1984), «Երեխաների պարբերական հիվանդությունը» (համահեղ․՝ Ե. Թորոսյան, 1989) մենագրությունները, Լ. Պողոսյանի «Մանկական հիվանդությունների պրոպեդևտիկա» (1997) դասագիրքը, «Շնչական համակարգի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշումը և բուժման սկզբունքները» (2004) գիրքը, ժամանակակից մանկաբուժության առավել արդիական խնդիրներին նվիրված ծավալուն «Մանկաբուժական ձեռնարկը» (2005, խմբ-ներ՝ Վ. Աստվածատրյան, Ա. Բաբլոյան, Մ. Սարգսյան, Կ. Սարիբեկյան) և լույս է տեսել «Մանկական նեֆրոլոգիա» (ռուս․, 2009) դասագիրքը (Ա. Սարգսյան, Ա. Ցիգին, Է. Լոյման)։
1990-ական թթ-ի վերջին Ա. Բաբլոյանի նախաձեռնությամբ մշակվել են մանկաբուժության և մանկ․ վերականգնող. բժշկագիտության արդի հայեցակարգերը, հաստատվել և կազմակերպվել է «Արաբկիր» ԲՀ-ի ԱրԲես վերականգնող. կենտրոնի և նրա մարզային մասնաճյուղերի բազմամասնագիտական խմբային աշխատանքը, որտեղ մեծ ավանդ ունեն Ա. Հակոբյանը, «Արաբկիր» ԲՀ-ի մանկաբույժներ Մ. Երիցյանը, Գ. Զաքարյանը, Կ. Լուլեշյանը, Ի. Թովմասյանը, Ս. Սարգսյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Մանկ․ հիմնադրամի աշխատակից Ն. Ավետիսյանը։
«Արաբկիր» ԲՀ-ի, պետության, տարբեր դոնորական կազմակերպությունների համատեղ ջանքերով երեխաների զարգացման և վերականգնող․ կենտրոններ են բացվել Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում, դասընթացներ են կազմակերպվել նաև մեծ թվով բուժաշխատողների և ծնողների համար, մշակվել են մշտադիտարկման համակարգչային ծրագրեր, կատարվել է հանրության իրազեկում։ Ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում վերջին տասնամյակում հատկապես արդիական դարձած աուտիզմի խնդիրներին։
Երեխաների հիվանդությունների կանխարգելման նպատակով «Արաբկիր» ԲՀ-ի համալսարան. «Մուրացան» կլինիկայի և Ցյուրիխի համալսարան․ հիվանդանոցի համատեղ աշխատանքների շնորհիվ ՀՀ-ում իրականացվել է հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի Նեոնատալ սկրինինգների ծրագիրը։
Երեխաների զարգացման ոլորտի արդիական մոտեցումներն ամփոփվել են «Զարգացման և վարքագծային մանկաբուժության հիմունքներ» (2006) հիմնարար ձեռնարկում (խմբ-ներ՝ Ա. Բաբլոյան, Ա. Հակոբյան, Մ. Երիցյան, Ս. Սարգսյան)։ Երեխաների և դեռահասների առողջության ոլորտում այդ աշխատանքները մեծապես ծառայել են ՀՀ-ում ԱՆ-ի հաստատած ազգային տարբեր ռազմավարությունների (օր.՝ «Վաղ միջամտության ազգային հայեցակարգը» և «Դեռահասներին բարյացակամ ծառայությունների ազգային հայեցակարգը») մշակմանը։ 2009-ին Կառավարությունն ընդունել է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ մշակված «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2009-2015 թթ. ազգային ռազմավարությունը»։
Մանկաբուժության և մանկ․ վիրաբուժության № 2 ամբիոնում Ռ. Բարսեղյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են լյարդի ֆունկցիոնալ վիճակը երեխաների ստամոքսաղիքաբան. հիվանդությունների ժամանակ (Ն. Բաղդասարյան), էրիթրոցիտային թաղանթների ճարպային փոխանակության խանգարումները մինչև 1 տարեկան երեխաների արյան վարակման ժամանակ, մշակվել դրանց շտկման ուղիներ (Կ. Սիմոնյան) և այլն։
1989-ից մանկաբուժության № 2 ամբիոնն աշխատանքներ է իրականացրել աղետի գոտում մանկ․ բնակչության առողջ․ վիճակի ուսումնասիրության վերաբերյալ, որի արդյունքում մշակվել է բնակչության 1991-2004-ի վերականգնող․ պլան։ ՀՀ ԱՆ-ի ճառագայթային բժշկության և այրվածքների ԳՀ կենտրոնի հետ կատարվել են Մեծամոր ավանի մանկ․ բնակչության առողջ․ վիճակի դինամիկ դիսպանսերային հետազոտություններ։ ՀՀ ԳԱԱ Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ և Վեստ Ելիսի Մեմորիալ հոսպիտալի (ԱՄՆ) լաբորատորիաները համատեղ ՀՀ մարզերում ուսումնասիրել են երեխաների արյան մեջ կապարի քանակությունը։ Հրատարակվել են Ս. Իբոյանի «Մանկաբուժության նախաբան» (1983) դասագիրքը, Ռ. Մինասյանի «Մանկաբուժության զարգացումը Հայաստանում» (ռուս․, 1990) աշխատությունը, «Մանկական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշումը» (2000) ուսումնական ձեռնարկը, Ա. Տեր-Գալստյանի և համահեղինակների «Երեխաների և դեռահասների մոտ խրոնիկական տոնզիլիտը և այլ ախտաբանական վիճակները» (2004) գիրքը, Բ. Կիրակոսյանի գիտական աշխատանքները՝ ՊՀ-ի ժամանակ երիկամների ախտահարման վերաբերյալ։
Մինչև 2007-ը ամբիոնի կլինիկ․ հենակետերն են եղել Համալսարան. № 2 կլինիկ․ հիվանդանոցը և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, 2008-ից՝ Համալսարան. № 2 կլինիկ․ հիվանդանոցը և Համալսարան. № 1 «Մուրացան» կլինիկան։ Ամբիոնում հետազոտվել են երեխաների ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ վիճակը սոմատիկ հիվանդությունների ժամանակ և երեխաների ու դեռահասների շարակցահյուսվածքային դիսպլազիան (սրտի զարգացման փոքր արատներ, հոդերի գերշարժունություն, որովայնի խոռոչի օրգանների ձևաբան․ փոփոխություններ, շարակցական հյուսվածքի դիսպլազիայի կենսաքիմիական ցուցանիշներ)։
2007-ից ամբիոնի Համալսարան․ մանկաբուժ. կլինիկայի (ղեկ.՝ Ն. Բաղդասարյան) գիտական գործունեության ուղղվածությունը մանկաբուժության մեջ դարձել է մոլ. բժշկությունը, իրականացվում են լյարդի ֆերմենտախտորոշման, ֆունկցիոնալ վիճակի գնահատման ու վաղ ախտահարման հայտնաբերման, շարակցական հյուսվածքի դիսպլազիաների, երեխաների աճի խանգարումների, երեխաների մետաբոլիկ համախտանիշի (գիրություն) կլինիկ․ և լաբորատոր բնութագրման աշխատանքներ։ Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են ՀՀ ԱՆ-ի տարբեր ծրագրերի. Ա. Բալյանը ԱՆ-ի իմունացման հարցերով խորհրդատվ. հանձնաժողովի