Խորհրդա-ֆինն. պատերազմի մասնակից 412 զինծառայողի շնորհվել է Խորհրդ. Միության հերոսի կոչում, որոնց թվում՝ 4 հայի [տանկային վաշտի ռադիստ շարքային Կարապետ Սիմոնյան, 7-րդ բանակի հրետանու պետ, դիվիզիայի հրամանատար գեն-լեյտ. Միքայել Պարսեղով, հետագայում՝ գեն-գնդապետ, դասակի հրամանատար կրտսեր լեյտ. Գուրգեն (Գրիգոր) Հայրապետյան և դասակի հրամանատարի օգնական Իսահակ Մանասյան]։
Պատերազմում աչքի է ընկել ԽՍՀՄ ՌԾՆ ժողկոմի 1-ին տեղակալ Հովհաննես (Իվան) Իսակովը (հետագայում՝ ԽՍՀՄ ծովակալ, Խորհրդ. Միության հերոս), պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Նման պարգևի են արժանացել 113-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գեն-մայոր Քրիստափոր Ալավերդյանը, 19-րդ հրաձգային զորակազմի շտաբի պետ գնդապետ Բագրատ Առուշանյանը (հետագայում՝ գեն-լեյտ.), 70-րդ հրաձգային դիվիզիայի կոմիսար Բենիամին Գալստյանը, ավագ քաղղեկ Սիմոն Սարգսյանը, 22-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու պետ գնդապետ Նիկոլայ Հովհաննիսյանը, 164-րդ հրաձգային դիվիզիայի 358-րդ գնդի հրամանատար մայոր Աշոտ Մաթևոսյանը, հատուկ դահուկային ջոկատի հետախույզ Արամ Ավետյանը և ուրիշներ։ Անանցանելի համարվող Մաններհայմի պաշտպան․ ամրությունների գիծը ճեղքելիս մարտերում ցուցաբերած խիզախության համար Լենինի շքանշանով են պարգևատրվել հաուբիցային հրետանային գնդի հրամանատար գնդապետ Գարեգին Սահակյանը (հետմահու), հրետանային գնդի մարտկոցի հրամանատար ավագ լեյտ. Հայկ Ղազարյանը և վաշտի հրամանատար լեյտ. Զավեն Փափազյանը։ Մաններհայմի գիծը ճեղքողների թվում էին հրաձգային գնդի հրամանատար մայոր Հմայակ Մեհրաբյանը, հեծյալ գնդի հրամանատար մայոր Բագրատ Իսահակյանը, գնդացրային գնդի հրամանատարի օգնական մայոր Համազասպ Բաբաջանյանը (հետագայում՝ Խորհրդ. Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ) և ուրիշներ։
Ռազմաճակատի ՌՕՈՒ օդաչուներից հատկապես աչքի են ընկել 31-րդ արագընթաց ռմբակոծիչ գնդի ավիաջոկատի կոմիսար ավագ քաղղեկ Սարգիս Հայրապետյանը, նույն գնդի առաջընթաց ռմբակոծիչ ինքնաթիռի օդային հրաձիգ-ռադիստ ավագ Հովհաննես Հարությունովը, 201-րդ ավիաբազայի հրամանատար մայոր Արամ Հարությունյանը, Խորհրդ. Միության ապագա հերոսներ Լազար Չափչախյանը (այդ կոչման արժանացած առաջին հայ զինվորականը), Սամսոն Մկրտումյանը և ուրիշներ։ Խորհրդա-ֆինն. պատերազմի մասնակիցների թվում էին Սերգեյ Ագանովը (Աղանյան, հետագայում՝ մարշալ), ապագա գեն-լեյտ-ներ Իվան Վեքիլյանը, Ստեփան Գինոսյանը, ապագա գեն-մայորներ Աշոտ Ղազարյանը, Ղևոնդ Հակոբյանը, Սերգեյ Նարինյանը, Սուրեն Ոսկանյանը, Ռաֆայել Մարտիրոսյանը, բժշկ. ծառայության ապագա գեն-մայորներ Հարություն Կյուչարյանցը, Տիգրան Ճառագյանը, Ստեփան Կարճիկյանը և ուրիշներ։ Ռազմաճակատում փորձված բժշկի համբավ են ունեցել վիրաբուժ. խմբի պետ Ալեքսանդր Հարությունովը (հետագայում՝ ակադ., Սոց. աշխատանքի հերոս), Հակոբ Ղևոնդյանը (երկուսն էլ պարգևատրվել են Կարմիր աստղի շքանշանով), 15-րդ բանակի սան. բաժնի պետի տեղակալ Ավետիք Բուռնազյանը (հետագայում՝ բժշկ. ծառայության գեն-լեյտ.), հոսպիտալի բժիշկ Արամ Աբրահամյանը (հետագայում երկուսին էլ շնորհվել է Սոց. աշխատանքի հերոսի կոչում) և ուրիշներ։
Պատերազմի ակտիվ մասնակիցներից էին հետևակայիններ Գարեգին Բալայանը, Ջահան Կարախանյանը, Դավիթ Յազիչյանը, Գևորգ և Գուրգեն Արզումանյանները (Հայրեն․ մեծ պատերազմի տարիներին նրանց շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում), քաղղեկներ Հրանտ Հովհաննիսյանը, Օնիկ Մինասյանը, կապիտան Նիկոլայ Թամանյանը, գնդացրային վաշտի հրամանատար ավագ լեյտ. Արամ Պետրոսյանը, սերժանտ Վլադիմիր Ավետիսյանը, հրետանավոր Բաբկեն Մանուկյանը և ուրիշներ։
1941-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստ. Գերմանիան, խախտելով ԽՍՀՄ-ի հետ կնքած չհարձակման մասին պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու հարձակվել է Խորհրդային Միության վրա։ Սկսվել է խորհրդային ժողովուրդների Հայրեն․ մեծ պատերազմը, որն ավարտվել է ԽՍՀՄ-ի հաղթանակով՝ 1945-ի մայիսի 9-ին։ Հարձակվելուց 6 օր առաջ՝ հունիսի 16-ին, Թուրքիայի և Գերմանիայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Գերմանիան և նրա դաշնակից Իտալիան իրավունք են ստացել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով իրենց ռազմանավերն անարգել մտցնելու Սև ծով։ Այդ պայմանագրով Թուրքիան փաստացի դարձել է ֆաշիստ․ զավթիչների դաշնակիցը։ Իսկ Լեհաստանի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ Օբերզալցբուրգում Երրորդ Ռայխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Ա. Հիտլերը ցուցում է տվել իր զորավարներին առաջիկա պատերազմում անխնա բնաջնջել սլավոն․ ժողովուրդներին՝ անտեսելով հասարակական կարծիքը և հիշեցնելով՝ «Մեր ժամանակներում այլևս ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը Թուրքիայում 1915 թ-ին»։
Պատերազմի սկսվելու պահին Կարմիր բանակում ծառայել է շուրջ 60 հազար