Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկրաձևաբան. ուսումնասիրությունները վերաբերում են Հայկական լ-աշխարհի ու ՀՀ ռելիեֆի տարբեր ձևերի բնածին և մարդածին փոփոխություններին, բնական արտակարգ երևույթների (սողանքներ, սելավներ և այլն) ուսումնասիրմանն ու քարտեզագրմանը, ռելիեֆի էկոլոգ. հիմնահարցերին (Ս. Բալյան, Հ. Գաբրիելյան, Վ. Բոյնագրյան, Խ. Նազարյան, Ռ. Գագինյան, Պ. Դավթյան, Վ. Մեթանջյան)։

Աշխատանքներ են կատարել Հայկական լ-աշխարհի և ՀՀ բնության տարբեր բաղադրիչների քարտեզագրման և տեղագր. հանույթների կատարման, աշխարհատեղեկատվ. համակարգերի ներդրման ուղղությամբ (Գ. Կարապետյան, Վ. Մեթանջյան, Հ. Բաբայան, Վ. Բոյնագրյան, Հ. Սայադյան և ուր)։

Կատարվել են նաև գեոէկոլոգ. բնույթի արժեքավոր աշխատանքներ (Խ. Նազարյան, Կ. Դանիելյան, Վ. Բոյնագրյան, Ռ. Մկրտչյան, Ա. Խոյեցյան, Թ. Վարդանյան), որոնցից կարևոր են Հասարակության կայուն զարգացման հայեցակարգի մշակման (Կ. Դանիելյան), ՀՀ բնության տարբեր բաղադրիչների վրա կլիմայի գլոբալ փոփոխությունների ազդեցության (Թ. Վարդանյան, Վ. Մարգարյան), բնօգտագործման էկոլոգացման (Կ. Դանիելյան, Ռ. Մկրտչյան, Ա. Գրիգորյան), սողանքային, սելավային երևույթների դեմ պայքարի միջոցառումների մշակման (Ս. Բալյան, Խ. Նազարյան, Վ. Բոյնագրյան, Պ. Դավթյան) ուղղությունները։

Բնության պահպանության, բնական պաշարների ռացիոնալ օգտագործման, խնայողության և պահպանության հարցերին նվիրված տարբեր լեզուներով արժեքավոր մենագրություններ է հրատարակել Կ. Դանիելյանը։

ՀՀ ֆիզիկաաշխարհագետները հեղինակել են բազմաթիվ բուհ․ և դպրոց․ դասագրքեր։

ԵՊՀ-ում 1995-ից գործում է ֆիզիկական աշխարհագրության և երկրաէկոլոգիայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ։

Սոցիալական և տնտեսական աշխարհագրություն

Սոցիալական և տնտեսական աշխարհագրությունը՝ որպես գիտության ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ պայմանավորված երկրի տնտեսական և մշակութային զարգացման ու պետական պլանավորման գիտական ապահովման անհրաժեշտությամբ՝ Հ. Հովհաննիսյանի, Խ. Ավդալբեգյանի, Գ. Քոչարյանի, Ա. Օհանյանի գիտական գործունեության արդյունքում։

ՀԽՍՀ-ում տնտեսաաշխարհագր. հետազոտություններն սկզբն. շրջանում կենտրոնացվել են հանրապետության Պետպլանում, որին առընթեր ստեղծվել է շրջանացման հանձնաժողով։ Վերջինս կատարել է հանրապետության ամբողջ տարածքի բնության ու տնտեսության գիտական ուսումնասիրություն, որի արդյունքների հիմքի վրա 1929-30-ին իրականացվել է ՀԽՍՀ վարչատարածքային բաժանման բարեփոխում։ Տնտեսաաշխարհագր. բնույթի հատուկ հետազոտություններ են կատարվել նաև Երևան-Սևան-Աղստաֆա երկաթուղու, ջրատնտեսական ու արդյունաբերական մի շարք օբյեկտների շին-յան տեխնիկատնտեսական հիմնավորման, հողաշին. աշխատանքների նպատակով։

1933-ին հիմնադրվել է ԵՊՀ տնտեսական աշխարհագրության ամբիոնը։

Հայաստանի տնտեսաաշխարհագր. համալիր բնութագրման առաջին փորձը եղել է «Հայկական ՍՍՀ» (ռուս․, 1955) կոլեկտիվ մենագրությունը։

1966-ին Այսրկովկասի հանրապետությունների ԳԱ-ների և ԽՍՀՄ ԳԱ Աշխարհագրության ինստ-ի ջանքերով ստեղծվել է «Անդրկովկասյան հանրապետությունների տնտեսության աշխարհագրություն» աշխատությունը, որտեղ մանրամասն վերլուծվել ու գնահատվել են երկրամասի բնական և տնտեսական ներուժի, հասարակական արտադրության ճյուղային ու տարածքային կառուցվածքը։

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության առավել վաղ ձևավորված բաղադրիչներից է բնակչության աշխարհագրությունը, որն սկզբն. շրջանում (1930-ական թթ.) հենվել է գլխավորապես ժողովրդագր. հետազոտությունների վրա (Պ. Աբելյան, Զ. Կորկոտյան)։ Ավելի ուշ ուսումնասիրվել են բնակչության տեղաբաշխման ու տարաբնակեցման օրինաչափությունները՝ կախված հանրապետության տարածքի լեռն․ պայմաններից, աշխատանքային