է, իմունացման ծրագրի ազգային դասավանդող Կ. Պողոսյանը՝ ՀՀ-ում կրծքով սնուցման խրախուսման ազգային ծրագրի համակարգող, Ս. Հարությունյանը՝ մանկ․ սնուցման հարցերով ԱՀԿ-ի միջազգային փորձագետ և այլն։
Մանկաբուժ. կլինիկայի հենակետում 2005-ին բացվել է Մուկովիսցիդոզի կենտրոն, որի աշխատակիցներ Վ. Բաղդասարյանը, Ա. Քրիստոսդուրյանը, Ս. Հարությունյանը բազմիցս վերապատրաստվել են Մոսկվայի համանուն կենտրոններում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում։ Հայաստանի Մուկովիսցիդոզի կենտրոնը Cystic Fibrosis European Union-ի, Cystic Fibrosis Foundation. European Union of Rare Diseases-ի, Cystic Fibrosis Worldwide-ի անդամ է։ 2006-ից կենտրոնում իրագործում են մուկովիսցիդոզով հիվանդների դիսպանսերային հսկողություն։ Կենտրոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Գենետիկայի կենտրոնի (ղեկ.՝ Թ. Սարգսյան), «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի, ՌԴ համանուն կենտրոնի (ղեկ.՝ Ն. Կապրանով) հետ։
Հանրապետության մանկաբուժ. ծառայության զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել 1965-ին ԵԲԻ մանկ․ վիրաբուժության ամբիոնի հիմնադրումը (վարիչներ՝ Է. Մարտիկյան՝ 1965-75, Ա. Վանյան՝ 1975-97, Ա. Բաբլոյան՝ 1997-ից)։
1978-ին Ա. Բաբլոյանը հանրապետությունում առաջինն է կատարել ավազանամիզածորանային հատվածի պլաստիկա՝ երիկամի ջրակալման ժամանակ, իսկ 1979-ին՝ երեխաների միզապարկ-միզածորանային հակառեֆլուքսային վիրահատություն։ 1982-ից Երևանում գործող նրա ղեկավարած միակ մանկ․ ուրոլոգ․ բաժանմունքում 1990-ին ստեղծվել է մասնագիտացված ուրոնեֆրոլոգ. և մանկ․ վիրաբուժության կենտրոն, որի հիմքի վրա բացվել է հանրապետությունում մանկ․ հեմոդիալիզի առաջին ծառայությունը։ 1991-ին Ա. Բաբլոյանը ՀՀ-ում առաջինն է իրականացրել երեխաների երիկամների փոխպատվաստում, որով հիմք է դրվել երեխաների, հետագայում նաև մեծահասակների երիկամների փոխպատվաստման ծրագրի։ Նրա ջանքերով 2003-ին ստեղծվել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն, որտեղ ծավալվել է աշխարհի առաջնակարգ կլինիկաներին հատուկ ախտորոշիչ, բուժ․ և կանխարգելիչ աշխատանքներ։
Այդ ամբիոնի աշխատանքներում մեծ ներդրում ունի Ա. Վանյանը, որը հանրապետությունում մանկ․ վիրաբույժի որակավորում ունեցող առաջին գլխավոր մասնագետն է, ստեղծել է մանկ․ վիրաբուժ. դպրոց։
2007-ին մանկաբուժության և մանկ․ վիրաբուժության ամբիոնների վերակազմակերպմամբ ձևավորվել են մանկաբուժության և մանկ․ վիրաբուժության № 1 (վարիչ՝ Ա. Բաբլոյան) և № 2 (վարիչ՝ Ռ. Բարսեղյան) ամբիոնները, որոնք 2011-ին կրկին առանձնացել են՝ որպես մանկաբուժության № 1 և մանկ․ վիրաբուժության № 2 ամբիոններ։
Ներկայումս Ա. Բաբլոյանի, Ս. Առաքելյանի, Ն. Դալլաքյանի, Ա. Ասլանյանի և ուրիշներ ջանքերով մանկ․ վիրաբուժությունը ՀՀ-ում հասել է մեծ հաջողությունների, նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ հնարավոր է դարձել մի շարք բարդ և եզակի վիրահատությունների իրականացումը, մանկ․ հասակի ուրոնեֆրոլոգ., ստամոքսաղիք. (կերակրափող), թոքային («Սուրբ Աստվածամայր» ԿՀ-ում), ոսկրաբան. վիրաբուժության, երիկամների փոխպատվաստման, ինչպես նաև դրունքային հիպերթենզիայի պահպանող․ ու վիրաբուժ. բուժման ոլորտներում։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում Ա. Բաբլոյանի ղեկավարությամբ պաշտպանվել են հիպոսպադիայի վիրաբուժ. շտկման (Ս. Առաքելյան), հալոպիրիդոլային անզգայացման ժամանակ մետալոպրոտեինների դերին (Մ. Շաքարյան), ուրոդինամիկ խանգարումներին (Վ. Ավագյան) և Հայաստանում երեխաների միզաքարային հիվանդության ծագումնաբանության (Ն. Արիկյանց), առողջապահ-յան կազմակերպման հարցերին նվիրված ատենախոսություններ։
Մանկաբուժության և մանկ․ վիրաբուժության № 2 ամբիոնի հենակետ՝ Համալսարան․ վիրաբուժ. կլինիկայում զբաղվում են երեխաների որովայնային և թարախային վիրաբուժ. հիվանդությունների բուժման, ինչպես նաև նորածնային վիրաբուժության հարցերով (Գ. Էյրամջյան, Ա. Ասլանյան, Մ. Ռոստոմյան), կատարվում են որովայնի խոռոչի բաց և ընդերադիտ. եղանակով (Ա. Ասլանյան) վիրահատություններ։ Նորածինների վիրաբուժության հիմնախնդիրը զարգացման բազմաթիվ արատների շտկումներն են։
1968-ին հրատարակվել է (Է. Մարտիկյան, Վ. Սարուխանյան) «Մանկական վիրաբուժություն» առաջին հայերեն դասագիրքը, 1996-ին՝ Ա. Բաբլոյանի, Ա. Վանյանի, Գ. Մհոյանի «Մանկական վնասվածքաբանություն» և «Մանկական օրթոպեդիա» (2000) գործն․ ձեռնարկները, «Մանկական վնասվածքաբանություն և օրթոպեդիա» (2004) գիրքը։
Հրատարակվել են բազմաթիվ դասագրքեր՝ Ա. Սարաֆյանի «Մանկան անատոմիան» (1983), Լ. Վարդանյանի և Գ. Քյալյանի՝ մանկ․ հասակի կառուցվածքակազմաբանությանը նվիրված «Անատոմիան» (1996) և այլն։
Ախտաբան․ անատոմիայի մանկ․ կենտրոնը հանրապետության մանկ․ ախտաբանաանատոմ. ծառայությունն ապահովող միակ հաստատությունն է, որտեղ կատարվում են նաև հյուսվածաբան., վիրուսամանրէաբան. և բջջաբան. տարբեր գիտական և գործն․ հետազոտություններ. դրանք ամփոփվել են 250-ից ավելի գիտական հրապարակումներում (նաև մանկաբուժության № 1 ամբիոնի հետ)։
Մանկաբուժ. ֆակ-ի և մանկաբուժության դասավանդման աշխատանքներում զգալի ավանդ ունեն Մ. Բալյանը, Մ. Ջոթյանը, Ռ. Պետրոսյանը, Է. Թադևոսյանը, Է. Գրիգորյանը, Ա. Գրիգորյանը և ուրիշներ, որոնց աշխատանքները հիմնականում կապված են հանրապետությունում մանկաբուժ. դպրոցի ստեղծման, մանկաբուժության գիտագործն. բնագավառների զարգացման հետ։ Ի. Ազիզյանի հրատարակած քիթկոկորդականջաբանության գործն․ բնագավառի հմտություններին և դեղագրերին վերաբերող 2 ձեռնարկները (1979, 1984) ցայսօր կիրառական են բժիշկների և ուսանողների համար։