Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Բնակչության առողջության ցուցանիշները

ՀՀ անկախացումից հետո արձանագրվել է ընդհանուր հիվանդացության ցուցանիշների որոշակի աճ, ընդ որում՝ մեծ տեսակարար կշիռ ունեն շնչառ. օրգանների, արյան շրջանառության համակարգի, վարակիչ և մակաբուծ., իսկ 0-14 տարեկան երեխաների՝ շնչառ. օրգանների, վարակիչ և մակաբուծ., մարսող. օրգանների, մաշկի և ենթամաշկ. բջջանքի, միզասեռ. համակարգի հիվանդությունները։

Կյանքի միջին տևողությունը 1990-ի 70,7-ի համեմատությամբ 2009-ին ավելացել է մինչև 73,9, այսինքն՝ 3,2 տարով։ Կյանքի սպասվող միջին տևողությունը վերջին 10 տարիներին կանանց համար 5-6 տարով գերազանցել է տղամարդկանց ցուցանիշը, և այդ տարբերությունը

Աղյուսակ 3. Ժողովրդագրական ցուցանիշների միտումները 1990-2011-ին (1000 բնակչի հաշվով)
Գործակից 1990 2000 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
Ծնելիություն 22,5 9,0 11,2 11,7 11,7 11,7 12,4 12,8 13,7 13,8 13,3
Մահացություն 6,2 6,3 8,1 8,0 8,2 8,5 8,3 8,5 8,5 8,6 8,6
Պտղաբերություն 2,62 1,7 1,56 1,32 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,6 1,35

մեծանալու միտում ունի։ 2009-ին այս 2 ցուցանիշներն էլ բարձր են եղել՝ 77 տարի կանանց համար՝ 1990-ի 75,2-ի համեմատությամբ, և 70,6 տարի տղամարդկանց համար՝ 1990-ի 68,4-ի դիմաց։

Ծնելիության, մահացության և պտղաբերության գործակիցները 1990-ի համեմատությամբ նվազել են։ Հասարակության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է պտղաբերության 2,15-ից բարձր գործակից։ 1996-ից ՀՀ-ում պտղաբերության գործակիցը ցածր է այդ ցուցանիշից (աղ. 3)

Մանկ․ մահացությունն անկման ակնհայտ միտում ունի. 1990-ի 18,5-ի դիմաց 2009-ին կազմել է 10,4, որը, սակայն, ավելի քան 2 անգամ գերազանցում է եվրոպ. միջին ցուցանիշը։

Նվազել է նաև մայրական մահացությունը. 2000-ի 71,1-ից (100 հզ. կենդանի ծննդի հաշվով) 2009-ին իջել է մինչև 33,8-ի։

ՀՀ-ում մահերի մոտ 70 %-ի պատճառը սիրտանոթ. հիվանդություններն ու չարորակ նորագոյացություններն են։ Մահացությունը նվազեցնելու նպատակով քայլեր են ձեռնարկվում սիրտանոթ. հիվանդությունների վաղ հայտնաբերման և դրանց բարդությունները կանխելու ուղղությամբ։

Վերջին տարիներին, մայրական մահացության հիմն․ պատճառներից բացի, հաճախացել են նաև արտասեռական հիվանդությունները՝ կապված կանանց ընդհանուր առողջ․ վիճակի վատթարացման, նախածննդային բուժօգնության որակի և մատչելիության անկման, կեսարյան հատումներով ընթացող ծննդաբերությունների աճի հետ։ 2008-ին ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն, որն անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգ. բուժօգնություն է տրամադրում մարզերի ծննդօգնության հիմնարկներին, որի շնորհիվ 2010-ին 70 %-ով կրճատվել է մայրական մահացությունը և շուրջ 20 %-ով՝ մոր և մանկան ծննդաբեր. տրավմատիզմը։ ՀՀ 6 մարզում արդեն գործում է «Շրջիկ գինեկոլոգի» ծառայություն, որը հեռավոր գյուղերում իրականացնում է հղիների և կանանց հետազոտություն ու խորհրդատվություն։

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտ

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի ռազմավար․ նպատակները երեխաների, դեռահասների, մայրերի վերարտադրող․ առողջության պահպանումն ու երեխաների սնուցման բարելավումն են։ Անկախության հռչակումից հետո ՀՀ-ն, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, միացել է այդ կազմակերպության ստանձնած պարտավորություններին։ Մոր և մանկան առողջության պահպանումը՝ որպես հիմն․ գերակայություն, ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով և արտացոլված է մի շարք ազգային ռազմավար․ փաստաթղթերում, ՄԱԿ-ի պայմանագրերում, համաշխ. հռչակագրերում և օրենքներում։ Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ռազմավարության հիմն.