Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմունաախտորոշման ուղղությամբ (Մ. Ջամբազյան, Վ. Դավիդյանց, Ա. Քեշիշյան, Հ. Հովսեփյան)։

Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստ-ում Ա. Ալեքսանյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են դիֆթերիայի, որովայնային տիֆի, դիզենտերիայի, բծավոր տիֆի, բրուցելոզի, բնական օջախայնություն ունեցող մի շարք հիվանդությունների համաճարակաբանության, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր։ Ա. Ալեքսանյանն առաջարկել է դիֆթերիայի դեմ կանխարգելիչ պատվաստումների արդյունավետ եղանակ, որը նպաստել է Հայաստանում, ԽՍՀՄ-ում հիվանդացության մակարդակի, ինչպես նաև վարակակրության կտրուկ նվազեցմանը։

Հանրապետական հակաժանտախտային կայանում (այժմ՝ Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն) աշխատանքներ են ծավալվել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների (բնական ծաղիկ, ժանտախտ, խոլերա) դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ (Ա. Մնացականյան, Ս. Մկրտչյան, Հ. Հովասափյան, Մ. Շեխիկյան, Մ. Մանխիկյան և ուրիշներ)։ Ուումնասիրվել են տուլարեմիայի էպիգոոտոհամաճարակաբան. յուրահատկությունները, տիպավորվել են հանրապետությունում նրա բնական օջախները, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ձեռնարկել պայքարի և կանխարգելման առավել արդյունավետ միջոցառումներ (Վ. Զիլֆյան)։ Կարևոր աշխատանքներ են կատարվել հատկապես աղիք․ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ (Վ. Միքայելյան, Վ. Ալեքսանյան)։ Հաստատվել է, որ Հայաստանում շրջանառում են որովայնային տիֆի հարուցիչների 19 և պարատիֆի 7 ֆագոտիպեր (Ա. Մկրտչյան, Գ. Ղուկասյան, Ի. Տոնոյան)։

Զբաղվել են նաև դիզենտերիայի պատճառագիտության (Ա. Միրզաբեկյան), դիզենտերիայի և դրա նման հիվանդությունների տարբերակման (Ռ. Մանվելյան) հարցերով, ապացուցվել է դիզենտերիայի կանխարգելման արդյունավետությունը ֆագի օգնությամբ (Ա. Գալստյան)։ Լուսաբանվել են դիզենտերիային բակտերիաների ժառանգ․ յուրահատկությունները, ինչպես նաև էշերիխիաների և սալմոնելների կոլիցենոգենության հարցերը (Ս. Մնացականով)։ Կատարվել են հետազոտություններ ռոտավիրուսային վարակի ախտորոշման և համաճարակաբան․ օրինաչափությունների հայտնաբերման վերաբերյալ (Ա. Դանիլով, Ի. Թորջյան, Կ. Մանուկյան, Գ. Մելիք-Անդրեասյան)։

Ներկայումս ուսումնասիրվում են սննդի միջոցով փոխանցվող տարբեր վարակների (իերսինիոզ, կամպիլոբակտերիոզ, լիստերիոզ, սալմոնելոզ) համաճարակաբան. շարժընթացի և հարուցիչների կենսբ. հատկությունները (Յու. Ալեքսանյան, Գ. Ղուկասյան, Տ. Խաչատրյան, Ա. Ցականյան և ուրիշներ)։

Հետազոտվել է բրուցելոզը, ճշտվել է դրա տարածվածությունը՝ ըստ առանձին կլիմ. գոտիների, հիմն․ վարակի աղբյուրների (կենդանիներ), հստակեցվել են վարակի փոխանցման մեխանիզմի յուրահատկությունները, պայքարի և կանխարգելման միջոցառումները։ Բրուցելոզով հիվանդացության նվազեցման նպատակով կիրառվել են անասնաբուժ. և առողջապահ․ համալիր միջոցառումներ (Ա. Մայրապետյան, Ա. Մնացականյան, Ֆ. Ծատուրյան)։ Աշխատանքներ են կատարվել լեպտոսպիրոզների, «Քյու» տենդի, ռիկետսիոզների հայտնաբերման, պատճառագիտության, համաճարակաբանության, հարուցիչների յուրահատկությունների վերաբերյալ (Ս. Ռոստոմյան, Մ. Կոծինյան)։

1972-ից հետազոտվել են Հայաստանում արբովիրուսային հիվանդությունների հարուցիչները, հայտնաբերվել են նոր արբովիրուսներ, ուսումնասիրվել դրանց բնական օջախները և կազմվել քարտեզներ (Վ. Ավետիսյան, Վ. Զաքարյան, Հ. Հովհաննիսյան, Դ. Մանուկյան, Ս. Շահնազարյան և ուրիշներ)։

1990-ական թթ-ին, մալարիայի դարձի պայմաններում, պայքարի և կանխարգելման արդյունավետ միջոցառումների շնորհիվ 2005-ին հաջողվել է կանխել մալարիայի տարածումը և տեղական դեպքերի առաջացումը (Վ. Դավիդյանց, Ա. Վանյան, Գ. Գրիգորյան, Ա. Քեշիշյան, Դ. Մանուկյան, Լ. Ավետիսյան և ուրիշներ)։

Հետազոտվել են մանկ․ վարակիչ հիվանդությունները, բացահայտվել դրանց համաճարակաբան․ առանձնահատկությունները, կիրառվել վակցինականխարգելման եղանակներ, կազմակերպվել են