Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիման վրա։ Պատրաստում է ծրագրավորման և ՏՏ-ի բիզնեսի կառավարման մասնագետներ։ ԵԿՏԱ-ի ՏՏ-ի ֆակ-ում ուսուցումն իրականացվում է ինֆորմատիկա ու կիրառ. մաթեմատիկա և կառավարման տեղեկատվ. համակարգեր մասնագիտություններով. վերջինս ներառում է տնտեսագիտություն և կառավարում, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, զբոսաշրջություն, լեզվաբանություն, առողջապահ-յան կառավարում մասնագիտացումները։ ԵԿՏԱ-ն, բուհ. երկաստիճան և հետբուհ. կրթությունից բացի, կազմակերպում է նաև եվրոպ. չափանիշներին համապատասխան մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման դասընթացներ՝ եռալեզու կրթական ծրագրերով։ Համագործակցում է ՀՀ բուհերի և շուրջ 20 եվրոպ. կազմակերպությունների հետ։ Ակադ-ի մշտական գործընկերը ԵՄ-ն է։ Ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Իջևանում։ ԵԿՏԱ-ն իր եվրոպ. գործընկերների հետ Երևանում և ՀՀ մարզերում իրականացնում է նաև կարճաժամկետ կրթական ծրագրեր նպատակային տարբեր խմբերի համար։

ԵԿՏԱ-ի ռեկտոր է եղել Սերգեյ Բիչախչյանը (2002-06), 2006-ից Անդրանիկ Ավետիսյանն է։

ՀՀ Պետական կառավարման ակադեմիան ստեղծվել է 2002-ին՝ ՀՀ Կառավարման դպրոցի (հիմն.՝ 1994) հիմքի վրա։ Ուսուցանում են մագիստրոս․ ծրագրով՝ հանրային կառավարման և հանրային ֆինանսների, իրավունքի և օրենսդրական գործընթացի, կառավարման հոգեբանության, քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության, լեզուների և ՏՏ-ի ամբիոններում։ Ունի ասպիրանտուրա (2002-ից), ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհուրդ։ Հրատարակում է «Քաղաքացիական ծառայություն» (2003-ից) շաբաթաթերթը, «Հանրային կառավարում» (2009-ից) գիտական հանդեսը։ Ակադ-ը համագործակցում է ԵՄ-ի ՏԱՍԻՍ ծրագրի, «Եվրասիա» հիմնադրամի, Համաշխ. բանկի ինստ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, մի շարք երկրների համանման ուսումնական հաստատությունների հետ։

ՀՀ Պետական կառավարման ակադ-ի ռեկտորներ են եղել Խաչատուր Բեզիրջյանը (1996-2001), Արմեն Հարությունյանը (2001-2006), Հովհաննես Հարությունյանը (2006-2011), 2011-ից Արսեն Լոքյանն է։

Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը (ԳՊՄԻ) հիմնադրվել է 1934-ին՝ որպես երեկոյան քառամյա մանկավարժ․ ինստիտուտ, 1949-ին կոչվել է Մ. Նալբանղյանի անվան։ Պարբերաբար համարվել է ՀՊՄՀ-ի մասնաճյուղ։ 1966-ից ինքնուրույն բուհ է։ Մինչև 1991-ը՝ Լեևինականի մանկավարժ․ ինստիտուտ։ Ունի ֆիզիկամաթեմատիկական, պատմաբանասիրության, բնագիտաաշխարհագրության, մանկավարժության, օտար լեզուների, նախնական զինվ. պատրաստականության և ֆիզիկական դաստիարակության ֆակ-ներ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհուրդ, գրադարան։ Հրատարակում է «ԳՄԻ-ի լրաբեր» երկշաբաթաթերթը։

Համագործակցում է արտերկրի ուսումնական և գիտական մի շարք հաստատությունների հետ։

2010-11 ուսումնական տարում ԳՊՄԻ-ում սովորել է շուրջ 5,5 հազար ուսանող։

ԳՊՄԻ-ի ռեկտորներ են եղել Սամվել Մովսեսյանը (1934-37), Մովսես Մարգարյանը (1937-47, 1956-60), Շավարշ Ազնուրյանը (1947-53), Հրանտ Գևորգյանը (1953-56), Կարապետ Հովսեփյանը (1960-94), Սամվել Սարգսյանը (1994-97), Նորիկ Հարությունյանը (1997-2002), 2002-ից Վարդևան Գրիգորյանն է։

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը (ՎՊՄԻ) ստեղծվել է 1969-ին՝ Հայկական հեռակա մանկավարժ․ ինստ-ի հիմքի վրա։ Մինչև 1992-ը՝ Կիրովականի մանկավարժ. ինստիտուտ։ 2001-ից կոչվել է Հ. Թումանյանի անվան։ Ունի բանասիրության, մանկավարժության, պատմաաշխարհագրության, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանության ֆակ-ներ, հեռակա ուսուցման բաժին, գրադարան, հրատարակչություն։ Հրատարակում է «Ապագա մանկավարժ» (2002-ից) ամսաթերթը։

Համագործակցում է արտերկրի մի շարք համալսարանների, ինստ-ների, կրթական ԳՀ կենտրոնների հետ։

2010-11 ուսումնական տարում ՎՊՄԻ-ում սովորել է շուրջ 4 հազար ուսանող։

ՎՊՄԻ-ի ռեկտորներ են եղել Ալեքսանդր Գրիգորյանցը (1969-73), Տելեմաք Վարդումյանը (1973-78), Գևորգ Խրլոպյանը (1978-82), Սերգեյ Մերգելյանը (1982-86), Ռաֆիկ Եդոյանը (1986-2006), 2006-ից Գուրգեն Խաչատրյանն է։

Գավառի պետական համալսարանը ստեղծվել է 1993-ին։ Ունի բանասիրության, բնագիտության, հումանիտար մասնագիտությունների, տնտեսագիտության և հեռակա ուսուցման ֆակ-ներ։