Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուսումնասիրվել է ընդերադիտման դերը (Ս. Ստեփանյան) ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցերի թափածակումների (պերֆորացիա) վիրահատ․ բուժման ժամանակ։

Վիկտոր Ափոյան, Հովհաննես Սարկավագյան,
Սուրեն Ստեփանյան


Սրտային վիրաբուժության բնագավառում Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստ-ում նոր տեսանկյունով լուսաբանվել են սրտի աորտային արատների, ձախնախասիրտ-փորոքային բացվածքի նեղացման վիրաբուժ. մշակման հարցերը (Ա. Միքայելյան)։ Սփյուռքահայության ակտիվ աջակցությամբ 1992-93-ին Վիրաբուժության ինստ-ում առաջին անգամ կատարվել են սրտի բնածին բարդ արատների վիրահատություններ (Հ. Հովակիմյան)։ Առաջ են քաշվել նորագույն մոտեցումներ, որոնք հնարավորություն են տվել օգտագործելու ախտորոշման միջամտական եղանակներ, արյան արհեստ․ շրջանառության կիրառմամբ կատարել բարդագույն միջամտություններ՝ անկախ երեխաների տարիքից ու քաշից։ Վիրաբուժ. արմատ․ շտկմամբ են վերացվել որոշ արատներ՝ խոշոր գլխավոր անոթների տրանսպոզիցիան, Ֆալլոյի տետրադան, նախասիրտ-փորոքային հաղորդակցությունը, միափորոք սիրտը։ ԱՄՆ-ի կառավարության և «Բժշկական օգնություն Հայաստանին» բարեգործ․ կազմակերպության անմիջական մասնակցությամբ (Ա. Հալվաջյան) ստեղծվել է Հայաստանի մանկ․ սրտաբան․ կենտրոնը, որտեղ ախտորոշվում են սրտի բնածին արատները, կատարվում են դիսպանսեր հսկողություն և վիրահատ. բուժում։ ՀՀ-ի բժիշկները մասնագիտացել ու կատարելագործվել են ամերիկացի բարձրակարգ մասնագետների անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ (Հ. Հովակիմյան, Հ. Գարաբեդյան, Ք. Զակա)։ Սրտի բնածին արատների բուժման նպատակով օգտագործվել է ներանոթ. միջամտական եղանակը։ Հաջողություններ են ձեռք բերվել սրտի վիրաբուժության հարակից ծառայությունների՝ պերֆուզիոլոգիայի, սրտաանզգայացման (կարդիոանեսթեզիա), սրտավերակենդանացման (կարդիոռեանիմացիա) ոլորտներում։

Միաժամանակ ակտիվացել են մեծահասակների սրտի հիվանդությունների միջամտական ախտորոշումը և բուժումը։ Կիրառվել է սրտի իշեմիկ հիվանդության ներանոթ. բուժման (բալոնային դիլատացում, ստենտավորում) եղանակը (Շ. Խաչատրյան)։ Սրտի իշեմիկ հիվանդության վիրահատ․ բուժման ժամանակ կաևոր տեղ է տրվել զարկերակային շունտերի օգտագործմանը, ներքին կրծքային զարկերակներին զուգահեռ սկսվել է ճաճանչային զարկերակի օգտագործումը։ Սրտի փականային հիվանդությունների վիրահատ․ բուժման նպատակով ներդրվել են փականապահպանող. և վերակառուցող․ վիրահատություններ։ Բակտերիային էնդոկարդիտի վիրահատ․ բուժման համար հաջողությամբ կիրառվել են կենսբ. նյութից ստեղծված սրտի արհեստ․ փականներ, անոթ․ պրոթեզներ։ Բժշկ. ուսուցման շրջանակներում մի շարք երիտասարդ բժիշկներ մասնագիտացել են արտերկրի (ԱՄՆ, Գերմանիա, Սինգապուր, Ավստրալիա, Ֆրանսիա, Ավստրիա) լավագույն կլինիկաներում։

Կիրառվել են վիրահատ․ միջամտություններ՝ մարմնի ջերմաստիճանը կառավարող արյան արհեստ․ շրջանառությամբ, արյան շրջանառության ամբողջական և մասնակի կանգի եղանակներով։ Հետվիրահատ. շրջանում սրտային անբավարարության դեմ պայքարի համար կիրառել են օժանդակ միջամտություններ, օր.՝ ներանոթ. բալոնային կոնտրպուլսացիան, սրտի աջ, ձախ և ամբողջական օժանդակ շրջանառությունները, արտամարմևնյին թաղանթային թթվածնավորումը (ECMO)։ Ապացուցող, բժշկության, միջազգային փորձի, կատարված գիտական ծրագրերի արդյունքների կիրառումը հնարավորություն է տվել սրտի վիրահատությունների արդյունավետության ցուցանիշները համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին։

Գործել է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող՝ սրտի ռիթմի խանգարումներով զբաղվող ծառայությունը (Ս. Ջամալյան)։ Սրտի ռիթմի խանգարումների ավանդ․ ախտորոշմանը զուգընթաց հնարավոր են դարձել նաև միջամտական ախտորոշումը (էլեկտրաֆիզիոլոգ. հետազոտություն) և բուժումը (աբլյացիա, նոր սերնդի ռիթմավարների օգտագործում, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների կիրառում)։ Սրտային անբավարարության համար առաջարկվել և կիրառվել է վերահամաժամանակացման (ռեսինխրոնիզացիա) եղանակը (Հ. Հովակիմյան, Վ. Մանուկյան, Ա. Անանյան)։

Վիլեն Մանուկյան, Արա Անանյան

Անոթային վիրաբուժություն։ 1998-ին ՀՀ առողջապահ-յան գործն․ համակարգը համալրվել է քնային, ողնաշարային, ինչպես նաև որովայնային աորտայի ընդերային ճյուղերի վրա կատարվող վերակառուցող․ վիրահատություններով։ Նույն ժամանակաշրջանում մշակվել և ներդրվել է վիրաբուժ. բուժման նոր եղանակ, որը կիրառվում է ստորին վերջույթների զարկերակների քրոնիկ․ ախտահարումների հեռակա տիպի դեպքում («Տրիադա» վիրահատությունը՝ գոտկային սիմպաթէկտոմիա, ստորին վերփորային զարկերակի կաթետերացում՝ երկարատև շրջանային ինֆուցիայով, և օստեոտրեպանացիա)։

1998-ին Տ. Սուլթանյանն սկսել է կիրառել կավաֆիլտրացիան։ 2005-ից հանրապետությունում ներդրվել է ներանոթ. լազեր, կոագուլացման եղանակը՝ ստորին վերջույթների մակերեսային երակների հանգուցավոր լայնացման ժամանակ, իսկ 2007-ից սկսել են իրականացվել ներանոթ. միջամտություններ խոշոր զարկերակների նեղացումների դեպքում։

Վերջին 15 տարում զգալի առաջընթաց է նկատվել նաև ոլորտի կազակերպչական և գիտագործն. ասպարեզներում։ Մասնավորապես, 2005-ին ստեղծվել է Հայաստանի