Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջաններում (627 մ, Մեղրի) 940,5 մբ է, բարձրլեռն, շրջաններում (3229 մ, Արագած բլկ)՝ 686,6 մբ, նվազագույնը՝ հունվ-ին՝ համապատասխանաբար՝ 936,2 և 680,3 մբ, առավելագույնը՝ հուլիսին՝ համապատասխանաբար՝ 942,3 և 691,3 մբ։

Երևանում (907 մ) մթնոլորտային ճնշման առավելագույն արժեքը՝ 934,1 մբ (700,63 մմ սնդ. ս.), դիտվում է ցուրտ ամիսներին, նվազագույնը՝ 877,7 մբ (658,32 մմ սնդ. ս.)՝ հուլիսին։

Օրվա ընթացքում դիտվում են մթն. ճնշման 2 առավելագույն (9-10 և 21-22 ժամերին) և 2 նվազագույն (3-4 և 13-16 ժամերին) արժեքներ։

Օդի ջերմաստիճանը, ըստ բարձրության, յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվագում է 0,55 °0-ով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -2,7- ից (Արագած բլկ) մինչև 13,8 °C (Մեղրի)։ Ամենացուրտը հունվ-ն է (0,9-ից մինչև -12,8 °C), ամենատաքը՝ հուլիս-օգոստ-ը (9,2-25,8 °C)։ Օդի նվազագույն ջերմաստիճանը -42 °C (հաշվարկայինը՝ -46 °C) է (Պաղակն գ., Ամասիայի մերձակայք), առավելագույնը՝ 43 °C (Արարատ ք.), ջերմաստիճանի փոփոխության լայնույթը՝ 85 °C։ Ռելիեֆի գոգավոր մասերում բացարձակ նվազագույնն ավելի ցածր է, քան բարձր-ներում. Արագած բլկ-ում այն եղել է -39 °C, Գյումրիում, Ապարանում, Պաղակնում՝ -41-ից -46 °C։ Անսառնամանիք շրջանի տևողությունը, ըստ բարձրության, նվազում է. ցածր գոտում՝ 253, բարձրադիրում՝ մինչև 60 օր։ Օդի ջերմաստիճանը պարբերաբար փոփոխվում է ինչպես օրվա, այնպես էլ տարվա ընթացքում։ Ձմռանն օդի ջերմաստիճանի օրական նվազագույն արժեքը դիտվում է ժամը 7-8-ին, առավելագույնը՝ 13-14-ին, ամռանը՝ համապատասխանաբար՝ 4-5- ին և 14-15-ին։ Լինում են նաև ոչ պարբերաբար փոփոխություններ, օր.՝ ուշ գարնանը և վաղ աշնանը հս. շրջաններից ցուրտ օդային զանգվածների Ներխուժման հետևանքով տեղի է ունենում ջերմաստիճանի անկում (ցրտահարություն), և հակառակը՝ ձմռանը ցածր լայնություններից համեմատաբար տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով դիտվում են օդի ջերմաստիճանի անժամանակ զգալի բարձրացումներ, որոնք կարող են վնաս պատճառել գյուղատնտեսությանը։

ՀՀ-ում առանձնացնում են ըստ բարձրության փոխվող կլիմ. 8 գոտի։

1. Չոր մերձարևադարձային կլիմա ձևավորվում է ՀՀ հյուսիս-արլ. և հարավ-արլ. շրջաններում՝ մինչև 700-900 մ բարձրներում։ Ձմեռը կարճատև է, մեղմ՝ անկայուն ձնածածկույթով (տարեկան տեղումների միջին քանակը՝ 350 մմ)։ Հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը 1-ից -1 °C է, նվազագույնը՝ -25 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 24-26 °C է, առավելագույնը՝ 41 °C։ Անսառնամանիք շրջանը 230-250 օր է։

2. Չոր, խիստ ցամաքային կլիմա ձևավորվում է Արարատյան գոգավորության մինչև 1000 մ բարձրներում։ Ձմեռը ցուրտ է, ամառը՝ տևական, շոգ և չոր։ Հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը -4 °C է, նվազագույնը՝ -33 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 26 °C է, առավելագույնը՝ 42 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը մինչև 300 մմ է։ Անսառնամանիք շրջանը 230 օր է։

3. Չափավոր շոգ կլիմա ձևավորվում է ՀՀ հյուսիս-արլ. և հարավ-արլ. շրջաններում՝ 900-1300 մ բարձր-ներում։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր շոգ և չոր։ Հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը -3-ից -5 °C է, նվազագույնը՝ -30 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 18-22 °C է, առավելագույնը՝ 35 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։ Անսառնամանիք շրջանը 220 օր է։

4. Չափավոր ցամաքային կլիմա ձևավորվում է Արարատյան գոգավորության և Վայքի մինչև 1500-1700 մ բարձրներում։ Միակ գոտին է, որտեղ կլիմ. եղանակները համընկնում են օրացուցային եղանակների հետ։ Ձմեռը չափավոր ցուրտ է, տևական՝ հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ չափավոր շոգ։ Հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը 8 °C է, նվազագույնը՝ -33 °C, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 20-23 °C է, առավելագույնը՝ 38 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։ Անսառնամանիք շրջանը մինչև 200 օր է։

5. Չոր, ցամաքային կլիմա ձևավորվում է Արարատյան գոգավորության և Վայքի մինչև 1400-1500 մ բարձր-ներում։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը՝ շոգ ու չորային, աշունը՝ մեղմ ու արևոտ։ Հունվ-ին միջին ջերմաստիճանը -4 °Շ-ից -5 °C է, նվազագույնը՝ -34 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 23 °C է, առավելագույն՝