զարգացման հնգամյա պլաններով (11 հնգամյակ և 1 յոթնամյակ, 1929-90)։
Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին Հայաստանի տնտեսությունը նպատակաուղղվել է բանակի կարիքները հոգալուն, սկսվել է տեղական հումքով զենքի և զինամթերքի արտադրություն։ Ավելացել են սինթետիկ կաուչուկի, պղնձի, կարբիդի արտադրությունները։ Այդ նպատակով կառուցվել են մոտ 30 արդյունաբերական նոր ձեռնարկություններ (ավտոդողերի, ժամացույցի, էլեկտրաշարժիչների, կոմպրեսորների, էլեկտրամեքենաշին. և այլն)։ Գյուղացիությունը կատարել է գյուղատնտեսական մթերքների արտադրության պետական առաջադրանքները։
Հետպատերազմյան առաջին տասնամյակներում լուրջ փոփոխություններ են կատարվել արդ-յան ճյուղային կառուցվածքում, ստեղծվել են արտադրության նոր, հեռանկարային ոլորտներ։ 1930-62-ին շահագործման է հանձնվել Սևան-Հրազդան կասկադը (6 ջրէկ), 1970-ին՝ Որոտանի կասկադը (3 ջրէկ)։ 1960-ական թթ-ին Երևանում, Հրազդանում, Վանաձորում կառուցվել են հզոր ջէկեր։ Սակայն զարգացող արդ-յան աճող պահանջը բավարարելու, ինչպես նաև Սևանա լճի ջուրը խնայելու նպատակով 1976-ին և 1979-ին գործարկվել են ՀԱԷԿ-ի 1-ին և 2-րդ բլոկները։ Էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումը խթանել է քիմիական արդ-յան զարգացումը։ 1950-ական թթ-ին կառուցվել են Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու պղնձարջասպի, Վանաձորի ազոտային պարարտանյութերի գործարանները։ Սակայն քիմիական արդ-յան զարգացումը բացասաբար է անդրադարձել հանրապետության կենսոլորտի վրա, և 1970-ական թթ-ից արդեն բնապահպան. նկատառումներով պլանավորվել է համեմատաբար անվնաս դեղագործ․ և կենցաղային քիմիայի զարգացումը։
Որակ․ փոփոխություններ են կատարվել մետաղագործության բնագավառում։ Կազմակերպվել են այլումինի, մոլիբդենի, ոսկու և մի շարք հազվագյուտ մետաղների արտադրություններ։ Աստիճանաբար հանրապետության արդ-յան առաջատար է դարձել մեքենաշինությունը՝ էլեկտրատեխ., էլեկտրոնային, ռադիոտեխ., սարքա- և հաստոցաշին. ճյուղերով։ Ընդլայնվել են շինանյութերի, թեթև, սննդի արդ-յան արտադրական կարողությունները։ Մինչև 1980-ական թթ-ի վերջը հանրապետությունում կառուցվել են մոտ 600 խոշոր և փոքր արդյունաբերական ձեռնարկություններ։
Որոշ չափով կատարելագործվել է արդ-յան տեղաբաշխումը, ընդունվել է փոքր քաղաքների զարգացման ծրագիր։ Առաջացել են արդյունաբերական նոր կենտրոններ՝ Հրազդանը, Չարենցավանը, Դիլիջանը, Սևանը, Նոր Հաճնը, Աբովյանը և այլն։ Հնարավորություն է ստեղծվել նկատելիորեն կարգավորելու Հայաստանի բնակչության ներքին տեղաշարժը։
1989-ից, կապված 1988-ի դեկտ. 7-ի ավերիչ երկրաշարժի հետ, տնտեսության բոլոր ճյուղերում խիստ կրճատվել է արտադրանքի թողարկման ծավալը։ Դրա ընդհանուր տնտեսական վնասները կազմել են մոտ 13 մլրդ ռ., որը հավասար էր երկրի 1 տարվա հասարակական համախառն արդյունքի ծավալին։ Երկրաշարժի, ԽՍՀՄ-ի փլուզման, Ղարաբաղյան հակամարտության, Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական շրջափակման հետևանքով արդյունաբերական ձեռնարկությունների գերակշռող մասը մասամբ կամ լրիվ դադարել է գործելուց։
ՀՀ տնտեսության ընդհանուր պատկերը՝ անկախացումից հետո
ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով խզվել են բոլոր միջհանրապետական տնտեսական կապերը, և Հայաստանը հայտնվել է կատարյալ մեկուսացման մեջ։ Չունենալով սեփական վառելիքաէներգետիկ. և անհրաժեշտ հանքահումքային պաշարներ՝ հանրապետությունը պետք է կարողանար ինքնուրույն լուծել ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները և առաջին հերթին ապահովել բնակչության նվազագույն կենսապայմանները։ Իրավիճակն ավելի է բարդացել տնտեսական շրջափակման, Ղարաբաղյան պատերազմի, փախստականների և աղետի գոտու առկայության պայմաններում։
Կառավարության առջև ծառացել է տնտեսությունն արմատապես բարեփոխելու և շուկայական հարաբերությունների անցման անհրաժեշտությունը։ Այդ ուղղությամբ ՀՀ ԳԽ-ի առաջին քայլը եղել է «Պետական սեփականության մասին»