ավտոմոբիլային բեռնափոխադրումների դյուրացման մասին Փոխըմբռնման հուշագիրը, 2006-ի նոյեմբ-ին ստորագրվել և ներկայումս վավերացման գործընթացում է Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին Փոխըմբռնման հուշագիրը։
Գերակա խնդիր է տրանսպորտային ինտեգրումը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային և «Հյուսիս-Հարավ» միջանցքներին, ինչպես նաև տրանսասիական և տրանսեվրոպ. տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Կարևոր է նաև ՀՀ մասնակցությունը ԱՊՀ Համակարգող տրանսպորտային խորհրդակցությանը։ ՀՀ տարածքով տարանցումն իրականացվում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությամբ։ Հարավային ուղղությամբ տարանցման հնարավորությունները զարգացնելու, բեռնափոխադրումների ծավալները մեծացնելու և ժամանակատարությունը կրճատելու նպատակով 2007-ին ՀՀ պետբյուջեի միջոցներով կառուցվել են ՀՀ-ն ԻԻՀ-ի հետ կապող նոր՝ միջպետական նշանակության 92 կմ երկար․ ավտոմայրուղին և Մեղրու կամուրջը Արաքսի վրա։ Նախատեսվում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում զարգացնել նաև Հայաստան-Իրան-Կասպից ծով-Աստրախան ուղղությունը, որը ՀՀ-ից Ռուսաստան բեռնափոխադրումների հեռանկարային և հուսալի տարբերակ է։
Մեծապես կարևորվում է նաև երկթղ. տրանսպորտի զարգացումը, որով կապը դեռևս միայն Վրաստանի հետ է։ Երկաթուղու ոլորտը զարգացնելու և նոր ներդրումներ ներգրավելու նպատակով ՀՀ Կառավարությունը 2008-ին Հայկական երկաթուղին 30 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ին։
Արևմուտքի և Արևելքի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման պայմաններում Հայաստանի տնտեսության համար հատկապես կարևոր է օդային տրանսպորտը։ 2007-ին ընդունվել է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը՝ նոր խմբագրությամբ, որը կարգավորում է ՀՀ օդային տարածքի օգտագործման և ավիացիայի բնագավառի գործունեության իրավ․ հիմքերը։
ՀՀ միջազգային օդանավակայանների ենթակառուցվածքների կատարելագործման, սպասարկման ծառայությունների որակի բարելավման, թռիչքային և ավիացիոն անվտանգության միջոցառումների ապահովման համար դրանք հանձնվել են հավատարմագրային կառավարման՝ պահպանելով օդանավակայանների պետական սեփականությունը։
ՀՀ արտահանման և ներմուծման ծախսերը (2011) աշխարհում ամենաբարձրերից են, որոնք պայմանավորում Հայաստանն Իրանին են հանրապետության տնտեսության կապող Մեղրու կամուրջը կառուցվածքը, պարտադրում զարգացնել արտադրության բարձր ավելացրած արժեք և ցածր փոխադրածախս ունեցող ոլորտները։ Փոխադրման ծախսերի նվազումը կարող է բարձրացնել նաև ավանդաբար արտահանվող ապրանքների (տեքստիլ, կոշիկ, սննդամթերք, կոնյակ և այլն) մրցունակությունը միջազգային շուկայում։
Աղյուսակ 1. Տրանսպորտի հիմնական տեսակների բեռնա- և ուղևորաշրջանառությունները ՀՀ-ում
Տրանսպորտի տեսակները | Բեռնաշրջանառությունը (մլն տ X կմ) | Ուղևորաշրջանառությունը (մլն ուղևոր x կմ) | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1940 | 1960 | 1985 | 2000 | 2011 | 1940 | 1960 | 1985 | 2000 | 2011 | |
Երկաթուղային | 376 | 1460 | 5140 | 353,6 | 816 | - | 206 | 330 | 46,8 | 49,5 |
Ավտոմոբիլայինի | 34 | 648 | 4893 | 40 | 287 | 33 | 523 | 3694 | 1303,6 | 2541,5 |
Օդային | - | 8 | 42,6 | 9,6 | 9,2 | - | 109 | 4072,2 | 579,2 | 951,2 |
Ներկայումս արմատապես վերակառուցվել է ՀՀ տրանսպորտի աշխատանքը, փոխվել է բեռնաուղևորաշրջանառության ընդհանուր պատկերը, սեփականաշնորհվել է տրանսպորտի միջոցների հիմն․ մասը, բեռնա- և ուղևորափոխադրումները կազմակերպում են տարբեր մասնավոր կազմակերպություններ։
ՀՀ տրանսպորտի հիմն․ տեսակներն են ավտոմոբիլայինը, երկաթուղայինը, օդայինը և խողովակաշարայինը։ Երևանում գործում են նաև մետրոպոլիտեն, տրոլեյբուս, Ծաղկաձորում, Ալավերդիում, Ախթալայում, Ջերմուկում և Տաթևում՝ ճոպանուղի։
2011-ին բեռնափոխադրումների կառուցվածքում երկթղ. տրանսպորտի բաժինը 33,7 % էր, ավտոմոբիլայինինը՝ 50,9 %, խողովակաշարայինինը՝ 15,3 %, օդայինինը՝ 0,1 %, ուղևորափոխադրումների կառուցվածքում երկթղ. տրանսպորտի բաժինը 0,3 % էր, ավտոմոբիլայինը՝