և անպտղության ախտորոշման ու բուժման (Կ. Ակունց), ինչպես նաև արգանդի լորձաթաղանթի գերաճական շարժընթացների ախտորոշման, բուժման և քաղցկեղի կանխարգելման (Գ. Բեգլարյան) գիտագործն. հայեցակարգ։
Գինեկոլոգ․ ներզատաբան․ հետազոտություններով պարզաբանվել են պատանեկան (յուվենիլ) արյունահոսությունների, աղջիկների սեռ. հասունացման շրջանում առաջացող հիպոթալամուսային համախտանիշի ախտածնությունը, դրանց կլինիկ․ ընթացքը, մշակվել են տարբերակիչ ախտորոշման և բուժման եղանակներ (Ռ. Սարգսյան, Գ. Ավագյան, Ռ. Միրիմանովա)։
Կարևոր են պտղի ներարգանդային աճի դանդաղման կլինիկայի, ախտորոշման և բուժման եղանակների վերաբերյալ աշխատանքները (Մ. Վարդանյան)։
Մանկաբարձության և գինեկոլոգիայի № 1 ամբիոնում (1999-ից վարիչ՝ Գ. Բեգլարյան) հետազոտվում են հղիության կրելախախտի, կանանց սեռ. խանգարումների, արգանդի պարանոցի և ներարգանդենու նախաքաղցկեղային հիվանդությունների գործիքային ախտորոշման ու բուժման հարցերը։ Վերջին տարիներին Գ. Բեգլարյանի ղեկավարությամբ հրատարկվել են 1 դասագիրք և 3 մենագրություն։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի № 2 ամբիոնի վարիչ Ռ. Աբրահամյանի նախաձեռնությամբ 1993-ին Հանրապետական ծննդատան (հիմն.՝ 1975) հիմքի վրա կազմավորված Վերարտադրող․ առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում կատարվում են վերարտադրող. հիմնախնդիրների ուսումնասիրման, նորագույն տեխնոլոգիաների փորձարկման, գիտական նորույթների ներդրման ու դրանց արդյունավետության գնահատման, անհետաձգելի գինեկոլոգ․ ախտաբանությունների դեպքում բուժօգնության կազմակերպման սկզբունքների վերաբերյալ (Ռ. Աբրահամյան), նորագույն մոտեցումների և տեխնոլոգիաների, այդ թվում՝ ընդերադիտման ներդրման ու արդյունավետության գնահատման (Ա. Դրամփյան, Լ. Աբրահամյան, Վ. Գյուլխասյան), հղիության ախտաբանության և գինեկոլոգ․ որոշ հիվանդությունների ժամանակ կլինիկաիմունաբան. առանձնահատկությունների ուսումնասիրման, կանխորոշիչ միջոցների մշակման (Ա. Բլբուլյան), դոպլերոֆլուսոչափության եղանակով մայր-պտուղ-արգանդային համակարգի ուսումնասիրման (Ա. Խուդավերդյան), հիպերտենզիաների և ծննդաբեր․ գործունեության անոմալիաների ժամանակ ադրեներգիկ համակարգի դերի պարզաբանման, հակաօքսիդանտների միջոցով այդ բարդ կենսաքիմիական գործընթացների շտկման (Գ. Աբրահամյան, Վ. Գրիգորյան) աշխատանքներ։
Փորձարար․ և կլինիկ․ ճանապարհով ապացուցվել է պրոստագլանդինների դերը ծննդաբերության կարգավորման ու խթանման շարժընթացում (Լ. Աբրահամյան)։ Հիմնարար հետազոտություններ են կատարվել միզասեռ. խլամիդիոզի մանկաբարձապերինատալ և վերարտադրող․ հայեցակետերի ուսումնասիրության (Գ. Ավագյան) ուղղությամբ։
Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրական իրավունքների մասին» ՀՀ օրենքի (2002), «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության ծրագրի և ժամանակացույցի» (2007) մշակման ու ներդրման աշխատանքներին։
Ռ. Աբրահամյանի ղեկավարությամբ հրատարակվել են մանկաբարձությանը և գինեկոլոգիային վերաբերող դասագրքեր, ձեռնարկներ, ուղեցույցներ, մենագրություններ։
Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ընկերակցությունը հրատարակում է «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատոլոգիա» գիտագործն. հանդեսը (գլխավոր խմբ.՝ Ռ. Աբրահամյան)։
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում (1999-ից վարիչ՝ Գ. Օկոև) աշխատանքներ են կատարվել գերձայնային հետազոտությունների ներդրման, կնոջ, մոր և նորածնի առողջության պահպանության հարցերի գիտական հայեցակարգերի մշակման (Գ. Օկոև, Պ. Մազմանյան) ուղղությամբ։ Հատկապես նշանակալի են գինեկոլոգ․ ներզատաբանության և սեռավարակների (Է. Տոտոյան, Կ. Առուստամյան), գինեկոլոգ․ որոշ ախտաբանությունների՝ էնդոմետրիոզի, գերաճական շարժընթացների (Գ. Օկոև) ախտորոշմանը, բուժմանն ու կանխարգելմանը վերաբերող աշխատանքները։