Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մաշկաբանություն և վեներաբանություն

Մաշկաբանության և վեներաբանության զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում մաշկ․ և վեներ. հիվանդությունների ամբիոնի (վարիչ՝ Գ. Տեր-Գրիգորյան]), համանուն ինստ-ի (գործել է 1929-40-ին) ու Երևանի բժշկագիտական ընկերության մաշկավեներաբան. ծառայության (գործել է 1924-47-ին, 1947-ից՝ համանուն գիտական ընկերություն) հիմնադրմամբ։

Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են երկրում մաշկ․ վարակիչ ու վեներ. հիվանդությունների տարածվածությունը, համաճարակաբանությունը, վեներ. հիվանդությունների սոցիալական պատճառները, մշակվել դրանց դեմ պայքարի արդյունավետ եղանակներ։ Պարզվել է սիֆիլիսի ընթացքի վրա մալարիայի ազդեցությունը (Ն. Հովսեփյանց), տրվել է սիֆիլիսային վարակի արձանագրման դինամիկան, հիմնավորվել սոցիալական բնույթը (Տ. Շահվերդով), բացահայտվել է բորի համաճարակաբանության առանձնահատկությունը հանրապետությունում (Ե. Միրաքյան)։ ՀԽՍՀ-ում թաքնված սիֆիլիսով հիվանդ կանանց արգանդի վզիկի հեղուկում առաջինն են հայտնաբերել դժգույն տրեպոնեմներ։ Մշակվել է սիֆիլիսի՝ սեղմ ժամկետում բուժման եղանակ։ Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) և հետպատերազմյան տարիներին ուսումնասիրվել ու գործնականում ներդրվել են մաշկի մակաբուծ. (քոս, ոջլոտություն) և թարախային հիվանդությունների բուժման նոր դեղամիջոցներ, որոնք ստացվել են տեղական մատչելի հումքից (Դ. Խուդատով, Գ. Տեր-Գրիգորյան), տրվել է տղամարդկանց ու կանանց գոնոռեայի սուլֆանիլամիդային դեղամիջոցներով բուժման համեմատ․ գնահատականը (Ռ. Աղասարյան)։ Պարզվել է արյան փոխներարկման արդյունավետությունը որոշ մաշկախտերի բուժման ժամանակ։ 1960-ական թթ-ից հետազոտվել են տրիխոմիկոզների տարածվածությունը, բացահայտվել են դրանց տարածման այլ ուղիներ ու օրինաչափություններ, մշակվել են կանխարգելման ու բուժման նոր եղանակներ (Է. Դանիելյան)։

Ուսումնասիրվել են մասնագիտական սնկախտերի առաջացման գործոնները, մշակվել են բուժման ու կանխարգելման միջոցառումներ՝ գյուղ․ և քաղաքային պայմաններում կիրառելու համար (Մ. Միրաքյան), զբաղվել են ոտնաթաթերի էպիդերմոֆիտիայի կլինիկայի, ընթացքի ու բուժման հարցերով, մշակվել է եղունգների սնկախտերի բուժման նոր եղանակ (Գ. Անդրիասյան)։ Հանրապետության տարածքում առաջին անգամ նկարագրվել են նոր սնկախտեր, անջատվել են դրանց հարուցիչները (Գ. Անդրիասյան, Է. Դանիելյան, Մ. Միրաքյան), բացահայտվել են աճուկային էպիդերմոֆիտիայի կլինիկ․ ընթացքի, համաճարակաբան. և ուլտրակառուցվածքային նոր առանձնահատկություններ (Կ. Բաբայան), առաջին անգամ հանրապետությունում հայտնաբերվել են ակտինոմիկոզները և խորը միկոզները, ուսումնասիրվել են եղունգների ոչ սնկիկային ախտահարումների առաջացման պատճառներն ու կլինիկան (Մ. Մոկրոուով)։

Հետազոտվել են սինթետիկ կաուչուկի և խեժերի, պլաստմասսաների, քրոմի ու նիկելի և քիմիական ռեակտիվների արտադրություններում աշխատողների մասնագիտական մաշկ․ հիվանդությունները (Տ. Հովակիմյան)։

Կատարելագործվել է Վասերմանի ախտորոշիչ շճաբան. ռեակցիան, ուսումնասիրվել է բիցիլինի կիրառմամբ սիֆիլիսի բուժման արդյունավետությունը։ Աշխատանքներ են կատարվել բնածին սիֆիլիսի կանխարգելման և բուժման ուղղությամբ։ Պարզաբանվել է բուժման նկատմամբ սիֆիլիսի շճաբան. կայունությունը, մշակվել են այդ ձևերի, նաև սիֆիլիսի բուժման արդյունավետ եղանակներ։ Զբաղվել են տրիխոմոնոզային միզուկաբորբերի հայտնաբերման, բուժման և դիսպանսերացման հարցերով (Ա. Ասմարյան)։ Հետազոտվել են Ջերմուկի և Ազատավանի հանք․ ջրերի բուժիչ ազդեցությունը մի շարք մաշկախտերի վրա։ Ուսումնասիրվել է երեխաների ալերգ. մաշկախտերի բժշկաաշխարհագր. տարածվածությունը, բացահայտվել են գենետիկ, և իմունաբան. օրինաչափություններ, բարձրլեռն. պայմանների բուժիչ ազդեցությունն այդ հիվանդությունների վրա (Է․ Դանիելյան)։

1990-ական թթ-ից հանրապետության մաշկավեներաբանների հետազոտությունները նվիրվել են մաշկախտերի և սեռավարակների (ՍՎ-ներ) կլինիկային ու բուժմանը, մաշկի վարակիչ հիվանդությունների և ՍՎ-ների կանխարգելման ժամանակակից մոտեցումների ներդրմանը, ինչպես նաև դրանց հսկողության գծով կազմակերպչական միջոցառումների մշակմանը։ Տրվել է ՀՀ-ում վերջին 2 տասնամյակներում գրանցված ՍՎ-ների սոցիալ-համաճարակաբան. բնութագրերը, ներկայացվել են դրանց նվազեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ (Կ. Բաբայան)։ Աշխատանքներ են կատարվել մարդու վերարտադրող․ առողջության վրա խլամիդային և այլ ՍՎ-ների ազդեցության հետազոտման վերաբերյալ (Խ. Խաչիկյան), ուսումնասիրվել է բնածին սիֆիլիսի դինամիկան, տրվել են նորածինների բնածին սիֆիլիսի կանխարգելմանն ուղղված ցուցումներ (Գ. Հարությունյան)։ Որոշվել է բարձր ռիսկայնության խմբի անձանց (մարմնավաճառությամբ զբաղվող և հաստատուն բնակատեղի չունեցող կանանց) ՍՎ-ների համաճարակաբանությունը, լուսաբանվել են թրաֆիկինգի խնդիրները և դերը ՍՎ-ների տարածման հարցում (Ե. Շատվորյան)։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՄԻԱՎ-վարակի խնդրին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մաշկաբան․ փոփոխություններին։

XXI-դ-ի սկզբին հիմնվել է Հարավկովկասյան երկրների մաշկավեներաբանների ընկերակցությունը, որը էապես խթանել է մաշկավեներաբանների և հարակից մասնագետների (գինեկոլոգներ, սեքսոպաթոլոգներ,