Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Բարձրագույն կրթություն

Բարձրագույն կրթությունն ապահովում է կրթության առավել բարձր գիտական մակարդակ՝ ընդհանուր միջնակարգ և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա։ Բարձրագույն ուսումնական հաստատություններ (բուհ) են համալսարանները, ինստ-ները, ակադ-ները, կոնսերվատորիան։ Բուհ. ուսուցումը սերտորեն կապված է գիտական հիմնարար հետազոտությունների հետ։

1919-ի մայիսին, Հայաստանի առաջին հանրապետության օրոք, հիմնադրվել է հանրապետության մայր բուհը՝ ԵՊՀ-ն, որի հիմքի վրա կազմավորվել է Հայաստանի բուհ. համակարգը։ 1922-ին բացվել է Երևանի մանկավարժ. ինստ-ը, 1923-ին՝ Երևանի կոնսերվատորիան, 1930-ին՝ Երևանի բժշկ., 1931-ին՝ Երևանի անասնաբուժ-անասնաբուծ., 1933-ին՝ Երևանի պոլիտեխ., 1934-ին՝ Լենինականի մանկավարժ., Երևանում՝ 1944-ին՝ Թատեր., 1945-ին՝ Գեղ․ և ֆիզ․ կուլտուրայի հայկական, 1962-ին՝ Ռուսաց և օտար լեզուների, 1969-ին՝ Կիրովականի մանկավարժ., 1975-ին՝ Երևանի ժողտնտեսության ինստ-ը։

Հանրապետությունում հեռակա ուսուցում է մտցվել 1940-ից, երեկոյանը՝ 1960-ից։ Բուհ․ ուսման տևողությունը 4-6 տարի էր։ 1986-87 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել է 13 բուհ (59,9 հզ․ սովորող, ցերեկային բաժնում՝ 42,2 հզ․, երեկոյան՝ 6,9 հզ., հեռակա՝ 10,8 հզ.), 1985-86 ուս․ տարում հանրապետության բուհերը տվել են 11,5 հզ․ շրջանավարտ՝ 156 մասնագիտությամբ։ 1929-86-ին Հայաստանի բուհերում բարձրագույն կրթություն են ստացել 246,6 հզ․ մարդ, որից 155,7 հազարը՝ վերջին 15 տարում։

ՀԽՍՀ բուհերը նաև ուսումնագիտական և ԳՀ աշխատանքների կենտրոններ էին, 9 բուհ ուներ ասպիրանտուրա (1985-ին՝ 439 ասպիրանտ)։ Բուհերի ուսումնագիտ․ աշխատանքները լուսաբանվել են «Գիտական տեղեկագիր», «Բանբեր Երևանի համալսարանի», «Ուսանողների գիտական աշխատություններ», «Երևանի համալսարան» և այլ հանդեսներում, լույս են ընծայվել միջբուհ. 3 ժող․, 6 բազմատպաքանակ բուհ․ թերթեր։

Գործել է մասնագետների և բուհերի դասախոսների որակավորման բարձրացման համակարգ։ 1986-87 ուսումնական տարում հանրապետության բուհերում աշխատել է 5,4 հզ․ դասախոս, այդ թվում՝ 21 ակադ. և թղթ. անդամ, 400 գիտ․ դ-ր, 2,6 հզ․ գիտ․ թեկնածու։

ՀՀ-ի անկախացումից հետո կտրուկ փոխվել է մասնագետների և՛ քանակ., և՛ որակ․ պահանջարկը, որն էլ առաջացրել է բուհ․ համակարգի բարեփոխման արմատ. անհրաժեշտություն։ Բուհերի մեծ մասն իրենց ուսումնական ծրագրերն ու մեթոդները համապատասխանեցրել են ժամանակակից պահանջներին և իրավասու են ինքնուրույն տնօրինելու մասնագիտացումների փոփոխման հարցերը։ Պետական բուհերն անցել են վճարովի և անվճար կրթակարգի։ Ընդլայնվել են նաև ուսանողների իրավունքները, վերջին տարիներին, ուսման առաջադիմությամբ պայմանավորված (մրցակցային սկզբունքով), վճարովի հիմունքով սովորող ուսանողին հնարավորություն է ընձեռվում անցնելու անվճարի (և հակառակը), որը նպաստում է սովորողների ուսման առաջադիմության բարձրացմանը։ Պետ․ բուհերի կողքին հիմնվել են նաև ոչ պետական բուհեր, որոնք գործում են պետական հավաստագրով։ Բուհերում կրթությունն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության (էքստեռն) սկզբունքով։

Մասնագիտական բարձրագույն կրթության բարեփոխումների համար շրջադարձային էր 2005-ին Բերգենում ՀՀ-ի ինտեգրումը Եվրոպ. բարձրագույն կրթության տարածքին (ԵԲԿՏ)։ Վերջինս մեկնարկել է 1999-ին Բոլոնիայում, որտեղ եվրոպ. 29 երկրների կրթության նախարարներն ստորագրել են Բոլոնիայի հիմնադիր հռչակագիրը՝ մինչև 2010-ը ԵԲԿՏ ստեղծելու վերաբերյալ՝ ողջ աշխարհում բարձրագույն կրթության եվրոպ. մոդելների տարածմանն աջակցելու նպատակով։ ՀՀ բուհերում 2007-08 ուսումնական տարվանից ներդրվել է ԵԲԿՏ-ի համար մշակված Կրեդիտների (արժեչափանիշ) կուտակման և փոխանցման համակարգը, որն ապահովում է ակադեմ. կրեդիտների նույնականությունը և փոխանցելիությունը, հեշտացնում է ուսանողների և դասախոսների շարժունակությունը ԵԲԿՏ-ում։ 2012-15-ը ՀՀ-ն ստանձնել է (ԱՊՀ երկրներից առաջինը) Բոլոնիայի կրթական ծրագրի քարտուղարությունը։

ՀՀ-ում սահմանված է բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման 2