է (առավելագույնը՝ 1,70 կալ/սմր, Արագած բլկ)։ ՀՀ տարածքում արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1930 (Իջևան) 2780 ժ (Մարտունի) է։ Առավել տևական է Արարատյան դաշտում և Սևանի ավազանում։ Տարվա ընթացքում արևափայլքի նվազագույն տևողությունը դիտվում է դեկտ-ին՝ օրական 2 (Արտաշատ)-5,5 ժ (Մարտունի), իսկ առավելագույնը՝ հուլիսին՝ օրական 6,4 (Վանաձոր)-11,9 ժ (Արենի)։ Առանց արևափայլքի օրերի տարեկան միջին թիվը 19 (Սևանի թ-կղզի)-64 (Իջևան) է։
Քամիները։ ՀՀ տարածքին բնորոշ է քամու փոփոխ, ռեժիմը։ Տարվա ընթացքում գերիշխում են հիմնականում արմ. օդային հոսանքները։ Սակայն լեռն, ռելիեֆի պայմաններում, հատկապես ցածրադիր վայրերում, օդային հոսանքները շեղվում են իրենց նախնական ուղղությունից։ Օդային հոսանքների արմ. ուղղությունը շուրջ տարին պահպանվում է միայն 2500-3000 մ-ից բարձր լեռներում։
ՀՀ տարածքին բնորոշ են բրիզը, ֆյոնը և լ-հովտային քամիները։
Բրիզն առաջանում է հիմնականում անտիցիկլոնային պարզ եղանակներին՝ Սևանա և Արփի լճերի, Ապարանի և մյուս խոշոր ջրամբարների ափերին։ Սևանա լճի ավազանում (հատկապես՝ Մասրիկի դաշտում) դիտվում է ապրիլ-հոկտ-ին։ Լճից փչող բրիզի արագությունը մինչև 1,8 մ/վ է, ցամաքից փչողինը՝ մինչև 2,4 մ/վ (լեռն, քամու ազդեցությամբ)։
Ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին (հատկապես՝ Գավառի շրջակայքում) և Զանգեզուրին։ Այն առավել ցայտուն է արտահայտված Սևանա լիճ-Աղստևի հովիտ հատվածում, որի ազդեցությամբ Դիլիջանում և Իջևանում ձմռաևն օդի հարաբեր, խոնավությունն ավելի ցածր է, քան ամռանը։ Եղել են դեպքեր, երբ մի քանի ժամվա ընթացքում ֆյոնի հետևանքով օդի ջերմաստիճանը բարձրացել է 15-20 °C-ով։ Եթե դա տեղի է ունենում վաղ գարնանը, լեռներում սկսվում է բուռն ձնհալ, որի հետևանքով սկսվում են գետերի աղետաբեր հորդացումներ։
Լեռնահովտային քամիները ՀՀ-ում դիտվում են գրեթե ամենուր, հատկապես ամռանը՝ պարզկա եղանակին։ Լավ արտահայտված են Արարատյան գոգավորությունում, դիտվում են ամբողջ տարվա ընթացքում, ուժեղանում հունիս-սեպտ-ին. արագությունը՝ 3-20 մ/վ, իսկ հովտային քամին սկսվում է առավոտյան. կեսօրին արագությունը հասնում է առավելագույն արժեքին։ Երեկոյան (մոտավորապես ժամը 18-19-ին) սկսվում է լեռն, քամին, որը ժամը 22-23-ին հասնում է առավելագույն արագության։ Երևանում սկսվում են մայրամուտից առաջ՝ ժամը 16-17-ին. ամռանը դրանց շնորհիվ գիշերները համեմատաբար զով են, և մեծանում է օդի ջերմաստիճանի օրական տատանման լայնույթը։
Մթնոլորտի մրրկային (տուրբուլենտ) շարժման հետևանքով ՀՀ-ում քամու արագությունն ու ուղղությունը փոփոխական են։ Բաց տեղանքում դրանց տարեկան միջին արագությունը, ըստ բարձրության, ավելանում է. հս-արլ. շրջաններում, Արարատյան գոգավորությունում և Զանգեզուրում այն 2 մ/վ է, բարձրլեռն. շրջաններում ու Սևանի ավազանում՝ 2-5 մ/վ։
Հանրապետության ցածրադիր շրջաններում, Շիրակի դաշտում և Արարատյան գոգավորությունում քամու առավելագույն արագություն դիտվում է ամռանը, Սևանի ավազանում, բարձրլեռն. և հս-արլ. շրջաններում ու լ-անցքներում՝ ձմռանը։ Օրվա ընթացքում առավելագույն