Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրապահոցների օդի աղտոտվածության ուսումնասիրության ուղղությամբ (Զ. Խզմալյան, Ջ. Աբրահամյան, Ի. Էլոյան)։

ՀՀ ԳԱԱ Մանրէաբանության ինստ-ում Փ. Սարուխանյանն ուսումնասիրել է խմորիչների արտադրության մեջ օգտագործվող խմորասնկերի միկոբիոտան, Է. Աֆրիկյանը, Վ. Գոգինյանը, Ս. Դավթյանը և ուրիշներ՝ տիեզ. տեխնիկայում կիրառվող պոլիմերային նյութերի սնկակայունությունն ու ջերմասեր սնկերը։

Վերջին տարիներին ԵՊՀ-ում կատարվում են կենսատեխնոլոգ. ուղղվածության աշխատանքներ՝ գյուղատնտեսական և դեղաբան․ արդ-յան մեջ օգտագործվող բազիդիավոր մակրոմիցետների հեռանկարային շտամների որոնման նպատակով (Ս. Նանագյուլյան, Ս. Բադալյան)։ Լ. Օսիպյանը, Հ. Բատիկյանը, Կ. Գրիգորյանը, Ն. Վերդյանը հետազոտել են սննդամթերքի արդյունաբերական արտադրության ընթացքում սնկերի տոքսիգենությունը, Ջ. Աբրահամյանը, Ի. Շահազիզյանը, Վ. Մավիսակալյանը՝ արդյունաբերական նյութերը քայքայող սնկերը։

ՀՀ անկախացումից հետո մշակվել է տեղական արտադրության և ներկրված սննդամթերքի անվտանգության հայեցակարգ (Լ. Օսիպյան)։

Երևանի տարբեր կլինիկաներում և ԵՊՀ բուսաբանության ամբիոնում ուսումնասիրել են (Է. Դանիելյան, Մ. Միրաքյան, Կ. Բաբայան, Գ. Անդրիասյան, Տ. Հովսեփյան, Լ. Օսիպյան, Ջ. Աբրահամյան, Ս. Նանագյուլյան, Ե. Հովհաննիսյան և ուրիշներ) մարդու սնկային հիվանդությունների հարուցիչները։

1945-ին ԵՊՀ բուսաբանության ամբիոնում ստեղծվել է սնկաբան․ գիտական հերբարիում (ERMH), որը պարունակում է շուրջ 11 հազար նմուշ (2010)։ Սնկաբան․ հերբարիումի նյութն ընդգրկում է սնկերի մոտ 4500 տեսակ, ներառված են նաև հարևան և արտասահմ. այլ երկրների սնկատեսակներ։

Սկսվել են առանձին սնկատեսակների տաքսոնոմիայի ճշգրտման աշխատանքները մոլգենետիկ. մակարդակով։ Ներկայումս համացանցում տեղադրված է սնկերի հայերեն կայք (Ս. Նանագյուլյան)։

Մակրոսկոպիկ սնկերի հազվագյուտ և անհետացող տեսակների տվյալներն ընդգրկվել են «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում» (2010)։ Հանրապետությունում սնկաբան․ գիտության տարածման նպատակով ստեղծվել է «Էկոֆունգ» հայկական սնկաբան. ընկերությունը (2004, նախագահ՝ Ս. Նանագյուլյան)։

Ներկայումս ՀՀ-ում սնկաբան․ հետազոտությունների և կադրերի պատրաստման միակ կենտրոնը ԵՊՀ բուսաբանության ամբիոնն է։

Սիրանուշ Նահագյուլյան


Կենդանաբանություն

Հայաստանի ֆաունայի մասին առաջին տեղեկությունները հանդիպում են Ի. Շոպենի տնտեսաաշխարհագր. ակնարկներում (1852)։

Կենդբ. գիտական հետազոտությունները հանրապետությունում սկսվել են 1921-ից՝ ԵՊՀ-ում, Բնապատմ., ապա՝ Գյուղատնտեսական թանգարաններում։ Մեծ նշանակություն են ունեցել 1923-ին Ա. Շելկովնիկովի նախաձեռնությամբ կազմակերպված գիտարշավները հանրապետության ողջ տարածքում։

Հանրապետությունում գիտական կենդանաբանության հիմնադրմանը մեծապես նպաստել են Ս. Դալի, Տ. Սոսնինի, Ա. Լյայստերի, Ս. Չեռնովի, Ա. Գումիլևսկու՝ ողնաշարավոր կենդանիների, Մ. Տեր-Մինասյանի, Ա. Ռիխտերի, Ն. Պլավիլշչիկովի, Ն. Բորխսենիուսի, Գ. Մարջանյանի՝ անողնաշար կենդանիների, Ա. Տեր-Պողոսյանի, Է. Դավթյանի, Կ. Հախումյանի, Պ. Սվաճյանի՝ մակաբուծաբանության վերաբերյալ աշխատությունները։ Հանրապետության կենդ․ աշխարհի ուսումնասիրրության բնագավառում մեծ ավանդ ունեն նաև Ն. Ակրամովսկին, Հ. Ավետյանը, Ս. Յաբլոկով-Խնձորյանը, Գ. Ավագյանը, Մ. Տեր-Գրիգորյանը, Ա. Բաղդասարյանը, Ի. Դարևսկին, Պ. Ղամբարյանը, Բ. Գեյլիկմանը, Մ. Ադամյանը, Բ. Մարտիրոսյանը, Ս. Պապանյանը, Հ. Տերտերյանը, Ս. Վարդիկյանը և ուրիշներ։

Հետազոտությունների արդյունքում հավաքված բազմահարուստ նյութն ընդգրկում է կենդանիների տարբեր խմբեր՝ միջատներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ և այլն։ Այդ հավաքածուների հիման վրա կազմակերպվել է կենդբ. թանգարան [այժմ՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (ԿՀԷԳԿ) կազմում], որը կենդանաբանության ոլորտի առաջատար կենտրոն է։

Նախակենդանաբանություն։ Մարդու պարզագույն մակաբույծների ֆաունան, կենսաբանությունը և դրանց դեմ պայքարի միջոցառումներն ուսումնասիրվել են 1923-ին հիմնադրված Տրոպիկ. (այժմ՝ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության) ինստ-ում։ Հայկական անասնաբուժ. ԳՀԻ-ում Մ. Մամիկոնյանը հետազոտել է ընտանի և մասամբ՝ վայրի կենդանիների պարզագույն մակաբույծները։

Մալակոլոգիա։ Փափկամարմինների ուսումնասիրությամբ հիմնականում զբաղվել են ՀԽՍՀ ԳԱ Կենդանաբանության ինստ-ում (ԿԻ, Ն. Ակրամովսկի)։ Պարզվել է հանրապետության փափկամարմինների ֆաունայի տեսակային կազմը (155 տեսակ)։ Ն. Ակրամովսկին և Գ. Բաբայանը մշակել ու ներդրել են ջերմոցներում ծխախոտի սածիլները վնասող կողինջի դեմ պայքարի միջոցներ։ Պ. Սվաճյանը և Է. Դավթյանը հայտնաբերել են ֆասցիոլների, դիկրոցելիումի ու ոչխարների նեմատոդների միջանկյալ տեր հանդիսացող տեսակները։

Հելմինթոլոգիա։ ՀՀ ԳԱԱ ԿԻ-ում ուսումնասիրվել և բացահայտվել է վայրի և ընտանի կենդանիների հելմինթների