Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայկական ընկերակցություն», «Հայկական էկոտուրիզմի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունները, «Ամերիկյան ճամփորդական գործակալների միության հայաստանյան ներկայացուցչությունը» ևն։

ՀՀ զբոսաշրջային երթուղիներում ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութ․ «Արժեքների ցանկում» ընդգրկված Սանահինը (1996), Էջմիածնի Մայր տաճարն ու եկեղեցիները, Զվարթնոցի հնագիտական համալիրը, Հաղպատ և Գեղարդ վանական համալիրները և Ազատ գետի վերին հովիտը (2000). բոլորն էլ էապես նպաստում են ոլորտի զարգացմանը։

Գործում է զբոսաշրջային ավանդ. 12 երթուղի (Երևանից՝ Գառնի, Գեղարդ, Խոր վիրապ, Նորավանք, Սևանա լիճ ևն)։ Երևանում առավել հաճախելի վայրերն են Մատենադարանը, Երևանի պատմության թանգարանը, ՀԱՊ-ը, Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը ևն։

2011-ի հոկտ-ին բացվել է Հալիձոր-Տաթև ճոպանուղին, որն զգալիորեն մեծացրել է տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունը։

2006-ից ՀՀ-ն մասնակցում է Եվրամիության ղեկավարությամբ գործող «Կիևյան նախաձեռնություն», «Մշակութային զբոսաշրջություն և գինու ճանապարհ» միջազգային ծրագրերին։

ՀՀ-ի զբոսաշրջության հաջողությունները ներկայացվել են «ITB-2009» (Բեռլին), «Vakantiebeurs-2010» (Ուտրեխտ), «Top Reasa-2010» (Փարիզ) զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներում։ 2010-ից ՀՀ-ում կազմակերպվում են Միջազգային զբոսաշրջության օրվան նվիրված տոնակատարություն, մշակութ․ միջոցառում-փառատոն՝ Ախթալայում, գինու փառատոն՝ Արենիում ևն։

1997-ից ՀՀ-ն անդամակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխ. կազմակերպությանը (ունի 161 լիիրավ և 400 միացած անդամ պետություն, 2011), իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զբոսաշրջության ոլորտում կրթ․ ու վերապատրաստման հաստատությունների միությանը։

ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի մասնագետներ (մենեջմենտ և միջին օղակի ծառայողներ) պատրաստում են Հայկական զբոսաշրջության ինստ-ը, Ռուսաստանի զբոսաշրջային ակադ-ի հայկ․ մասնաճյուղը, Հայ-ռուս․ (Սլավոն.), Ֆրանս., Գերմ., Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանները, Պետական հումանիտար, Զբոսաշրջության, սպասարկման, սննդի արդյան հայ-հուն. քոլեջները, ՀՊՏՀ-ն և նրա Եղեգնաձորի ու Իջևանի մասնաճյուղերը։