Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սյունիքի բարձրավանդակը։ Մարզը բնութագրվում է լավային սարավանդներով, բազմաթիվ հրաբխային կոներով, թույլ մակերևութ. հոսքով։ Հրաբխային ռելիեֆի կարևոր ձևերից են արտաժայթուք կոները՝ առանց խառնարանի հրաբուխները. թթվային լավան դուրս մղվելով՝ կուտակվել է երկրի մակերևույթին՝ առաջացնելով զառիթափ լանջերով կոներ կամ լ-զանգվածևեր, որոնք լավ արտահայտված են Սպիտակասար, Վարդենիս, Մեծ Իշխանասար լ-գագաթներում։

Ծագումնաբան, տեսակետից այս մարզը խիստ տարբերվում է ՀՀ ծալքաբեկորավոր լեռների համակարգից։Գերակշռում են խիստ ծակոտկեն ու ճեղքավորված ջրաթափանց ապարները, և անգամ տեղատարափ անձրևների ժամանակ մակերևութային հոսք հազվադեպ է ձևավորվում։

3. Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզն ունի խիստ մասնատված մակերևույթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լ-գագաթներ։ Ամենախոշոր լեռնագր. միավորը անգեգուրի լեռն, համակարգն է՝ Վայքի, Բարգուշատի , Մեղրու լ-շղթաներով և դրանց բաղմաթիվ լ-ճյուղերով,առանձին լեռնագր, միավոր է Խուստուփ-Կատարի աղեղնաձև լ-շղթան։

4. Միջլեռնային իջվածքների ու գոգավորությունների մարզ, լեռնաշղթաների միջև տարածվում են միջլեռն. գոգավորությունները, որոնց հատակի հարթ տեղանքը հայ ժողովուրդն ավանդաբար անվանել է դաշտ։ Առավել խոշոր միավորը Արարատյան գոգավորությունն է. վերջինիս հատակում Արարատյան դաշտն է՝ ծածկված անթրոպոգենի հզոր՝ մինչև 500 մ հաստության լճագետային նստվածքներով։ ՀՀ արևելքում Սևանի գոգավորությունն է, հատակում՝ Սևանա լիճը։ Նշանավոր են նաև Լոռու, Շիրակի, Ապարանի, Մասրիկի դաշտերը։

Լոռու դաշտում գետի քայքայիչ աշխատանքի հետևանքով գոյացել է Դեբեդի գեղատեսիլ հովիտը (երկհարկանի, առավելագույն խոր.՝ 350 մ)՝ համանուն գետով։ Այստեղ ամենուր խոր կիրճեր են, դարավանդներ, ժայռեր ու կատարներ, բլուրներ՝ ծածկված սաղարթախիտ անտառներով, ծաղկավետ մարգագետիններով։


ԿԼԻՄԱՆ

ՀՀ կլիմայաստեղծ գործոնները բազմազան են. որոշիչ նշանակություն ունեն աշխարհագր. դիրքը, լեռն․ համակարգերը (ՍԵծ և Փոքր Կովկասներ, Հայկական լեռնաշխարհ), արաբ, անապատների, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրան, ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։ ՀՀ տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հս. լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմ. հակադրություններով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։

Ճառագայթային ռեժիմը։ Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտ.)-71° (հունիս) է, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 5 ժ 3 ր-9 ժ 17 ր։ Արեգակի տարեկան ճառագայթման հաշվեկշիռը դրական է և տատանվում է 40-70 կկալ/սմ² սահմաններում, սակայն լեռն, ռելիեֆի պատճառով, սկսած մոտ 3200 մ բարձրից, այն դառնում է բացասական։ ճառագայթային էներգիան մեծ