1984), հիպերտոնիկ հիվանդության (Ս. Գուրգենյան), ռևմատիզմի և սրտի ձեռքբերովի արատների (Ս. Յոլյան) ժամանակ։ Հետազոտվել են սրտամկանի անբավարարության պատճառագիտության և ախտածնության զարգացման փուլերի կլինիկալաբորատոր ախտորոշման, անբավարարության տարբեր ձևերի ու աստիճանների փոխհատուցման, ինչպես նաև դեղերի ազդեցության մեխանիզմների բացահայտման հարցեր (Կ. Ադամյան, Ն. Խուդաբաշյան, Ի. Շպեռլինգ, Վ. Մկրտչյան)։
1990-ական թթ-ին Սրտաբանության ԳՀԻ-ում կատարվել են հետազոտություններ սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում սրտամկանի կառուցվածքային ձևախախտման առանձնահատկությունների ուսումնասիրման և այդ փոփոխությունների դեղորայքային կանխարգելման հնարավորությունների վերաբերյալ (Կ. Ադամյան, Ա. Չիլինգարյան)։
Վերջին տասնամյակում ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնում զբաղվում են սրտի կառուցվածքային ձևախախտման կլինիկ․ և ախտածնային մեխանիզմների ուսումնասիրությամբ՝ հետինֆարկտային շրջանում և դիլատացիոն կարդիոմիոպաթիայով հիվանդությունների դեպքում (Հ. Սիսակյան)։
Ցույց է տրվել, որ սրտամկանի կառուցվածքային ձևախախտման հարաճման շարժընթացում նշանակալի դեր են խաղում սիմպատոադրենալինային համակարգի գերակտիվացումը, ինտերստիցիալ կոլագենի ձևերի հարաբերակցության փոփոխությունները և տեղային բորբոքային հումորալ գործոնների գերակտիվությունը։
Վերջին տասնամյակում ՀՀ-ում լայնորեն կիրառվում են սրտաբանության նոր եղանակներ, գործում են միջամտական (ինվազիվ) սրտաբանության ծառայություններ, որոնք նպաստում են մի շարք սրտային հիվանդությունների վաղ ախտորոշմանը և բարդությունների կանխարգելմանը։ Դեղորայքային բուժման մարտավարության փոփոխությունները և նշված զարգացումները վերջին տասնամյակներում նպաստել են սիրտանոթ. հիվանդությունների բուժման կատարելագործմանը, հիվանդների կյանքի տևողության երկարացմանը։
Ներկայումս սրտաբան․ մի շարք կլինիկաներում կատարվում են լայնածավալ ԳՀ աշխատանքներ՝ սրտի իշեմիկ հիվանդության, սուր և քրոնիկ սրտային անբավարարության, զարկերակային հիպերտենզիայի դեպքերում ժամանակակից դեղորայքային բուժման առանձնահատկությունների վերաբերյալ։
Հանրապետությունում տարածված մալարիայի և այլ մակաբուծ. հիվանդությունների հայտնաբերման, բուժման և կանխարգելման միջոցառումների մշակման ու կիրառման նպատակով 1923-ին Երևանում հիմնադրվել է Տրոպիկ. հիվանդությունների ինստ-ը, 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում (1930-ից՝ ԵԲԻ)՝ վարակիչ հիվանդությունների ամբիոն (վարիչներ՝ Ս. Կամսարական՝ 1926-37, Ռ. Մանվելյան՝ 1937-73, Ա. Ղազազյան՝ 1973-88, Լ. Մխիթարյան՝ 1995-2008, Ա. Ասոյան՝ 2008-10, Ն. Գյուլազյան՝ 2010-ից)։ Ամբիոնն իր գործունեությունն սկսել է վարակիչ հիվանդությունների նորաբաց հիվանդանոցում։ Առաջին աշխատություններից ուշագրավ է Ռ. Մանվելյանի «Դիզենտերիայի կլինիկահամաճարակաբան. բնութագիրը» (ռուս․, 1960) մենագրությունը։
1962-ին ԵԲԻ-ի բժիշկների կատարելագործման ֆակ-ին կից ստեղծվել է վարակիչ հիվանդությունների դասընթաց (ղեկ.՝ Ռ. Կարապետյան)։ 1963-ից դասընթացը տեղափոխվել է ԲԿԻ (1997-ից՝ ԱԱԻ)։ ԵԲԻ-ի վարակիչ հիվանդությունների ամբիոնում աշխատանքներ են կատարվել դիֆթերիայի կլինիկահամաճարակաբան. առանձնահատկությունների և ախտականխիչ միջոցների արդյունավետության, խառը վարակների և հիվանդությունների բնագավառում։
1989-ին ամբիոնը միավորվել է մանկ․ վարակիչ հիվանդությունների ամբիոնի հետ, որտեղ ուսումնասիրվել են վիրուսային լյարդաբորբերի ժամանակ ֆիբրինոլիզի ֆերմենտային և ոչ ֆերմենտային փուլերը (Ռ. Առաքելով և ուրիշներ)։
Լ Սխիթարյանի ղեկավարությամբ հետազոտվել են սուր վիրուսային A և В լյարդաբորբերի, քրոնիկ․ լյարդաբորբերի, լյարդի դրունքային ցիռոզների և ճարպային հեպատոզի ցիտոպաթիկ համախտանիշի