հացով ապահովելու մասին ԽՍՀՄ Կառավարության 1950-ի որոշումը։ Նախատեսվել է 1951-53-ին հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացնել 180 հազար հա-ով։ Որոշման կենսագործման հետևանքով քայքայվել և անօգտագործելի են դարձել տասնյակհազարավոր հեկտար խոտհարքներ, արոտավայրեր ու այգիներ։ Այդ որոշումը վերացվել է Ի. Ստալինի մահից հետո։
ԽՄԿԿ ԿԿ-ի 1953-ի սեպտեմբերյան պլենումի ընդունած որոշումների համաձայն՝ մի քանի անգամ բարձրացել են մթերումների ու պետական գնումների գները, կրճատվել են օժանդակ և հանրային տնտեսություններից գանձվող հարկերը և այլն։ Արդյունքում որոշակիորեն բարելավվել է գյուղատնտեսության վիճակը, ավելացել մթերքների արտադրությունը։ Հանրապետության կոլտնտեսությունների դրամ․ եկամուտները 1953-ի 53,5 մլն ռուբլուց 1962-ին հասել է 116,5 մլն-ի։ Ամրապնդվել է գյուղատնտեսության մեքենայական բազան։
Զգալիորեն ավելացել են գյուղացիության դրամ․ եկամուտները, ծավալվել է բնակարանաշինությունը։ 1958-ին վերացել են ՄՏԿ-ները, և հանրապետության 28 կայանի ագրոտեխնիկան վաճառվել է կոլտնտեսություններին։
1950-60-ական թթ-ին հանրապետությունում նոր յուրացված տարածությունների հիմնական մասը հատկացվել է տեխ. մշակաբույսերին։ Արարատյան դաշտում ընդլայնվել է բամբակի մշակումը, Սևանի ավազանում ու Զանգեզուրում՝ ծխախոտի, Արթիկի, Ախուրյանի և Սպիտակի շրջաններում՝ շաքարի ճակնդեղի արտադրությունը։ Թեև մթերումների բարձր գները որոշ չափով խթանել են տեխ. մշակաբույսերի արտադրությունը, սակայն մեքենայացման ցածր մակարդակի պատճառով այն վերածվել է տաժանակիր աշխատանքի, և գյուղացիները խուսափել են այդ ճյուղում աշխատելուց։
1965-ի ԽՄԿԿ ԿԿ-ի մարտյան պլենումը միջոցառումներ է մշակել գյուղատնտեսության վիճակը բարելավելու համար։ Սակայն դրանք չեն կենսագործվել։
1970-ական թթ-ին երկրում ստեղծվել են ագրոարդ. համալիրներ, որոնք միասնական համակարգի մեջ են ընդգրկել գյուղ, մթերքների արտադրությունը, վերամշակումը, դրանց սպառման կազմակերպումը։
1980-ական թթ-ի սկզբներին մթերքների արտադրությունն անկում է ապրել, և գյուղատնտեսությունը կրկին հայտնվել է ճգնաժամի մեջ։ Գյուղացին ընտանիքի կարիքները հիմնականում բավարարել է տնամերձ հողմասերի միջոցով, որոնց բերքատվությունն անհամեմատ բարձր էր, քան հանրային տնտեսություններինը։
1960-80-ական թթ-ին ՀԽՍՀ Կառավարության որոշմամբ ընդլայնվել է ոռոգման ցանցը։ Կառուցվել են Արզնի-Շամիրամ, Որոտանի, Ախուրյանի ջրանցքները, շահագործման հանձնվել մի շարք ջրհան կայաններ ու ջրամբարներ։ Արդյունքում ավելացել են ոռոգելի հողատարածությունները։
Ագրարային ճգնաժամից դուրս գալու փորձերը ցանկալի արդյունք չեն տվել։ Հիմնական պատճառները նախկինում կատարված սխալներն էին, արմատական միջոցառումներից խոաափելը և գոյություն ունեցող կացութաձևը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին թուլացել է խորհրդային ամբողջատիր. համակարգի գաղափարական «աքցանը»։ Սակայն հետպատերազմյան շրջանում, հակառակ ժողովրդի սպասումների, այն կրկին ուժեղացել է։ Հաղթանակը վերագրելով կոմկուսին և «ժողովրդի հայր» Ստալինին՝ կուս․ բյուրոկրատիան դարձել է ավելի կամայական ու անկառավարելի և իրավապահ մարմինների (ՆԳՆ, ՊԱԿ) հետ լարված վիճակի մեջ պահել ժողովրդին։
Գիտությունն ու մշակույթը շարունակում էին մնալ որպես կուս-յան գաղափարախոսությանը ծառայող բնագավառներ։ 1946-48-ին Համկ(բ)Կ ԿԿ-ն մի շարք որոշումներ է ընդունել գրակ-յան և արվ-ի հարցերի վերաբերյալ։ 1947-51-ին ԿԿ-ի