Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1977-91), Նորայր Առաքելյանը (1991-93), Ռադիկ Մարտիրոսյանը (1993-2006), 2006-ից Արամ Սիմոնյանն է։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) մանկավարժ. կադրեր պատրաստող ՀՀ ամենախոշոր ուս. հաստատությունն է։ Ստեղծվել է 1922-ին՝ ԵՊՀ-ի մանկավարժ. ֆակ-ի հիմքի վրա։ Սինչև 1948-ը կոչվել է Երևանի մանկավարժ. ինստիտուտ, 1948-2000-ին՝ Հայկ. պետ. մանկավարժ. ինստ., 1948-ից՝ Խ. Աբովյանի անվան։

ՀՊՄՀ-ն ունի բանասիրության, պատմության և իրավագիտության, նախադպրոց., սկզբնական և հատուկ կրթության, հոգեբանության և սոցիալական մանկավարժության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, ֆիզիկատեխնոլոգ., օտար լեզուների, գեղարվ-ի, մշակույթի և հեռակա ուսուցման ֆակ-ներ, ասպիրանտուրա (1938-ից), ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհուրդ։

Ունի հարուստ գրադարան (631 հզ. միավոր գիրք), 1965-ից լույս է ընծայում «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը (մինչև 2002-ը՝ «Մանկավարժ»)։ ՀՊՄՀ-ում գործում են ուս. խորհուրդ, ուսանող. գիտ. ընկերություն, ինքնագործ խմբեր, ակումբներ և այլն։

Համագործակցում է ԱՊՀ-ի և այլ երկրների մի շարք հայտնի մանկավարժ. բուհերի ու նշանավոր գիտական կենտրոնների հետ։

2010-11 ուսումնական տարում ՀՊՄՀ-ում սովորել է շուրջ 13,5 հազար ուսանող։

ՀՊՄՀ-ի ռեկտորներ են եղել Գուրգեն Էդիլյանը (1921-22), Արշավիր Շավարշյանը (1922-25), Մուշեղ Սանթրոսյանը (1930-31 և 1934-37), Սահակ Հայրապետյանը (1931-33), Սարիբեկ Բուդումյանը (1937-38), Սամվել Պետրոսյանը (1938-41), Ասլան Մելքոնյանը (1941-44), Վազգեն Աղուզումյանը (1944-51), Վարդգես Համազասպյանը (1951-64), Կամո Ուդումյանը (1964-68), Աշոտ Փարեմուզյանը (1968-70 և 1989-94), Մուսայել Քոչարյանը (1970-75), Հայկազ Պողոսյանը (1975-79), Լեմվել Վալեսյանը (1979-87), Էդուարդ Ղազարյանը (1987-89), Գևորգ Բաղդասարյանը (1994-99), Միսակ Դավթյանը (1999-2002), Արտուշ Ղուկասյանը (2002-11), 2011-ից Ռուբեն Միրզախանյանն է։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ստեղծվել է 1923-ին՝ Երևանի երաժշտ. ստուդիայի (հիմն.՝ 1921) հիմքի վրա։ 1946-ից կոչվել է Կոմիտասի անվան։ Ունի դաշնամուրային, նվագախմբային (լարային և փողային բաժիններով) և վոկալ-տեսական (ժողգործիքների, ժողովրդական երգեցողության, վոկալ արվ-ի, երգչախմբային և սիմֆոնիկ, դիրիժորության, կոմպոզիցիայի, երաժշտագիտության բաժիններով) ֆակ-ներ, ասպիրանտուրա (1961-ից), մասնաճյուղ Գյումրիում, օպերային ստուդիա, ձայնադարան, գրադարան և այլն։ Հրատարակում է «Երաժշտական Հայաստան» (1998-ից) ամսագիը, «Երաժիշտ» (2005-ից) ամսաթերթը։

1958-ից բուհում սովորում են սփյուռքահայ և օտարազգի ուսանողներ։ Երևանի կոնսերվատորիան համագործակցում է տարբեր երկրների պետական կոնսերվատորիաների, երաժշտ. ակադ-ների, համալսարանների երաժշտ. ֆակ-ների հետ։

1938-ից կոնսերվատորիային առընթեր գործում է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտ. դպրոցը։

2010-11 ուսումնական տարում կոնսերվատորիայում սովորել է շուրջ 1000 ուսանող։

Կոնսերվատորիայի ռեկտորներ են եղել Ռոմանոս Մելիքյանը (1923-24), Արշակ Արամյանը (1924-26), Անուշավան Տեր-Ղևոնդյանը (1926-30), Սպիրիդոն Մելիքյանը (1930- 1931), Սնար Սնարյանը (1931-32), Գեորգի Հովհաննիսյանը (1932-33), Վարդան Սամվելյանը (1933-36), Կոստանդին Սարաջևը (1936-37 և 1940-54), Սամսոն Գասպարյանը (1937-40), Գրիգոր Եղիազարյանը (1954-60), Ղազարոս Սարյանը (1960-86), Էդգար Հովհաննիսյանը (1986-92), Տիգրան Մանսուրյանը (1992-95), Արմեն Սմբատյանը (1995- 2002), Սերգեյ Սարաջյանը (2002-11), 2011-ից Շահեն Շահինյանն է։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) բժշկ. կադրեր պատրաստող միակ պետական բուհն է ՀՀ-ում։ Հիմնադրվել է 1930-ին՝ ԵՊՀ բժշկ. ֆակ-ի հիմքի վրա։ 1989-ից կոչվել է Մխիթար Հերացու անվան, մինչև 1995-ը՝ Երևանի պետական բժշկ. ինստիտուտ։ Ունի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգ., դեղագիտական, ռազմաբժշկ., արտասահմանցի ուսանողների ուսուցման ֆակ-ներ, ասպիրանտուրա (1932-ից), ատենախոսության պաշտպանության 6 մասնագիտական խորհուրդներ, գրադարան (625 հազար միավոր գիրք)։ Հրատարակում է «Ապագա բժիշկ» (1958-ից) պաշտոնաթերթը։ Վերջին տարիներին բուհն անցել է կրթ. եռաստիճան համակարգի՝ առաջին աստիճան (ընդհանուր գործելակերպի մասնագետների պատրաստում), երկրորդ աստիճան (կլինիկ. օրդինատուրայի