Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Սնկաբանություն

Հայաստանի սնկերի տեսակների մասին առաջին հիշատակումները հանդիպում են բժիշկ-բնագետ Ամիրդովլաթ Ամասիացու (XV դ.) երկերում։

Մշակաբույսերի հիվանդությունների վնասակարության, տարածվածության բացահայտման և դրանց դեմ պայքարի կազմակերպման նպատակով 1929-ին ՀԽՍՀ ժողկոմատին կից կազմակերպվել է բույսերի պաշտպանության բաժին։ Ռուսաստանից գործուղվել են առաջին սնկաբան մասնագետներ Դ. Տետերևնիկովան ու Ա. Բաբայանը, որոնք սկզբնավորել են բույսերի հիվանդությունների ուսումնասիրությունը (ֆիտոպաթոլոգիա) և սնկաբանությունը (միկոլոգիա)։ Աշխատանքներ կատարվել են նաև ՀԳԻ-ում, Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում։ Հետազոտվել են մշակաբույսերի և օգտակար վայրի բույսերի հիվանդությունների վնասակարությունը, կենսաբանությունը, ինչպես նաև ցորենի, եգիպտացորենի, խորդենու, բամբակենու սնկային հիվանդությունները (Ն. Քեչեկ, Ա. Բաբայան, Դ. Տետերևնիկովա-Բաբայան)։

1950-ական թթ-ի վերջին Դ. Տետերևնիկովա-Բաբայանը հարուստ նյութ էր կուտակել արժեքավոր կերային հացազգիների հիվանդությունների հարուցիչների, բույսերի ժանգասնկային տեսակային կազմի վերաբերյալ։ Ա. Բաբայանի և Դ. Տետերևնիկովա-Բաբայանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են նաև հատապտղատու և պտղատու մշակաբույսերի, խաղողի հիվանդությունների ու դրանց հարուցիչների կենսաբանությունը։

Սնկաբանության հետագա զարգացումը կապված է ԵՊՀ-ում սնկերի կենսաբազմազանության, տաքսոնոմիական և էկոլոգ. խմբերի բացահայտման աշխատանքներով։ 1957-2000-ին Բուսաբանության ինստ-ում հանրապետության առանձին շրջաններում վայրի աճող բույսերի միկրոմիցետների միկոֆլորան ուսումնասիրել են Դ. Տետերևնիկովա-Բաբայանը, Ե. Հարությունյանը, Ս. Սիմոնյանը, Լ. Օսիպյանը, Ջ. Մելիք-Խաչատրյանը, Ջ. Աբրահամյանը, Մ. Թասլախչյանը, Ք. Ավագյանը, Ի. Մարտիրոսյանը, Ս. Նանագյուլյանը, Թ. Մամիկոնյանը, Հ. Բարսեղյանը և ուրիշներ։ Ս. Սիմոնյանը, Ս. Նանագյուլյանը հետազոտել են բնության հատուկ պահպանվող տարածքների միկոբիոտան, Ջ. Մելիք-Խաչատրյանը, Ս. Նանագյուլյանը՝ մակրոմիցետների բիոտան, Ջ. Աբրահամյանը, Լ. Օսիպյանը՝ հանրապետության սնկերի տարբեր էկոլոգ. խմբերի (հողային միկրոմիցետների, արդյունաբերական ձեռնարկությունների թափոններով աղտոտված հողի) կենսաբազմազանությունը, Լ. Օսիպյանը, Լ. Հակոբյանը՝ ջրային սնկերի, Մ. Թասլախչյանը, Ս. Նանագյուլյանը՝ կոպրոտրոֆ սնկերի, Լ. Օսիպյանը, Ջ. Աբրահամյանը, Ս. Նանագյուլյանը՝ միկոֆիլ սնկերի, Դ. Տետերևնիկովա-Բաբայանը, Մ. Թասլախչյանը՝ բրածո սնկերի, Ա. Եսայանը՝ գիշատիչ սնկերի, Լ. Օսիպյանը, Հ. Բատիկյանը, Ջ. Աբրահամյանը, Ս. Նանագյուլյանը, Ս. Բատիկյանը, Հ. Բարսեղյանը, Ն. Վերդյանը, Ի. Էլոյանը, Ե. Հովհաննիսյանը՝ մարդու բնակության և գործունեության միջավայրի սնկերի, Թ. Մամիկոնյանը՝ դեղորայքային բուս․ հումքի միկոբիոտաները, Լ. Օսիպյանը, Ռ. Շամիրխանյանը, Ա. Զաքարյանը՝ դեղաբույսերի, դեղանյութերի և սննդ. բույսերի, Լ. Օսիպյանը, Ա. Բատիկյանը՝ բուս․ և կենդ․ ծագման թարմ ու վերամշակված սննդամթերքի ախտածնային միկոբիոտան։ Արդյունքներն ամփոփվել են «Հայաստանի միկոֆլորան» բազմահատորյակի առաջին 7 հատորներում, նկարագրված են տարբեր խմբերի պատկանող սնկերը [Լ. Օսիպյան (1967, 1975), Ջ. Մելիք-Խաչատրյան, Ս. Մարտիրոսյան (1971), Դ. Տետերևնիկովա-Բաբայան (1977), Ջ. Մելիք-Խաչատրյան (1980), Դ. Տետերևնիկովա-Բաբայան, Մ. Թասլախչյան, Ի. Մարտիրոսյան (1983), Ս. Սիմոնյան (1994)]։ Տպագրության է պատրաստվում 8-րդ հատորը (Լ. Օսիպյան)՝ նվիրված մրկասնկերին։

1985-ին հրատարակվել է «Այսրկովկասի սնկերի որոշիչները»՝ ժանգասնկերի, պերոնոսպորային, ագարիկային սնկերի վերաբերյալ (Դ. Տետերևնիկովա-Բաբայան, Լ. Օսիպյան, Ջ. Մելիք-Խաչատրյան և ուրիշներ)։

1950-ական թթ-ից փորձարար․ աշխատանքներ են կատարվում Մատենադարանի ձեռագրերի թուղթը, մագաղաթը քայքայող միկրոմիցետների, նաև