Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արագությունը դիտվում է կեսօրին, նվազագույնը՝ առավոտյան, իսկ լ-հովտային շրջանառության վայրերում՝ երեկոյան և գիշերը (Երևան, Եղվարդ և այլն)։ Ուժեղ քամիներով օրերի թիվը Մեղրիում 1 է, Գյումրիում՝ 84, Սիսիանի լ-անցքում՝ 134, և այլն։ Հիմնականում լինում են ձմռանը՝ մթնոլորտային ցուրտ ճակատների ու ցիկլոնների անցման ժամանակ, և ամռանը՝ լ-հովտային շրջանառության ակտիվ զարգացման պայմաններում։

Օդի խոնավությունը և մթնոլորտային տեղումները։ Օդի խոնավությունը բնութագրվում է բացարձակ և հարաբեր, խոնավություններով, ջրի գոլորշիների առաձգականությամբ, խոնավության պակասուրդով, հագեցման առաձգականությամբ, տեսակարար խոնավությամբ, ցողի կետով։ Բացարձակ խոնավության բարձր արժեքները դիտվում են ամռանը, ՀՀ հյուսիս-արևելքում՝ հուլիսին՝ հասնելով 16-17 մբ-ի, իսկ նվազագույնը՝ հունվ-ին, բարձր-լեռն. գոտում՝ մոտ 2 մբ-ի։ Հարաբեր, խոնավությունը տարվա տաք կեսին նվազում է՝ օգոստ-սեպտ-ին հասնելով նվազագույնի (32-45 %)։ Առավելագույնը դիտվում է ձմռանը բարձրլեռն. գոտում (80-90 %)։ Խոնավության պակասուրդի նվազագույնը լինում է ձմռանը՝ 1,5 մբ, առավելագույնը՝ ամռանը՝ 22,6 մբ։ Ջրի գոլորշիների առաձգականության նվազագույն արժեքները ՀՀ-ում դիտվում են հունվ.-փետր-ին, առավելագույնը՝ հուլիս-օգոստ-ին։ Հյուսիս-արևելքում և Լոռի-Փամբակում ջրի գոլորշիների առաձգականությունը հունվ-ին 3,5-4,5 մբ է, հուլիսին՝ 16-17 մբ, Շիրակում, Սևանա լճի ավազանում, Զանգեգուրում՝ համապատասխանաբար՝ 2,5-3 և 11,5-13 մբ, Արարատյան դաշտում՝ 3,5-4 և 13,5-15,5 մբ, Արագած բլկ-ում՝ 1,9 և 7,4 մբ։

Լեռն, ռելիեֆով և դրա ձևերի դիրքադրությամբ է պայմանավորված տեղի օդային ջերմափոխանակությունը (կոնվեկցիա), որի հետևանքով հողմահայաց լ-լանջերին մթն. տեղումները շատ են, փակ գոգավորություններում ու սարահարթերում՝ ավելի քիչ։

Տարեկան մթն. տեղումների միջին նվազագույն քանակը (200-250 մմ) լինում է Արարատյան գոգավորության և Մեղրիի շրջանի՝ մինչև 1000 մ բարձր-ներում, մյուս շրջաններում՝ նույն բարձրներում՝ 500-600 մմ, Արարատյան գոգավորության նախալեռներում և Շիրակում՝ մինչև 1500 մ բարձր-ներում՝ 400-450 մմ, մյուս շրջաններում՝ 600-650 մմ. Սևանա լճի ափերին և Շիրակում՝ 1500-2000 մ բարձր-ներում՝ 400-500 մմ, մյուս շրջաններում՝ 500-700 մմ, առավելագույնը բարձրլեռն. գոտում՝ 990-1065 մմ։

ՀՀ-ում տարվա ընթացքում նկատվում են մթնոլորտային տեղումների 2 բարձր արժեքներ, հիմնականը՝ գարնան ամիսներին, հատկապես՝ ապրիլի վերջին կամ մայիսին, իսկ 2-րդը (ավելի թույլ)՝ հոկտ-ին։ Մթն. տեղումների 1-ին ամենացածր արժեքը նկատվում է օգոստ-ին կամ սեպտ-ի սկզբին, իսկ 2-րդը, որն արտահայտված է ոչ այնքան ցայտուն՝ ձմռան ամիսներին։

Մթն. տեղումների առավելագույն քանակը ՀՀ-ում պայմանավորված է մթնոլորտային ճակատների անցման հաճախության մեծացումով և կոնվեկտիվ հոսանքների ուժեղացումով, նվազագույնը՝ հվ-ից եկող տաք օդային զանգվածների մեծացմամբ։

Ըստ բարձրության՝ ավելանում է մթնոլորտային տեղումներով օրերի թիվը. Արարատյան դաշտում՝ 80, Թալինում՝ 113, Գառնահովտում՝ 130, Ապարանում և Սևանում՝ 136, Արագած բլկ-ում՝ 179 օր։

Ձնածածկույթի հաստությունը ցածրադիր վայրերում 10-20 սմ է, բարձրադիրում՝ ավելի քան 2 մ, ձնածածկույթով օրերի թիվը՝ համապատասխանաբար՝ 70 և 270 օր։ Ամռանը տեղ-տեղ պահպանվում են ձյան մշտ. բծեր, Արագածի վրա՝ նաև փոքր սառցադաշտեր։

ՀՀ տարածքում բավականաչափ զգալի են մառախուղը, ձնաբուքը, ամպրոպը, կարկուտը ևն։

Մթնոլորտային ճնշումը։ մթնոլորտային ճնշման տարեկան միջին մեծությունները ՀՀ տարածքում տատանվում են 1015,7-1018,6 մբ սահմաններում, հունվ-ին՝ 1028,2-1029,9 մբ, հուլիսին՝ 1009,6-1004,4 մբ։ Ձմռանը, սիբիրյան անտիցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, գերիշխում է բարձր, իսկ ամռանը՝ ցածր մթնոլորտային ճնշումը։ Արագածի գագաթնամերձ շրջանում մթն. ճնշումն առավելագույնը դիտվում է ամռանը, իսկ նվազագույնը՝ ձմռանը։ Մթն. ճնշման տարեկան միջին արժեքը ՀՀ ցածրադիր