Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ն. Խոստիկյան, Ա. Կանայան, Ա. Զիլֆյան և ուրիշներ)։

Ուռուցքների վաղ ախտորոշման նպատակով ներկայումս կատարվում են հյուսվածաքիմիական և բջջագենետիկ. եղանակների ներդրման աշխատանքներ, ինչպես նաև ՀՀ-ում շատ տարածված պարբեր. հիվանդության ձևաբանահյուսվածաքիմիական և գենետիկ. ուսումնասիրություններ։

Մանկ. ախտաբան. և գործն․ անատոմիայի բնագավառում մեծ է Ջ. Գևորգյանի ներդրումը։

Ամբիոնի աշխատակիցները գիտագործն. բժշկ. գործունեություն են ծավալում նաև Երևանի և մարզերի կլինիկաներում ու հիվանդանոցներում, օգնում են կլինիցիստներին ինչպես հիվանդների կյանքի ընթացքում հիվանդությունները ճիշտ ախտորոշելու, այնպես էլ դիահերձումների ժամանակ մահվան պատճառը ճիշտ որոշելու համար։

ԱԱԻ-ի համապատասխան ամբիոնում (վարիչ՝ Բ. Բալայան) ուսումնասիրվում են սրտի սուր անբավարարությունից հանկարծամահության ժամանակ սրտամկանում առաջացած փոփոխությունները։

Նելլի Խոստիկյան
Ախտաբանական ֆիզիոլոգիա

Ախտաբան. ֆիզիոլոգիայի բնագավառում ուսումնասիրություններն սկսվել են 1934-ին ԵԲԻ-ում Ի. Բախրոմեևի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի հիմնադրմամբ։ Ուսումնասիրվել են օրգանիզմում նյութափոխանակության, ներզատիչ համակարգի, արյունաստեղծ օրգանների, պաշտպանողահարմարվող. շարժընթացների վիճակը մահացման և վերակենդանացման պայմաններում, ինչպես նաև այդ շարժընթացների վրա օրգանիզմի՝ բնականոնից ցածր և բարձր ջերմաստիճանների, տենդի, ճառագայթման, այրվածքների և հղիության ազդեցությունների հարցերը։ Պարզել են, որ օրգանիզմի նախնական հարմարեցումը թթվածնային քաղցին (օր.՝ բարձրադիր վայրերում) հանգեցնում է կլինիկ. մահվան երկարացման մինչև 10-12 ր (Ա. Սարգսյան, Ս. Խաչատրյան)։

Օրգանիզմի վրա փորձարար․ բարձր մթնոլորտային ճնշման ազդեցության դրսևորումների ախտածնային մեխանիզմների ուսումնասիրությամբ պարզել են գերճնշումային պայմաններում առնետների գլխուղեղում ամոնիակագոյացման, տարբեր օրգաններում նյութափոխանակային տեղաշարժերի առանձնահատկությունները (Ս. Խաչատրյան, Գ. Ադամյան, Մ. Մարտիրոսյան, Գ. Նավասարդյան, Ս. Պապյան, Ա. Ղազարյան, Վ. Խաչատրյան, Ա. Խարապան, Մ. Պարունակյան)։

1994-ից ամբիոնում (վարիչ՝ Գ. Նավասարդյան) կատարվող փորձարար․ հետազոտություններն ուղղված են մարդու կյանքում համապարփակ ռիսկի գործոնների՝ սակավաշարժության և տարիքի ազդեցության հիմնահարցերի պարզաբանմանը։ Հատկապես կարևորվել են «սակավաշարժություն-հաղթահարում-վնասում» եռյակի տարբեր օղակների մեխանիզմների բացահայտման, դրանց հարաբերակցության խնդիրները, որոնք առնչվում են առողջ ապրելակերպի, կյանքի որակի ապահովման, օրգանիզմի հարմարվողականության և նրա վնասման սահմանագծման, համարժեք վարքաբանության մշակման հետ։ Գ. Նավասարդյանի ղեկավարությամբ փորձարար․ ճանապարհով պարզաբանվել են՝

ա. հակածինային բեռնվածության և քրոնիկ․ սակավաշարժության զուգորդման պայմաններում զարգացող փոփոխությունների հիմն․ որոշիչները,

բ. կրկնվող սակավաշարժության տարբեր ժամկետներում ու պասսիվ վերահարմարումից (ռեադապտացիա) հետո առնետների մաշկում և գլխուղեղի ջրաձիու գալարում (հիպոկամպ) զարգացող կառուցվածքաֆունկցիոնալ, էլեկտրաֆիզիոլոգ. տեղաշարժերի բնութագրիչները,

գ. ուղեղիկ-կախյալ վարքային ռեակցիաներն ուղեղիկում, լիպիդային գերօքսիդացման ակտիվությունը և բջջակառուցվածքային տեղաշարժերը։

Ա. Գրիգորյանի ներդրած ուղեղիկ-կախյալ հատուկ վարքային թեստերի մարտկոցի օգնությամբ լուսաբանվել են աշխատանքային հիշողության մեջ ուղեղիկի մասնաբաժինը, սուր և քրոնիկ․ սակավաշարժության պայմաններում տարեց առնետների հիպոկամպային վարքային բջջաֆունկցիոնալ տեղաշարժերի առանձնահատկությունները։

Ամբիոնում (վարիչ՝ Ս. Ավետիսյան) հետազոտություններ են կատարվում սակավաշարժ տարեց կենդանիների գլխուղեղում նյարդակազմափոխ. փոփոխությունների