Տնտեսվարման նոր պայմաններում բացահայտվել են գյուղատնտեսության քիմիացման հետ կապված գյուղ․ բնակչության առողջության ժամանակակից խնդիրներ, հիմնավորվել կանխարգելման ուղիները (Ա. Թադևոսյան)։ Ուսումնասիրություններ են կատարվում ՀՀ բնակչության բժշկ. սպասարկման մատչելիության, ծառայությունների կազմակերպման հարցերի վերաբերյալ (Ա. Հայրապետյան, Մ. Մարդիյան, Ա. Թադևոսյան)։
ԲԿԻ-ում 1987-ին ստեղծվել է սոցիալական հիգիենայի և առողջապահ-յան կազմակերպման ամբիոն (Թ. Խաչատրյան), որտեղ զբաղվել են բացառապես առողջապահ-յան կազմակերպիչների հետդիպլոմային ուսուցմամբ, ՀՀ առողջապահ-յան համակարգում նոր տնտեսական մեխանիզմների ներդրմամբ և եղանակների կատարելագործմամբ, պերինատալ մահացության պատճառների ուսումնասիրությամբ (Թ. Խաչատրյան, Ժ. Սահակյան)։ Մշակվել և ներդրվել են բուժքույր․ գործի զարգացման և կրթության հայեցակարգը ՀՀ-ում (Հ. Քուշկյան), ուսումնասիրվել են ՀՀ-ում առավել տարածված ներզատ. հիվանդությունների բուժման արդի կազմակերպչ. խնդիրները, մշակվել դրանց հաղթահարման գիտական հիմունքները (Դ. Դումանյան), կատարվել են ուսումնասիրություններ նոր պայմաններում բժշկ. օգնության կազմակերպման ու ֆինանսավորման վերափոխումների ուղղությամբ (Ա. Տեր-Գրիգորյան), մշակվել առաջնային բժշկասան. օգնությունից ընտանեկան բժշկության անցման ռազմավարությունն ու մեթոդաբանությունը (Ս. Հովհաննիսյան)։ Մշակվել և հրատարակվել են մասնագիտական գրքեր ու ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ «Առողջապահության կառավարում, տնտեսագիտություն և ֆինանսավորում շուկայական հարաբերությունների պայմաններում» (Թ. Խաչատրյան, Թ. Տոնոյան, Մ. Լեպյան, 2002), «Սանիտարական վիճակագրություն» (Թ. Խաչատրյան, Լ. Դանիելյան, 2004)։
Հայաստանում տարածված վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նպատակով 1922-ին՝ Երևանում, ապա նաև շրջաններում ստեղծվել են սանիտարահամաճարակային առաջին կազմակերպությունները։ Վերացվել են խոլերան, բնական ծաղիկը և հետադարձ տիֆը։ Մալարիայի և այլ մակաբուծ. հիվանդությունների հայտնաբերման, բուժման և կանխարգելման արդյունավետ համալիր միջոցառումների մշակման ու կիրառման նպատակով հիմնադրվել է Տրոպիկ. ինստ-ը, որը ղեկավարել են Ն. Հակոբյանը, Մ. Քեշիշյանը, Ե. Կարապետյանը, Ք. Փիրումովը, Ա. Ծատուրյանը։ 1930-ին ստեղծվել է Սանիտարաբակտերիաբան. ինստ-ը (ղեկ-ներ՝ Ք. Արխիպյանց, Ն. Հակոբյան, Բ. Աստվածատրյան, Մ. Մելիք-Քարամյան, Ա. Գալստյան, Հ. Հովհաննեսյան)։ 1955-ին այդ 2 ինստ-ների միավորմամբ ստեղծվել է Համաճարակաբանության և հիգիենայի ինստ-ը (տնօրեններ՝ Գ. Պապովյան, Ա. Զաքարյան), որը 1971-ին վերանվանվել է Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստ-ի (տնօրեններ՝ Ա. Զաքարյան, Կ. Դեղձունյան, Գ. Ղուկասյան, Յու. Ալեքսանյան, Գ. Մելիք-Անդրեասյան՝ 2007-ից)։ 1927-ին Երևանում հիմնադրվել է ՀԽՍՀ-ում առաջին սանիտարահիգիենային լաբորատորիան, իսկ 1935-ին՝ ԵԲԻ համաճարակաբանության և բժշկ. մակաբուծաբանության ամբիոնը (վարիչ՝ Ա. Ալեքսանյան)։ Միաժամանակ շրջաններում ստեղծվել են սանիտարահամաճարակային կայաններ։ 1953-ին հանրապետությունում վերացել է տրոպիկ. մալարիան, իսկ 1963-ին՝ մալարիան ընդհանրապես (Ք. Փիրումով, Հ. Ազատյան, Մ. Սալինյան, Ա. Չուբկովա, Կ. Դեղձունյան և ուրիշներ)։
Ուսումնասիրություններ են կատարվել լեյշմանիոզների, մլակային տենդի համաճարակաբանության, կլինիկայի և էկոլոգիայի բնագավառներում, որոնք նպաստել են պայքարի ու կանխարգելման արդյունավետ միջոցառումների մշակմանը և այդ հիվանդությունների վերացմանը (Ա. Չուբկովա, Կ. Դեղձունյան, Ռ. Կարապետյան, Շ. Մնացականյան և ուրիշներ)։
Մշակվել են հակահամաճարակային միջոցառումներ, որոնք ապահովել են հանրապետությունում մալարիայի, հետադարձ տիֆի վերացումը և հելմինթոզների նվազեցումը (Ա. Բադալյան, Հ. Մարգարյան, Ջ. Ավագյան, Ա. Գոչունյան և ուրիշներ)։ Մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարվել միաբջիջ միկրոօրգանիզմներից առաջացող աղիք․ հիվանդությունների վերաբերյալ։ Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծների (մտրակավորներ, սպորավորներ և ինֆուզորիաներ) շատ տեսակներ, որոշվել են դրանց դերը տեղական ախտաբանության մեջ, ազգաբնակչության վարակվածության աստիճանը, վարակակրության հարցերը (Կ. Ոսկանյան, Ս. Սեմերջյան)։ Հայտնաբերվել է Entamoeba histolytica-ի նոր ուլտրակառուցվածք (Շ. Մաթևոսյան, Հ. Կարապետյան, Ա. Ծատուրյան, Մ. Սարգսյան, Կ. Հովնանյան և ուրիշներ)։ 1959-ին Հ. Կարապետյանին հաջողվել է ստանալ լյամբլիաների աճեցման արհեստ․ սննդ. միջավայր, որն ունի համաշխ. ճանաչում։ Համաճարակաբան. ուսումնասիրություններով բացահայտվել է, որ Հայաստանում տարածված են 20 տեսակի ճիճվային հիվանդություններ (Ե. Քալանթարյան), հատկապես՝ ասկարիդոզ։ Ճիճվային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման բնագավառում Ե. Քալանթարյանն աշխարհում առաջինն է հայտնաբերել Trichostrongilus axei (1924) և Trichostrongilus Skrjabini Kalantarian (1932) մակաբույծները։
Աշխատանքներ են կատարվել մակաբուծ. հիվանդությունների (էխինոկոկոզ, տոքսոպլազմոզ, տոքսոկարոզ)