Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԽՍՀ սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքը 1945-90-ական թվականներին

Երկրորդ աշխարհամարտից (1939-45) հետո սփյուռքահայ շրջանները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի կառավարություններին և ՄԱԿ-ին՝ պահանջելով վերականգնել պատմ. արդարությունը, հնարավորություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ վերադառնալու իր բուն հայրենիքը։ Նախաձեռնություն է հանդես բերել նաև Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը։ 1945-ի նոյեմբ-ին ԽՍՀՄ Կառավարությունը որոշում է ընդունել ներգաղթ կազմակերպելու մասին։ ՀԽՍՀ Կառավարությանը կից ստեղծվել է Արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե։ Սփյուռքում կազմակերպվել են հայրենադարձությանը նպաստող հանձնաժողովներ։

Հայրենադարձների առաջին կարավանը Բեյրութից (Լիբանան) Հայաստան է հասել 1946-ի հունիսին։ Նույն թվականին Լիբանանից, Իրանից, Սիրիայից, Հունաստանից և այլ երկրներից հայրենադարձել է շուրջ 51 հազար հայ, 1947-ին՝ 25 հզ., 1948-ին՝ 10 հազար։ 1946-48-ին՝ «մեծ հայրենադարձության» ժամանակ, 12 երկրից մայր հայրենիք է եկել շուրջ 90 հազար մարդ։ Հետագայում ներգաղթողների թիվը խիստ կրճատվել է՝ 1949-ին ՀԽՍՀ բնակիչների և որոշ սփյուռքահայերի նկատմամբ կիրառված քաղաքական բռնաճնշումների հետևանքով։ 1950-ական թթ-ին ներգաղթել է 4 հազար, 1960-70-ական թթ-ին՝ 32 հազար մարդ։ Այնուհետև սկսվել է հակառակ գործընթացը՝ հիմնականում կենսամակարդակի անկման պատճառով։ Որոշ թվով հայրենադարձներ և նրանց հարազատներ հեռացել են Հայաստանից, այդ թիվը կտրուկ ավելացել է 1980-ական թթ-ի վերջին և 1990-ական թթ-ի սկզբին։

Հայրեն․ մեծ պատերազմից հետո անհրաժեշտ էր վերափոխել երկրի տնտեսությունը՝ խաղաղ ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան։ Խնդիր է դրվել մինչև 1950-ը վերականգնել ու կրկնապատկել արդ-յան համախառն արտադրանքը։ Արդեն 1948-ին հանրապետության արդ-յան համախառն արտադրանքը 1940-ի մակարդակը գերազանցել է 3 %-ով։ 1949-ին շահագործվել է Սևանի ստորգետնյա ջրէկը, որն իր տեսակի մեջ եզակի էր աշխարհում։ Ավարտվել է Ձորագէսի վերակառուցումը, գործարկվել է նրա 2-րդ ագրեգատը, նոր հզորություններ են ավելացվել Քանաքեռի ջրէկում, սկսվել է Սևան-Հրազդան կասկադի խոշորագույն ջրէկի՝ Գյումուշի (այժմ՝ Արգել) շին-ը։ Էներգետիկ հենքի ընդլայնումը նպաստել է ժողովրդական տնտեսության և առաջին հերթին արդ-յան զարգացմանը։ Ձևավորվել ու զարգացել են ծանր արդ-յան նոր ճյուղեր՝ էլեկտրամեքենաշինությունը, հաստոցաշինությունը, մոլիբդենի, շինանյութերի արտադրությունները և այլն։ Կառուցվել են ավելի քան 50 արդյունաբերական ձեռնարկություններ։ 1950-ին արդյունաբերական արտադրանքը 1945-ի համեմատությամբ աճել է 2,7 անգամ։

Խորհրդային Միության տնտեսվարության մեջ որոշ ժողովրդավարացում է տեղի ունեցել Իոսիֆ Ստալինի մահից (1953-ի մարտ) հետո։ Կառավարության որոշմամբ (1955) հանրապետություններին թույլատրվել է ինքնուրույն տնօրինելու հատկացված ֆինանս․ միջոցները։ Տեղական ինքնուրույնությունը որոշ չափով ուժեղացնելու նպատակով վերակազմավորվել են ժողովրդական տնտեսության խորհուրդները (ժողտնտխորհ.)։ Հայաստանի ժողտնտխորհի (սկզբն. շրջանում միավորել է ավելի քան 250 ձեռնարկություն) գործունեության շրջանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել արդյունաբերական ձեռնարկություններում գիտատեխ. նվաճումներն արմատավորելու համար։ Արդեն 1960-ին ժողտնտխորհի կազմում գործել են 20 ԳՀ և նախագծային ինստ-ներ։

Տնտեսության վերակառուցման և առաջընթացի ապահովման գործում զգալի