և երեխաների առողջության ինստ-ը, «Նաիրի», «Էրեբունի», «Զեյթուն. սիրտ-անոթ» և այլ բժշկ. կենտրոններ, որտեղ ոչ միայն իրականացվում են բարդ վիրահատություններ, այլև բուժումն ու ախտորոշումը կատարվում են միջազգային չափանիշներին համապատասխան։
Առողջապահ․ հաստատությունների ընդհանուր թվաքանակը դեռևս խորհրդային տարիներին նվազման միտում ուներ, որն ավելի է խորացել անկախացումից հետո (աղ. 1)։
Համակարգի օպտիմալացման ընթացքում բժիշկների ընդհանուր թվաքանակը պահպանվել է, գրեթե կրկնակի կրճատվել է միջին բժշկ. անձնակազմի և հիվանդանոցային մահճակալների թիվը, նվազել են մահճակալների տարեկան միջին զբաղվածությունը, մահճակալի վրա 1 հիվանդի անցկացրած օրերի միջին թիվը և ամբուլատոր հաճախումների միջին թիվը (աղ. 2)։
Ստոմատոլոգների և ատամնաբույժների թիվը կրկնապատկվել է. 10.000 բնակչի հաշվով 1990-93-ից 2009-ին հասել է 6,1-ի, իսկ ԱՆ համակարգում նրանց թիվը կրճատվել է մինչև 2,3։
ՀՀ-ում բժշկ. կրթություն ստանում են Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ում, ոչ պետական բժշկ. բուհերում և բժշկ. ուսումնարաններում։
2011-ի տվյալներով՝ միջին բուժաշխատողներ պատրաստում են 12 պետական և 2 ոչ պետական բժշկ. ուսումնարաններ։
2009-ին պետական և ոչ պետական բարձրագույն բժշկ. հաստատություններն ավարտել է 756 բժիշկ, 460-ը՝ ԵՊԲՀ-ն։ 2009-10 ուսումնական տարում առողջապահություն մասնագիտությամբ ՀՀ բուհ է ընդունվել 1303 դիմորդ, ավարտել՝ 885-ը։ 2009-ին պետական միջին մասնագիտական բժշկ. հաստատություններն ավարտել է 3319 բուժքույր։
ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի գիտամանկավարժ. և գործն․ բժշկության կադրային ներուժի պահպանման ու համալրման նպատակով պետական պատվերի շրջանակներում մասնագետներ են պատրաստվում կլինիկ․ օրդինատուրայում և ասպիրանտուրայում։ ՀՀ ԱՆ-ի մշակած կարգով լուծվում են նաև ՀՀ մարզեր գործուղված բժիշկ-մասնագետների ֆինանսական փոխհատուցման հարցերը։
Աղյուսակ 1. Առողջապահության ոլորտի հիմնական հիմնարկները
Տեսակը | Թվաքանակը՝ ըստ տարեթվերի | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
1990 | 2000 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | |
Հիվանդանոցներ | 180 | 146 | 145 | 140 | 135 | 130 | 127 | 131 |
Ամբուլատոր օգնություն ցուցաբերող հիմնարկներ | 529 | 503 | 458 | 460 | 467 | 474 | 487 | 504 |
Շտապ բուժօգնության կայաններ | 44 | 46 | 58 | 59 | 72 | 98 | 100 | 104 |
Ինքնուրույն գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ | 43 | 41 | 41 | 41 | 41 | 53 | 53 | 49 |
Ստոմատոլոգիական բաժանմունքներ ունեցող հիմնարկներ | 251 | 192 | 132 | 142 | 139 | 129 | 122 | 126 |
Կանանց կոնսուլտացիաներ, մանկական պոլիկլինիկաներ | 290* | 290 | 246 | 237 | 301 | 329 | 353 | 363 |
* 1995-ի տվյալ է։
Գործող կանոնակարգի համաձայն՝ բժիշկները և բուժքույրերը 5 տարին մեկ անցնում են որակավորման դասընթացներ։ Իսկ բժիշկների և բուժքույրերի վերապատրաստումն իրականացվում է հիմնականում ԱԱԻ-ում և մասամբ՝ ԵՊԲՀ-ում։ 2010-ին վարկային ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել ու մասնագիտացել են 1491 ընտանեկան բժիշկներ ԱԱԻ-ում ու ԵՊԲՀ-ում, և 1617 ընտանեկան բուժքույրեր՝ Երևանի բազային բժշկ. քոլեջում։
Աղյուսակ 2. Առողջապահության ոլորտի հիմնական ցուցանիշները՝ 10.000 բնակչի հաշվով
Ցուցանիշներ | 1990 | 2000 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 |
Բժիշկների ընդհանուր թվաքանակը բոլոր մասնագիտություևներով | 41 | 32,3 | 38,3 | 38,4 | 37,9 | 39,9 | 40,6 | 38,4 |
Միջին բժշկական անձնակազմի թվաքանակը | 98,6 | 59,5 | 57,1 | 57,6 | 57,6 | 57,4 | 57,0 | 57,2 |
Հիվանդանոցային մահճակալների քանակը | 86 | 54,7 | 44,6 | 44,3 | 40,6 | 38,1 | 37,1 | 37,3 |
Ամբուլատոր հաճախումների միջին թիվը՝ մեկ անձի հաշվով | 7,8 | 2,1 | 2,1 | 2,5 | 3,0 | 3,3 | 3,5 | 3,5 |
Մահճակալի տարեկան միջին զբաղվածությունը (օր) | 247 | 116 | 171 | 172 | 203 | 228 | 230 | 223 |
Մահճակալի վրա 1 հիվանդի անցկացրած օրերի միջին թիվը | 15,6 | 12,7 | 10,8 | 10,5 | 10,4 | 10,1 | 9,6 | 8,3 |