Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսակային կազմը, պարզվել է (Ս. Մովսեսյան, Ֆ. Չուբարյան, Մ. Նիկողոսյան) դրանց տարածվածությունը՝ ըստ կենդանիների կարգաբան․ խմբավորումների։ Հելմինթների ֆաունայի ուսումնասիրությունները հանրապետությունում սկսվել են 1920-ական թթ-ից՝ հայտնի գիտնական Կ. Սկրյաբինի և նրա աշակերտների նախաձեռնությամբ։ Այդ աշխատանքները շարունակել են Ե. Քալանթարյանը, Ե. Մաթևոսյանը, Է. Դավթյանը, Կ. Հախումյանը, Պ. Սվաճյանը, Գ. Գրիգորյանը, Վ. Հակոբյանը, Գ. Բոյախչյանը, Հ. Բադեյանը և ուր.։ Երևանի անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ում ուսումնասիրվել են ոչխարների թոքային նեմատոդների, ցեստոդների և մի շարք այլ հելմինթների կենսաբանությունն ու զարգացման փուլերը։ Կ.Հ-ում դասակարգվել են մակաբուծ. հիվանդությունների իմունաբան. վիճակները, առաջին անգամ բացահայտվել և ուսումնասիրվել են թաքնված հելմինթոզները, առաջարկվել են դրանց կանխարգելման նոր եղանակներ։ Ֆիտոնեմատոդների հետազոտությունները հանրապետությունում սկսվել են 1950-ական թթ-ից։ Պարզվել է (Հ. Պողոսյան, Ջ. Կարապետյան, Հ. Մկրտչյան) բաց և փակ գրունտներում մշակվող բազմատեսակ բույսերի վնասակար ֆիտոնեմատոդների տեսակային բազմազանությունը։

Տզաբանություն։ ԿԻ-ում Ա. Բաղդասարյանը, Է. Հարությունյանը և Ա. Օհանջանյանն ուսումնասիրել են տզերի մի քանի կարգաբան․ խմբեր, որոնցից շատերը գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուներ ու կենդանիների մակաբույծներ են, մասնավորապես՝ տետրանիխոիդ տզերի վերնաընտանիքը, էրոֆիոիդ, պարազիտիֆորմ, օրիբատիդ տզերը։ Հետազոտվել են գիշատիչ ֆիտոսեիդ տզերը, որոնք նվազեցնում են բուսակեր տզերի քանակը։ Նկարագրվել են այդ խմբերին պատկանող մի շարք նոր տեսակներ, բացահայտվել է տզերի շուրջ 2 հազար տեսակ։ Մշակվել է (Կ. Դիլբարյան) պտղատու այգիների վնասատուների դեմ պայքարի էկոլոգիապես անվտանգ եղանակ՝ ոչ թունավոր պոլիմերների կիրառմամբ։ Կենդանաբանության, ինչպես նաև Հայկական անասնաբուժ. ԳՀԻ-ներում զբաղվել են հիվանդություններ փոխանցող իքսոդային տզերի ֆաունայի և կենսաբանության հարցերով, հետազոտել են նաև մակաբույծ ու ազատ ապրող գամազային տզերը, բացահայտել են նրանց տերերին և բնակատեղերը։

Միջատաբանություն։ Հանրապետության ֆաունայում միջատները կազմում են անողնաշար կենդանիների տեսակային բազմազանության 90 %-ը՝ շուրջ 15-16 հազար տեսակ։ Միջատների ֆաունայի հիմն․ հետազոտությունները Հանրապետությունում կատարվել են ՀՀ ԳԱՍ ԿՀ-ում և այժմ էլ շարունակվում են ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ-ի կազմում գործող ԿԻ-ում։ Ուսումնասիրվել են գիտության ու տնտեսության համար ուշագրավ միջատների տարբեր խմբեր՝ Գ. Ավագյանը՝ ուղղաթևները, Ն. Ակրամովսկին՝ ճպուռները, Մ. Տեր-Գրիգորյանը՝ կոկցիդները, Է. Ակրամովսկայան՝ կիսակարծրաթևները, Ս. Վարդիկյանը և Ռ. Հարությունյանը՝ թիթեռները, Հ. Ավետյանը, Ե. Հերթևցյանը և Գ. Առաքելյանը՝ թաղանթաթևները, Հ. Տերտերյանը, Վ. Հովհաննիսյանը և Լ. Միրումյանը՝ երկթևները։ Միջատների ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են «Հայաստանի ֆաունայի» առանձին հատորներում։

Առավել խորությամբ ուսումնասիրվել են (Ա. Ռիխտեր, Ն. Պլավիլշչիկով, Մ. Տեր-Մինասյան, Ս. Յաբլոկով-Խնձորյան, Մ. Քալաշյան, Մ. Մարջանյան) բզեզները։ ՀԽՍՀ-ում միջատաբանության զարգացման բնագավառում ունեցած ավանդի համար 1985-ին Ս. Յաբլոկով-Խնձորյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական մրց-ի։

Ռ. Սարկիսովը, Ն. Մկրտչյանը, Ա. Սևումյանը, Վ. Զախարյանը մանրակրկիտ ուսումնասիրել են Արարատյան հարթավայրի բնաշխարհիկ արարատյան որդան կարմիրը, մշակել են փակ գրունտում նրա բազմացման եղանակները։ Ինստ-ի ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որդան կարմիրի պահպանման նպատակով, 1978-ին ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ Հոկտեմբերյանի շրջանում (այժմ՝ Արմավիրի մարզ) ստեղծվել է արգելավայր (200 հա)։

ԿԻ-ում Ս. Սարգսյանը, Ա. Ազիզյանն աշխատանքներ են կատարել նաև հանրապետության պտղատու մշակաբույսերի վնասատուի՝ խնձորենու պտղակերի դեմ գենետիկ․ պայքարի ուղղությամբ։ Միջատների ֆաունայի գնահատման աշխատանքների հիման վրա բացահայտվել