1997-ին շուրջ 30 կազմակերպությունների միավորմամբ ստեղծվել է Հայաստանի երիտասարդ․ ազգային խորհուրդը (ՀԵԱԽ), որին հետագայում անդամակցել են նոր կազմակերպություններ, ուսխորհուրդներ և կուս-ների երիտասարդ. կառույցներ։ ՀՀ Կառավարությունում ստեղծվել է երիտասարդության հարցերով վարչություն։
1998-ին ընդունվել է ՀՀ «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը»։ Այն ունի ռազմավար․ նշանակություն և ՀՀ-ի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացումն ապահովելու նպատակով կոչված է ստեղծելու իրավական, տնտեսական և կազմակերպչական պայմաններ ու երաշխիքներ՝ ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվության գիտակցում ունեցող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար։
ՀՀ երիտասարդ․ պետական քաղաքականության ռազմավար․ ծրագրերի մշակումն ու իրականացումը համակարգում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Կարևոր են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի 250 բնակարան» պետական նպատակային ծրագիրը (ՀՀ նախագահի հովանավորությամբ), ռազմահայրենասիր. դաստիարակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, «Մշակույթների երկխոսություն» երիտասարդ․ միասնական փառատոների կազմակերպումը, երիտասարդների գիտատեխ. և ԳՀ նախագծերի ամենամյա մրցույթները, միջազգային երիտասարդ. համագործակության զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ։
1999-ի խորհրդարան․ ընտրություններում ՀԵԱԽ-ի ղեկավար մարմնի 3 ներկայացուցիչ ընտրվել է ՀՀ ԱԺ-ի պատգամավոր։ Կազմակերպության տարբեր հանձնաժողովներ մշակել և իրականացրել են մի շարք հայանպաստ ծրագրեր՝ ռազմահայրենասիր., սոցիալ-մշակութային, առողջապահ․, իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում։
ՀԵԱԽ-ն 1998-ից քայլեր է ձեռնարկել եվրոպ. կարևորագույն կառույցների հետ կապեր հաստատելու և համագործակցելու ուղղությամբ։ 2000-ին այն դարձել է Եվրոպ. երիտասարդ․ ֆորումի թեկնածու, 2002-ից՝ լիիրավ անդամ։ Մասնակցել է եվրոպ. տարածաշրջ. ծրագրերի մշակման խորհրդաժողովներին, սեմինար-քննարկումներին, ներկայացրել հայոց ազգային շահերը։ Խորհուրդը 2005-ից անդամակցում է Արևելյան Եվրոպայի երիտասարդ. համագործակցությանը։ 2001-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Բազե» համահայկական երիտասարդ․ հավաքը, որին մասնակցել է ավելի քան 8 հազար երիտասարդ՝ ՀՀ-ից, ԼՂՀ-ից, Ջավախքից և Սփյուռքից, հիմնադրվել է «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը», որը 2010-ին ՀՀ նախագահի որոշումով վերանվանվել է «Համահայկական երիտասարդական հիմնադրամի» և շարունակել նրա ծրագրերը՝ ավելի ընդլայնելով գործառույթների շրջանակներն ու գործունեության աշխարհագրությունը։
Այդ հիմնադրամի կազմում է «Բազե» ակումբը, որի նպատակը երիտասարդների ներուժը երիտասարդության հիմնախնդիրների լուծմանն ուղղելն է, նրանց մասնագիտական աճին նպաստելը, երիտասարդների ակտիվ հանգիստը կազմակերպելը։ Ավանդույթի համաձայն՝ «Բազեի» հավաքների բացման կամ փակման արարողություններին մասնակցում են ՀՀ և ԱԺ-ի նախագահները, վարչապետը, պաշտոնատար այլ անձինք։
2009-ի սեպտ-ին ՀՀ վարչապետին առընթեր ստեղծվել է ազգային երիտասարդ.