին, առաջին հարձակումից հետո կորուստներ կրելով, նահանջել է։ Թուրքերի գրոհը (թնդանոթներով) կրկնվել է օգոստ. 10-ին, որը 12-ժամյա համառ մարտերից հետո հայ մարտիկները հետ են մղել։ Օգոստ. 19-ին թշնամին ձեռնարկել է ավելի խոշոր հարձակում՝ 9-հզ-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով։ Մարտերը շարունակվել են 2 օր անընդմեջ։ Թուրքերը մի քանի կետում ճեղքել են պաշտպանության գիծը, սակայն, մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված) տալով, դարձյալ նահանջել են։ Չկարողանալով կոտրել մոաալեռ-ցիների դիմադրությունը՝ նրանք առժամանակ հրաժարվել են նոր հարձակումից ու 15 հզ-անոց զորքով պաշարել են լեռը և որոշել սովամահ անել հայերին։
Պաշարվածների դրությունը խիստ ծանրացել է։ Ակնկալելով դաշնակիցների օգնությունը՝ նրանք լեռան ծովահայաց կողմում բարձրացրել են սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ՝ մեկի վրա ասեղնագործված կարմիր խաչ․ մյուսի վրա՝ անգլ. «Քրիստոնյաները վտանգի մեջ են»։ Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար դրանց շուրջը վառել են խարույկներ։ Ռազմանավ նկատելու դեպքում Մովսես Գրքյանը պետք է լողալով նավ հասցներ թիթեղե տուփի մեջ դրված հա-