Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ԽՍՀՄ-ում խոշորագույն «ՌԱՏԱՆ-600» ռադիոդիտակի վրա, ապահովել է 20 տիեզ. մազերային աղբյուրների ճառագայթման սպեկտրային չափումների բարձր որակը։ Այդ աշխատանքների համար ՌՖԷԻ-ի մի խումբ աշխատողներ՝ Ռ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ, արժանացել են Ուկրաինայի և Հայաստանի Պետական մրց-ների։

Մշակվել է անընդհատ ճառագայթման դոպլերային ռադիոտեղորոշիչ, որտեղ օգտագործվել է ազդանշանի հաճախության տարապարբեր. գծային մոդուլում (դա հնարավորություն է տալիս բարձր ճշտությամբ միաժամանակ չափել բազմաքանակ շարժվող թիրախների արագությունը և կոորդինատները)։ Մշակվել են նաև բացառիկ բնութագրերով օժտված ցածրաղմկային հզորության ուժեղարարներ, վեցկարգանի փուլապտտիչներ, արագագործ սահմանափակիչներ և այլ ակտիվ սարքեր՝ ռադիոտեղորոշման կիրառումների համար (Ա. Հախումյան)։

Մշակվել և պատրաստվել են անկյան լուսաէլեկտր. մի շարք փոխակերպիչներ, որոնք բարձր ճշտության և փոքր չափերի շնորհիվ կիրառվում են հատուկ տեխնիկայում, մեքենաշինության մեջ, ռոբոտատեխնիկայում։ Այդ փոխակերպիչները սերիական արտադրության մեջ ներդրվել են ՀՀ Կառավարության որոշմամբ՝ հատուկ այդ նպատակով Գորիսում ստեղծված գործարանում (Ռոբերտ Սարգսյան)։

ՌՖԷԻ-ում ստեղծված բազմուղի բարձրզգայուն ռադիոմետրիկ սպեկտրաչափի օգնությամբ առաջին անգամ հայտնաբերվել և հետազոտվել է թույլ ԳԲՀ-ի ճառագայթումը, որն առաջանում է թույլ կապակցված բարձրջերմաստիճանային գերհաղորդիչ կառուցվածքներում՝ մրրիկների կոհերենտ շարժման հետևանքով (Ա. Հախումյան)։

ՌՖԷԻ-ում տեսականորեն պարզաբանվել են շերտավոր միջավայրերում անցումային ճառագայթման էներգիական և սպեկտրային բնութագրերը, զարգացվել են պլազմայում լիցքավորված մասնիկների շարժմամբ պայմանավորված արգելակային և արագացման շարժընթացների, ֆեռո- և հակաֆեռոմագնիսներում մակերևութային ալիքների տարածման, ուժեղհոսանքային էլեկտրոնային փնջերի պլազմային անկայունության, նաև պատահական անհամասեռություններով օժտված միջավայրերում դիֆուզային ճառագայթման տեսությունները (Վարդան Առաքելյան, Հրանտ Մաթևոսյան, Ժիրայր Գևորգյան, Հրաչյա Ներսիսյան, Էդուարդ Ռոստոմյան, Ռոլանդ Թարխանյան)։ Տեսականորեն հետազոտվել են բացաս. բեկման ցուցիչով նանոկառուցվածքների հատկությունները, բացահայտվել այն պայմանները, որոնց դեպքում այդ կառուցվածքները դրսևորվում են որպես մետանյութեր (Ռ. Թարխանյան)։

Կիսահաղորդչային հետերո- և նանոկառուցվածքների ստացման նպատակով զարգացվել է լազերաիմպուլսային նստեցման տեխնոլոգիա։ Այդ մեթոդով ստացվել են մի շարք բարակաթաղանթ հետերոկառուցվածքներ, կատարվել են դրանց օպտիկ., էլեկտր, և այլ հատկությունների ուսումնասիրություններ, որոնք հնարավորություն են տվել պարզաբանելու դրանց կիրառելիությունը նոր էլեկտրոնային սարքերի, մասնավորապես՝ լուսաընդունիչների և արևային էներգիայի փոխակերպիչների ստեղծման գործում (Արա Ալեքսանյան)։

Պարզաբանվել է բյուրեղային ցանցի արատների ազդեցությունը պինդ մարմինների էլեկտր., մեխանիկական և այլ հատկությունների վրա։ Ստացվել են նոր անալիտիկ բանաձևեր, որոնք հաշվի են առնում այդ արատների և մասնիկների փոխազդեցության տարբեր մեխանիզմներ, մասնավորապես, կիսահաղորիչներում դիսլոկացիաներում հիմն․ լիցքակիրների զավթման հավանականությունները (Ռ. Վարդանյան)։

Տեսականորեն հետազոտվել են բացաս. բեկման ցուցիչով նանոկառուցվածքների հատկությունները, պարզաբանվել այն պայմանները, որոնց դեպքերում այդ կառուցվածքները դրսևորվում են որպես մետանյութեր (Ռ. Թարխանյան)։

Ռադիոաստղագիտություն։ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ-ում ստեղծվել է ռադիոաստղագիտության բաժին, որտեղ ծավալվել են աշխատանքներ գերբարձր զգայունությամբ օժտված ԳԲՀ ընդունիչների ստեղծման և ռադիոաստղագիտական հետազոտություններում, մասնավորապես Գերնոր աստղերի մնացորդների (ԳՆԱՄ) ուսումնասիրություններում դրանց կիրառման վերաբերյալ։

Ամեևահզոր կետային աղբյուրի՝ Կասիոպեա-Ա ԳՆԱՄ-ի շարունակ․ դիտումներով հայտնաբերվել (1961) և հաստատվել է (1964) նրա ռադիոճառագայթման դարավոր նվազումը։ Հետագայում նույնպիսի արդյունքներ ստացվել են Տիխո Բրահեի և Կեպլերի ԳՆԱՄ-ների համար (2003)։ Շատ մեծ զգայունությամբ և վերլուծող․ ուժով ԽՍՀՄ-ում մեծագույն ՌՏ-70 ռադիոդիտակով 1982-83-ին 40 սմ ալիքի երկարությամբ ուսումնասիրվել է աստղագիտության մեջ հայտնի Ա-Ցուլի (խեցգետնաձև միգամածություն) ԳՆԱՄ-ի գերնուրբ կառուցվածքը, ճշտվել են նրա Հասարակածային կոորդինատները, և աշխարհում առաջինը նրա շուրջը հայտնաբերվել է ռադիոճառագայթող թաղանթ։ Մարգարյանի գալակտիկաների՝ ՌՏ-70 ռադիոդիտակով մեկ տասնյակից ավելի դիտումների արդյունքներն ի հայտ են բերել Մարգարյան-1077 գալակտիկայի ռադիոճառագայթման փոփոխականությունը (1985)։

1980-ական թթ-ին ՌՖԷԻ-ում ստեղծվել են մի շարք քվանտային պարամագնիս. ուժեղարարներ (մազեր), որոնք կիրառվել են ռադիոաստղագիտական կարևոր հետազոտություններում. օր.՝ լայն շերտում վերալարվող 1,35 սմ ալիքի երկարության մազերը, որը տեղադրվել է ԽՍՀՄ-ում ամենամեծ՝ ՌԱՏԱՆ-600 ռադիոդիտակի վրա և ապահովել 20 տիեզ. մազերային աղբյուրների ճառագայթման սպեկտրային չափումների բարձր որակը (Ռ. Մարտիրոսյան)։

Աշխարհի խոշորագույն ռադիոդիտակների օգտագործմամբ կատարվել են ակտիվ գալակտիկաների և դրանց միջուկների բյուրականյան դասակարգման