Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանաձոր առողջավայրերում ստեղծել են առողջարաններ, սկսել են օգտագործել շշալցված հանք. ջրեր (Գ. Աղաջանյան, Ժ. Թոփչյան)։

Տրվել են Դիլիջանի, Ջերմուկի, Սևանի ավազանի, Արեգունու լճափի, Շիրակի սարահարթի կլիմ. բնութագրերը։ Կլինիկայում և փորձարար. ճանապարհով ուսումնասիրվել են օրգանիզմի վրա ֆիզիկական գործոնների ֆիզիոլոգ. ազդեցության մեխանիզմները՝ համակարգային, բջջային և մոլ. մակարդակներով։ Աշխատանքներ են կատարվել ֆիզիոթերապևտիկ գործոնների առավել արդյունավետ չափաքանակների օգտագործման, ռեժիմի, ազդեցության տևողության, օրգանիզմի վրա դրանց գործադրման նոր հատվածների բացահայտման ուղղությամբ։ Մշակվել են սրտի արատների, աթերոսկլերոզային կարդիոսկլերոզի բուժման ցուցումներն ու հակացուցումները Արզնի առողջարանում։ Հիմնավորվել է իշեմիկ և հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ առողջարանի համալիր և առանձին բուժիչ գործոնների ազդեցությունը։ Բացահայտվել է ֆիզիկական մի շարք գործոնների (ինդուկտոթերմիա, դեցիմետրային, սանտիմետրային ալիքներ) դրական ազդեցությունը հիպերտոնիկ հիվանդության սկզբն. փուլերում։

Մշակվել են առանձին նյարդ․ հիվանդությունների առողջարանային բուժման արդյունավետության բարձրացման հարցեր, բացահայտվել «Ջերմուկ» հանք․ ջրի բուժ․ ազդեցության մեխանիզմները՝ գոտկային և պարանոցային նյարդարմատաբորբի, վեգետատիվ բազմանյարդաբորբի ժամանակ։ Ծայրամասային նյարդ․ համակարգի հիվանդությունների բուժման համալիրում առաջնային է համարվել տորֆաբուժությունը, մշակվել են դեղանյութերով էլեկտրոֆորեզի եղանակներ։

Աշխատանքներ են կատարվել ստամոքսաղիք. համակարգի հիվանդությունների ֆիզիոբալնեոլոգ. բուժման բնագավառում, հաստատվել է Հանքավանի և Ջերմուկի հանք․ ջրերի դրական ազդեցությունն այդ հիվանդությունների դեպքում (Ա. Մելիք-Ադամյան, Տ. Մնացականով, Գ. Աղաջանյան)։

Ուսումնասիրվել են լեռն․ կլիմայի և բարձունքային թերթթվածնության ազդեցությունը սրտի արատների, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզով և հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողների վրա։

Ռեֆլեքսաբուժության բնագավառում մշակվել է խցանող էնդարտերիտի բուժման նոր եղանակ, ստեղծվել ջերմաասեղնածակման նոր սարք։ Պարզվել է ծայրամասային նյարդ․ համակարգի ողնածին (վերթեբրոգեն) ախտահարումների ժամանակ բազմաթիվ ֆիզիկական գործոնների հետ ասեղնաբուժության զուգակցման բուժ․ արդյունավետությունը։ Ուսումնասիրվել են Արզնու հանք․ ջրերով լոգանքների ազդեցությունը սրտի պսակային շրջանառության, սրտամկանի նյութափոխանակության (Ս. Միրզոյան, Է. Հովհաննիսյան), գլխուղեղի նյութափոխանակության, արյան շրջանառության և ֆունկցիայի վրա։

Ներկայումս ԿՖԲ ԳՀԻ-ն տարածքային նշանակություն ունեցող, միջազգայնորեն ինտեգրված, վերականգնող․ բժշկության բազմապրոֆիլ գիտագործն. և ուսումնական կենտրոն է։ 2002-ին ինստ-ը մշակել և աստիճանաբար իրականացնում է ԿՖԲ ԳՀԻ-ի արդիականացման և զարգացման նոր ռազմավարություն։ Այժմ ինստ-ի գործունեության հիմն․ ուղղություններից կարևորագույնը առողջ մարդու առողջության պահպանումն է, բնակչության առողջ ապրելակերպի արդյունավետ նորմերի համակարգի ձևավորումը և մարդու կյանքի որակի բարձրացումը։ Ինստ-ում մշակվում են կանխարգելիչ ու վերականգնող․ բժշկության բնագավառների ֆիզիկական գործոնների, բնական բուժ-առողջարար. միջոցների, առողջարար․ և բուժիչ սննդի, համաչափ ֆիզիկական ակտիվության, էկոանվտանգ վերականգնող. տեխնոլոգիաների մշակման ու ներդրման հիմնահարցեր։ Դրանց իրականացման համար կարևոր են վերականգնող. բժշկության բնագավառում առաջատար և տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը, համակարգային մոտեցման իրականացումը, ապացուցող. բժշկության չափանիշներին համապատասխանող միջազգ. չափորոշիչների, սանդղակների, ֆունկցիոնալ թեստերի, միասնացված արձանագրությունների տեղայնացումն ու համակարգչային մոդելների լայնորեն կիրառումը։ Ինստ-ի արդիականացման և զարգացման հայեցակարգի շրջանակներում մշակվել են միջազգային պահանջներին համապատասխանող բազմապրոֆիլ վերականգնող․ կենտրոնի