Էջ:Armenia Encyclopedia.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սերնդի գենետիկ․ բարդացման եղանակ՝ նոր հայրական ձևերով ազատ փոշոտման միջոցով (Վ. Գուլքանյան, Ս. Հովհաննիսյան), ծնող․ ձևերի ընտրության վրա հիմնված բարդ միջսորտային հիբրիդացման եղանակ (Ա. Անանյան), ծխախոտի ընտրասերման գենետիկ. հիմունքները (Ս. Բարսեղյան, Պ. Ներսիսյան, Ռ. Էդոյան)։ Կարևոր տվյալներ են ստացվել նաև ցորենի հիբրիդային մահացության, բույսերի ինքնահամատեղելիության ու համակցված ընդունակության գենետիկ․ մեխանիզմների (Գ. Բաբաջանյան, Գ. Սահակյան, Ա. Աղաջանյան) և բջջասաղմնաբանության (Ա. Արարատյան, Գ. Բենեցկայա, Հ. Բատիկյան) ոլորտներում։

ՀԳԻ-ում աշխատանքներ են կատարվել մշակաբույսերի վայրի ազգակիցների գենոֆոնդի ուսումնասիրման և օգտագործման ուղղությամբ (Պ. Ղանդիլյան), Բուսաբանության ինստ-ում՝ վայրի ֆլորայի բազմաձև պոպուլացիաների կորիզաբան․ ուսումնասիրություններ (Է. Նագարովա)։

1960-ական թթ-ից փորձարար․ մուտագենեզի և ռադիոզգայունության բջջագենետիկ. մեխանիզմների ուսումնասիրություններ են սկսվել ԳԱ բույսերի մուտագենեզի լաբորատորիաներում (Վ. Գուլքանյան, Վ. Ավագյան, Ռ. Բաբայան), ԵՊՀ-ում (Ն. Բեգլարյան), Երկրագործության (Ծ. Ավագյան, Ս. Սեմերջյան), Ֆիզիկայի (Ռ. Աթայան), Փորձարար․ կենսաբանության (ՓԿԻ) ինստ-ներում և Միկրոօրգանիզմների գենետիկայի և ընտրասերման ՀամԳՀԻ-ի հայկական մասնաճյուղում (Մ. Հովհաննիսյան)։

ՀՀ ԳԱ ՓԿԻ-ում կատարվել են պլազմիդների արտաքրոմոսոմային գեների մոլ. հիմքերի (Ռ. Զաքարյան), ԴՆԹ-ի կենսասինթեզի կինետիկայի քանակ․ պարամետրերի և բջիջների տարբերակման շարժընթացում նրա դերի (Յու. Մաղաքյան) վերաբերյալ ուսումնասիրություններ։ Ամինաթթուների տեխնոլոգ. ԳՀԻ-ում ստեղծվել են անփոխարինելի ամինաթթուներ սինթեզող միկրոօրգանիզմների շտամներ (Մ. Հովհաննիսյան)։ Բնության պահպանության ՀամԳՀԻ-ի Հայաստանի բնության պահպանության բաժնում աշխատանքներ են կատարվել գենետիկ․ մոնիթորինգի ուղղությամբ (Վ. Ավագյան)։

1930-ական թթ-ին ԵՊՀ-ում, Երևանի անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ում (Ա. Թամամշյան, Ա. Ռուխկյան, Մ. Առաքելյան), Անասնաբուծ-անասնաբուժ. ԳՀԻ-ում (Վ. Ոսկանյան, Ս. Սարգսյան), այնուհետև Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի, ինչպես նաև Կենդանաբանության ինստ-ներում շարունակվել են կենդանիների գենետիկայի և ընտրասերման բնագավառի աշխատանքները։ Աշխատանքներ են կատարվել անհետացող տեսակների՝ հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի գենոֆոնդի պահպանման ու վերականգնման, ինչպես նաև նրանց և ընտանի ձևերի հիբրիդացման ուղղությամբ (Լ. Մինասյան)։

Երևանի անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ի գենետիկայի և կենդանաբանության ամբիոնում (այժմ՝ ՀԱՀ-ի կազմում) ուսումնասիրություններ են կատարվել կենդանիների ինբրիդինգի և հետերոզիսի երևույթների (Մ. Առաքելյան), գյուղատնտեսական կենդանիների պոլիմորֆիզմի կենսբ. էության (Վ. Զորանյան) պարզաբանման ուղղությամբ։ Հայկական անասնաբուծության և կերարտադրության ԳՀԻ-ի գյուղտնտեսական կենդանիների գենետիկայի և ընտրասերման բաժնում ուսումնասիրվել են խոշոր եղջերավոր կենդանիների ցեղի կազմվածքային և տնտեսական օգտակար հատկանիշների գենետիկայի խնդիրները (Վ. Ոսկանյան)։ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստ-ում Ս. Կարապետյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների մթերատվության բարձրացման գենետիկայի հարցեր։

Հանրապետությունում գենետիկ․ հետազոտությունները վերսկսվել են 1965-ից ԵՊՀ-ում՝ Հ. Բատիկյանի ջանքերով. մեծ է Ն. Տիմոֆեև-Ռեսովսկու և նրա աշակերտների ու համախոհների (Ծ. Ավագյան, Ռ. Աթայան, Ա. Զուրաբյան, Է. Հակոբյան) դերը։ Ներկայումս հետազոտվում են մուտագենեզի մոլ. մեխանիզմները, զարգանում է բժշկ. բջջագենետիկան (Ռ. Հարությունյան և ուրիշներ)։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության (Ն. Քոչար), Մոլ. կենսաբանության (Լ. Եպիսկոպոսյան) ինստ-ներում, Բժշկ. գենետիկայի և առողջության առաջնային պահպանման (Թ. Սարգսյան), ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման (Ի. Սիմոնյան) ԳՀ կենտրոններում զբաղվում են պոպուլացիոն, մարդաբան. և բժշկ. գենետիկայի խնդիրներով։ Մոլ. կենսաբանության ինստ-ում Ա. Բոյաջյանի ղեկավարությամբ զբաղվում են իմունոգենոմիկայի, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱ կենտրոնում (Հ. Հովհաննիսյան)՝ մանրէների գենետիկայի և ընտրասերման հարցերով։

Հանրապետությունից դուրս նույնպես գործել են հայ գենետիկներ։ Ս. Ալիխանյանի նախաձեռնությամբ ԽՍՀՄ-ում կազմակերպվել է հակաբիոտիկների, ավելի ուշ՝ ամինաթթուների լայնածավալ արտադրություն, կատարվել են գենետիկ․ ճարտարագիտական առաջին ուսումնասիրությունները, հիմնադրվել է Գենետիկայի պետական ԳՀԻ, որը ներկայումս ՌԴ-ի առաջատար կենսատեխնոլոգ. հաստատությունն է։ Նրա ջանքերով ՀՀ-ում զարգացել է մանրէների գենետիկան և կենսատեխնոլոգիան։ Բժշկ. գենետիկայի բնագավառում ԽՍՀՄ-ում կարևորագույն ներդրում են ունենցել Մ. Վարդանյանն ու Լ. Բադալյանը։ Բույսերի գենետիկ․ ճարտարագիտության բնագավառում ՌԴ առաջատար մասնագետներից է Է. Փիրուզյանը։

Ֆրանսիայում են գործում զարգացման գենետիկայի ճանաչված գիտնական Դ. Պաուլին-Սոլաքյանը, գենետիկ. ճարտարագիտության անվանի մասնագետ Վ. Սաքանյանը և ուրիշներ։

Ռուբեն Հարությունյան, Վյաչեսլավ Ավագյան