պակաս էր նախորդ տարվա նույն ցուցանիշից։ 2010-ին նկատվել է տնտեսության որոշակի աշխուժացում, և արձանագրվել է իրական ՀՆԱ-ի փոքր՝ 2,6 % աճ։
2010-ի տնտեսական աճն ապահովվել է հիմնականում ծառայությունների (2,1 %-ով), արդ-յան (1,4 %) և շին-յան (0,9 %) հաշվին։
Տնտեսության ճյուղերի իրական աճի պատկերը 2006-10-ին ներկայացված է աղ. 1-ում (ավելացված արժեքով)։
2010-ին արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի համախառն արտադրանքի 11,4 % աճ, որտեղ ամենամեծ բաժինն ունեին հանքագործ․ արդ-ը (3,9 %), մշակող արդ-յան ճյուղերից՝ սննդամթերքի (2,4 %) և շինանյութերի (1,2 %) արտադրությունները։
Գյուղատնտեսության իրական աճը 2006-08-ին կազմել է միջինը 4,7 %, իսկ 2010-ին համախառն թողարկման ծավալները նվազել են 22,6 %-ով։
Շին-յան ճյուղն այդ ժամանակահատվածում ունեցել է ՀՆԱ-ի նկատմամբ առաջանցիկ աճի տեմպ (22,4 %) և եղել է տնտեսական աճի հիմն․ գործոնը։ Սակայն 2009-ին այն կտրուկ նվազել է (42,3 %)։ Կապիտալ շին-յան ոլորտում նվազել են բնակչության ներդրումները, իսկ պետականը՝ աճել։ Այդ միտումը շարունակվում է նաև. այսօր։
Ծառայությունների և առևտրի ոլորտի տարեկան միջին աճը 2006-08-ին կազմել է 11,1 %, որը նույնպես գերազանցել է ՀՆԱ-ի աճի տեմպերը։ Ճյուղը 2010-ին դարձել է տնտեսական աճի հիմնական գործոններից մեկը։ Ծառայությունների կառուցվածքում մեծ է տեղեկատվության և կապի (25,2 %), ֆինանսական ու ապահովագր. գործունեության (21, 5 %), տրանսպորտի (20,4 %) և այլ ոլորտների մասնաբաժինները։
Հաջորդ կարևոր ցուցանիշը համախառն պահանջարկն է՝ ողջ եկամուտների բաշխումն ըստ ծախսման ուղղությունների։ Համախառն պահանջարկը կազմված է ներքին և արտաքին պահանջարկներից։ Ներքին պահանջարկն ուղղակի սպառումներն ու ներդրումներն են տնտեսության մեջ, որոնք արտահայտվում են սպառում/ՀՆԱ, ներդրում/ՀՆԱ բաղադրիչներով, արտաքին ՀՀ ապրանքների ու ծառայությունների համար գործընկեր երկրների կատարած ծախսումներն են և բնութագրվում են զուտ արտահանման ցուցանիշով։
1988-ից հանրապետությունում սպառվել է ավելի շատ ապրանք, քան արտադրվել է։ 1990-ին պաշարների սպառման ծավալը արտադրության ծավալը գերազանցել է 11,3 %-ով, 1998-ին՝ 33,7 %-ով։ 1995-ին վերջնական սպառումը գերազանցել է արտադրությունը ավելի քան 117,4 %-ով կամ 90 մլրդ դրամով, իսկ 1998-ին՝ 110,9 %-ով կամ 104 մլրդ դրամով։
Տնային տնտեսությունների սպառող․ ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ 1997-ին կազմել է 104,4 % (1990-ին՝ 48,6 %)։ Եթե ապրանքների և ծառայությունների ներմուծումը 1990-ին կազմել է ՀՆԱ-ի 46 %-ը, ապա 1998-ին՝ 52 %-ը։
Սպառումը ՀՀ-ում 2002-ին գրեթե հավասարվել է արտադրությանը, իսկ 2006-2008-ին կազմելով ՀՆԱ-ի շուրջ 82 %-ը՝ միջին հաշվով աճել է 8,6 %-ով՝ իրական ՀՆԱ-ի 11,3 % միջին աճի պայմաններում։ Ընդ որում՝ պետական սպառումն աճել է միջինը 5,7 %-ով, մասնավոր սպառումը՝ 8 %-ով։
2009-ի ճգնաժամային տարում վերջն․ սպառումը նվազել է ընդամենը 2,6 %-ով՝ ՀՆԱ-ի 14,2 % անկման պայմաններում, որը կատարվել է ի հաշիվ նախորդ տարիներին գոյացած խնայողությունների։ Ներդրումներ/ՀՆԱ հարաբերությունը 2000-08-ին աճել է բավական բարձր տեմպերով, որը պայմանավորված է ներդրումների՝ ՀՆԱ-ի աճը գերազանցող աճով։ 2010-ին ներդրումների իրական աճը կազմել է 6 %։ Ընդ որում՝ ոչ արտադրող․ ներդրումները նվազել են, արտադրող․ ներդրումները աճել, որոնք հետագայում կարող են նպաստել տնտեսական աճին։ Արտաքին առևտրի բացաս. մնացորդը ՀՆԱ-ի նկատմամբ 2000-05-ի ընթացքում կրճատվել է գրեթե 2 անգամ՝ 27,2 %-ից նվազել է մինչև 14,4 %-ի։ Սակայն 2006-09-ին այդ մնացորդը ՀՆԱ-ում նորից աճել է։ Արդյունքում, 2009-ի զուտ արտահանում/ՀՆԱ ցուցանիշը գրեթե հավասարվել է 2000-ի մակարդակին։
Համախառն առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը որոշվում է տնտեսության մեջ պետական հատվածի դիրքով, որը համախառն պահանջարկի վրա ազդում է աշխատավարձերի և ապրանքների ու ծառայությունների համար կատարվող ծախսերի, իսկ համախառն առաջարկի վրա՝ տնտեսության ենթակառուցվածքներին ուղղվող և տնտեսվարողներին տրվող ֆինանս․ աջակցությունների միջոցով։ Պետական հատվածի հիմն․ ցուցանիշները ծախսեր/ՀՆԱ-ի և հատկապես եկամուտներ/ՀՆԱ-ի բաղադրիչներն են։
2007-09-ին հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ընդհանուր պահանջարկի վրա 263 եղել է զսպողական՝ բացառությամբ 2009-ի, երբ, հակաճգնաժամային գործողություններով պայմանավորված, եղել է հնարավորինս ընդլայնող։